Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները. այսօր հայտարարել է Երևանի ավագանիում ՀՀԿ խմբակցությունը` տեղեկացնելով, թե մտադիր չէ քաղաքապետի թեկնածու առաջադրել և մասնակցել վաղն առավոտյան կայանալիք ավագանու նիստին, որի օրակարգային միակ հարցը հենց Երևանի նոր քաղաքապետ ընտրելն է: Երեկ նույնաբովանդակ հայտարարություն արդեն տարածել էր «Ելք» դաշինքը:

Այսպիսով` Երևանի ավագանու վաղվա նիստի շուրջ ստեղծված քաղաքական համատեքստն ամբողջանում է. առաջադրված միակ թեկնածուն «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է, ով թեև իր կողմնակիցներին առավոտյան ժամը 10-ին հրավիրել է քաղաքապետարանի մոտ` զորակցության հանրահավաքի, սակայն քաղաքապետ ընտրվելու նույնիսկ տեսական հնարավորություն չունի. ավագանու նիստը պարզապես չի կայանալու, ինչը ե ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 493 | Добавил: | Дата: 15.07.2018 | Комментарии (2)