Ֆեյսբուքյան օգտատերերից Նարեկ Գրիգորյանը, ով վերջերս բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, այմ կառավարությանն է ուղղում իր երկրորդ բաց նամակը: Այս անգամ նա նշում է, որ և՛ իր երեխայի, և՛ Կարեն անունով ակտիվիստի մահվան մեջ մեղավոր է առողջապահության նախարարությունը: Նարեկ Գրիգորյանը նաև տարակուսանք է հայտնում, թե ինչու վարչապետն այդ ամենին որևէ կերպ չի արձագանքում:

«Բաց նամակ N•2

ՀՀ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին.

Պարոն Փաշինյա՛ն, վերջին 1.5 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մահացել են մի քանի երեխա, այդ թվում նաև իմ 5 ամսեկան դուստրը։ Պատճառները և պատճառահետևանքները թող պարզի քննությունը՝ հաշվի առնելով տա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 337 | Добавил: | Дата: 16.07.2018 | Комментарии (8)

Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը այսօր Ֆեյսբուքի իր էջում դժգոհություն է հայտնել Ղարաբաղի Մեծ Թաղեր գյուղում գտնվող իր հայրական տունը, Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում և «Մետաքսկոմբինատ» ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում կատարված խուզարկությունների կապակցությամբ։

«Անհիմն» գնահատելով խուզարկությունները՝ Աղաբեկյանը նշել է, որ դրանց նպատակը եղել է 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր հայտնաբերելը։ Վկայակոչելով խուզարկության թույլատվության մասին դատարանի որոշումը՝ Աղաբեկյանը նշում է, որ իրեն կասկածում են այդ օգնության յուրացման մեջ։

«Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից», ֊ գրել է Աղաբեկյանը, ով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զբաղեցնում ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 205 | Добавил: | Дата: 16.07.2018 | Комментарии (0)

 

 

Երեկ Ֆեյսբուքի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին, որոնցից մեկը վերաբերվել է ֆուտբոլին:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անկախ հասարակական կազմակերպություն է, բայց տրամաբանությունը հուշում է, որ մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են, և ես հուսով եմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում հենց այս տրամաբանությամբ կգործի: Որքանով տեղյակ եմ՝ առաջիկայում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ պետք է տեղի ունենան: Հույս ունեմ, որ այդ ընտրությունները տրամաբանական լուծումների կհանգեցնեն», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տրամաբանական փոփոխությունը տվյալ դեպքում Ռուբեն Հայրապետյանի հեռանալն է Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնից: Տեւական ժամանակ դա են պահանջում ֆուտբոլասերները, իր հերթին՝ անառողջ հարաբերություններ են ձեւավորվել Ֆեդերացիայի նախագահի ու ակումբների միջեւ:

Ինքը Ռուբեն Հայրապետյանը ժամանակին հայտարարեց հեռանալու մասին ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 180 | Добавил: | Дата: 16.07.2018 | Комментарии (0)

 

Շուրջ երկու տասնամյակ Շիրակի թեմի առաջնորդի հայրական խնամքը պետք եղածից ավել վայելած մի քանի անձինք` Արմեն (Կորյուն) Առաքելյան, Կարեն Պետրոսյան, Ղարիբ Հարությունյան, Հայկարամ Դրմեյան, քառասուն օր առաջ կամավորապես դուրս եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գավթից և այդպես էլ չվերադարձան` հակառակ մեր անթիվ հորդորներին և խրատներին:

Ավելին, փորձ արվեց, և դեռ շարունակվում է արվել, տարիների մտերմությունը անհարկի շահարկելով, լուսանկարների և առանձնակի զրույցների որոշ մանրամասների հրապարակումով, ինձ կապել այս եկեղեցաքանդ և մոլեռանդ շարժման հետ:

Քառասուն օր համբերելուց և իրենց համար ամեն օր աղոթելուց հետո, այսօր ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը` խզելով նրանց հետ ամեն հարաբերություն, իրենց հանձնելով Ամենակալի դատաստանին, ինձ համար էլ սահմանելով ցմահ կամավոր ապաշխարության շրջան` արցունքով և աղոթքով քավելու իմ մեղքը` հոգևոր դաստիարակության մեջ այսպիսի աններ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 331 | Добавил: | Дата: 16.07.2018 | Комментарии (0)

