Հայաստանում տեղի ունեցող ձերբակալությունները, կալանավորումները, կամ նույնիսկ բերման ենթարկելու գործընթացները, բացի այն նպատակներից կամ շարժառիթներից, որի մասին խոսվում է ամենից շատ՝ կոռուպցիայի դեմ պայքար, օրինականության հաստատում, հնարավոր սաբոտաժների կամ առավել վտանգավոր հակահեղափոխական քայլերի կանխարգելում և, ի վերջո, յուրացված հանրային և պետական ունեցվածքի վերադարձ, ունեն նաև մեկ այլ կարևոր նպատակ կամ մոտիվացիա: Խոսքը «կուռքերի» կամ «միֆերի» անկման մասին է, ինչը, անշուշտ, իր հերթին ունի մի քանի շերտ: Մենք տեսնում ենք, որ ցուցադրաբար բերման է ենթարկվում Սաշիկ Սարգսյանը, նրա որդիները, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանն է կալանավորվում, այսօր մեղադրանք է ներկայացվել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետին, իսկ Ծառուկյանը՝ չնայած թավշյա հեղափոխությանն աջակցելուն, այդուհանդերձ հին համակարգի խորհրդանիշներից է, որովհետև այդ հին համակարգը միայն իշխանությունը և միայն ՀՀԿ-ն չէ:

Այսպ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 344 | Добавил: | Дата: 07.07.2018 | Комментарии (3)

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությունն է, որ 12 տարի միջոցներ է ներդրել Ամուլսարի հանքավայրի շահագործման համար և գրեթե մոտ է հանքավայրի շահագործմանը, քանի որ աշխատանքների 80 տոկոսը արված է: Փաշինյանը հասկանում է, որ անկախ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանը ունի միջազգային պարտավորություններ, որոնց խախտումը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել Հայաստանին, ինչի մասին նա հայտարարեց Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով կազմակերպված քննարկումների ժամանակ:

Մյուս կողմից՝ Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներն են, որոնց պայքարի շնորհիվ «Լիդիան Արմենիան» կանգնեցրել է հանքի շահագործումը, քանի որ նրանք փակել են հանք տանող ճանապարհները: Նրանք համոզված են, որ Ամուլսարի շահագործման արդյունքում այնպիսի արտաքին միջավայր կստեղծվի, որը կվտանգի այդ տարածքում անվտա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 259 | Добавил: | Дата: 07.07.2018 | Комментарии (0)