Իրավապահների բացահայտումները, զուտ այսպես ասած նյութական կողմից բացի, վեր են հանում Հայաստանում հաստատված համակարգային իրողությունների մյուս կողմը: Այն վերաբերվում է «ժառանգականությանը». Բացահայտված գործերով արդեն անցնում են ոչ միայն հայրերը, այլեւ նրանց զավակները:

Մաֆիաների պարագայում նույնիսկ սա տարածված երեւույթ չէր, պատմությունից հայտնի է, որ հայտնի մաֆիոզներից շատերը ձգտում էին իրենց երեխաներին հեռու պահել իրենց գործերից, նրանց համար այլ կյանք ստեղծել:

Հայաստանում քրեական օլիգարխիան սերտաճել էր պետական կառավարմանը, եւ բացահայտումներից երեւում է, որ նրանց գործերն էլ փոխանցվում էին իրենց որդիներին՝ պետական լծակներից մինչեւ ստվերային գործունեություն: Դա սովորական փոխանցում չէր, որից հետո ասենք սեփականությունը կարող էր գոնե «լեգիտիմացվել» որդիների դեպքում: Դրա վառ օրինակը Տարոն Մարգարյանն է, ով այդպես էլ չի բացատրում իր սեփականության ծագումնաբանությունը, ք ... Читать дальше »

Просмотров: 1775 | Добавил: | Дата: 22.07.2018 | Комментарии (4)

 

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սենսացիոն հայտարարություն է արել. նա չի բացառել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը:

Հուլիսի 22-ին Փանիկում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Դավիթ Տոնոյանը նաև նշեց: «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է», ասել է նախարարը, փաստելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը:

Ռուս սահմանապահները կանգնած են Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններին: Պայմանագրի 4 հոդվածի 4-րդ կետում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը, զուգահեռ ստեղծելով իր սահմանապահ կառույցները, համաձայնեցնելով գրաֆիկը Ռուսաստանի Դաշնության Սահման ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1506 | Добавил: | Дата: 22.07.2018 | Комментарии (0)