 

Ժողովրդավարությունը Հայաստանի համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ արժեքային համակարգ։ Բրյուսելում Եվրամիության ղեկավարների հետ կայացած գրեթե բոլոր հանդիպումներում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է նաև, որ Հայաստանը արդեն իսկ սկսված ներքին ժողովրդավարական բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը շարունակելու է Եվրոպայի աջակցությամբ կամ առանց դրա։ Այս հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների ու քննարկումների առիթ դարձան, ինչը ստիպեց Նիկոլ Փաշինյանին հավելյալ պարզաբանում ներկայացնել. նա նշեց, թե իր այդ հայտարարության իմաստն այն է, որ Եվրրամիության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվել, ԵՄ-ն Հայաստանին վերաբերում է այնպես, ինչպես թավշյա հեղափոխությունից առաջ, մինչդեռ հեղափոխությունից հետո վերաբերմունքը պետք է այլ լիներ։ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հայտարարությունները, նաև պարզաբանումը զուրկ չեն հիմքից, եթե հաշվի առնենք նույն Եվրամիությա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 256 | Добавил: | Дата: 16.07.2018 | Комментарии (0)

 

Երեկ երեկոյան ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծված շեշտադրումով քննադատեց ոստիկանության գործողությունները։ Թավշյա հեղափոխությունից հետո սա թերևս առաջին դեպքն է, որ ոստիկանությունն, ըստ էության, արժանանում է վարչապետի հանդիմանությանը։

Առիթը՝ նախօրեին Վայոց ձորում Վեհափառի հետ կապված ամոթալի միջադեպն էր, երբ նրա հրաժարականը պահանջող սակավաթիվ, սակայն ագրեսիվ տրամադրություններ ունեցող խումբը շրջափակել էր Ամենայն հայոց կաթողիկոսին՝ վերջինիս զրկելով տեղաշարժի հնարավորությունից։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ, դիտելով Վայոց ձորում տեղի ունեցածի կադրերը, գոհ չի մնացել ոստիկանության գործողություններից։ Վարչապետը նշեց, որ ոստիկանությանը հանձնարարել է շատ ուշադիր հետևել վերջին միջադեպը, որ տեղի է ունեցել Վայոց ձորի մարզում, երբ խոչընդոտել էին Գարեգին Բ-ի տեղաշարժը, շատ ուշադիր գնահատել, եթե բողոքների գործողությունները գծեր են անցել, ապա պետք է հստակ արձագանք ստանա: Նիկոլ Փաշին ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 230 | Добавил: | Дата: 16.07.2018 | Комментарии (0)

 

ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը, ասել է ՀՀԿ ավագանու խմբակցության անդամ Ենոք Ազարյանը, եթե իհարկե լինի արտահերթ ընտրություն: Արտահերթ ընտրություն ամենայն հավանականությամբ կլինի, ինչի մասին էր թերևս խոսում նաև Նիկոլ Փաշինյանի անդրադարձը խնդրին Բրյուսելից Երևան ճանապարհին: Փաշինյանը հարցին, թե ինչպես է պատկերացնում Երևանի քաղաքապետի խնդրի հանգուցալուծումը, պատասխանել էր, որ եթե ավագանին կընտրի քաղաքապետ, ապա կընտրի, եթե ոչ, ապա կլինի ուրեմն արտահերթ ընտրություն: Ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է ավելորդ չմիջամտել գործընթացին, ինչը նշանակում է, որ հուլիսի 16-ին, մեծ հավանականությամբ, չի ընտրվի Երևանի նոր քաղաքապետ, ըստ այդմ հարցը կանցնի կառավարության տիրույթ, և արդեն Նիկոլ Փաշինյանը կորոշի կառավարման ժամանակավոր լուծումների և արտահերթ ընտրության ժամկետների հարցը:

Բոլոր դեպքերում տրամաբանական է, որ ՀՀԿ-ն չի մասնակցի այդ ընտրությանը, քանի որ այդ մասնակցությունը կ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 309 | Добавил: | Дата: 16.07.2018 | Комментарии (0)