ԱԱԾ- ն պետք է անցնի, ինչպես վարչապետն է ասում՝ պետբյուջեի «ղազանի» արարատյան «ծակերը» փակելուն: Սա թերևս պետական միջոցների անհետացման ամենամեծ անցքերից մեկն է, որը բացվել, մեծացվել է տասնյակ տարիներ, իսկ 2018-ին արդեն փորել՝ հասել են Արտաշատի հին դամբարաններում հայտնաբերված 300 կգ ոսկուն: Այն գտած գյուղացուն բանտարկել են, իսկ տարածքը հայտնվել է Հովիկ Աբրահամյանի «դինաստիայի», ներեցեք՝ «ցեղաստիայի» ձեռքում…

Բայց գտածոյից անցնենք «խլածոյին»… որոնց մասին տարիներ շարունակ մամուլը գրել է (նյութերը՝ ներքևում):

Հանրապետության մասշտաբով կոռուպցիոներ համարվող «Մուկ» մականունով արտաշատցի Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատի մարզում իրավապահները բազմաթիվ և բազմաճյուղ գործեր ունեն բացահայտելու: Բյուջետային միջոցները վերադարձնելուց մինչև տնտեսական ռազբորկաներ, և Հոկտեմբերի 27-ի գործով լավատեղյակ անձանց հարցաքննո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1807 | Добавил: | Дата: 23.07.2018 | Комментарии (8)

 

Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ԵՏՄ հեռանկարներին ու երկկողմ հարաբերությանը վերաբերող հարցեր: Պուտինը նույն օրը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նազարբաևի հետ: Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը գրեթե նույնանման է, հարցեր երկկողմ ու ԵՏՄ հեռանկարների վերաբերյալ: Այս հանգամանքը հիմք է տալիս եզրակացնելու, որ Փաշինյանի հետ Պուտինի հեռախոսազրույցը պայմանավորված է եղել ԵՏՄ ընդհանուր հանգամանքներով, ոչ թե Հայաստանում ռուսական ռազմակայանի հայտնի միջադեպից հետո ստեղծված իրավիճակով:

Համենայնդեպս, այն, որ ՌԴ նախագահը նույն օրը նույնաբովանդակ հաղորդագրությամբ հեռախոսազրույցներ է ունենում նաև Բելառուսի ու Ղազախստանի նախագահի հետ, հուշում է այդ մասին: Մյուս կողմից, շատ մեծ հավանականությամբ, ռազմակայանի միջադեպի առիթով ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակում եղել է, և ոչ միայն դրա, այլ նաև հուլիսի 20 ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 699 | Добавил: | Дата: 23.07.2018 | Комментарии (1)

 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կիրակի օրը Շիրակի մարզի Փանիկ գյուղ կատարած այցից ու Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե չի բացառում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը: «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է»,- ասել է պաշտպանության նախարարը՝ փաստելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 517 | Добавил: | Дата: 23.07.2018 | Комментарии (0)