ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։

Խմբի կազմում կարող են ընդգրկվել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և ՓՊ–ի կողմից ներկայացված փաստաբանները։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չափազանց կարևորեց այս որոշումը՝ ստեղծել մոնիթորինգային մարմին, որը կզբաղվի զինծառայողների մահվան դեպքերով արդար և օբյեկտիվ քննություն իրականացնելու գործընթացին, միաժամանակ նշելով՝ իրենք միանշանակ մասնակցելու են խմբի աշխատանքներին և հայտն արդեն ուղարկել են Քննչական մարմին։

Նա հիշեց ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 80 | Добавил: | Дата: 06.07.2018 | Комментарии (0)

 

Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցը և հանդիպումները մարզի բնակիչների, համայնքների ղեկավարների հետ բացեցին Հայաստանի կառավարման համակարգի հիմնարար խնդիրներից մյուսը՝ տեղերում թե՛ քաղաքացիական, թե՛ տեղական ինքնակառավարման էֆեկտիվության բացակայությունը կամ խիստ ցածր աստիճանը: Այս խնդիրն այն աստիճանի էր հասունացել, որ նույնիսկ նախորդ իշխանությունն էր սկսել խոսել այդ մասին և նախաձեռնողականություն էր ակնկալում տեղական համայնքային կառավարիչներից: Սակայն հասկանալի է, թե ինչ տրամաբանության մեջ պետք է լիներ նախորդ համակարգում ակնկալվող տեղական նախաձեռնողականությունը:

Այդ բանաձևը դեռևս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումից էր սահմանվել՝ «փողի վրա նստած՝ փող չուզել»: Եթե դա նախկինում ասում էին Երևանի կառավարիչներին, ապա վերջում արդեն ասում էին տեղական բոլոր կառավարիչներին: Հիմա, սակայն, կոռուպցիոն սխեմաները ապամոնտաժվում են, և քոչարյանական բանաձևերը չեն գործելու, սակայն դրանից, իհարկե, տե ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 325 | Добавил: | Дата: 06.07.2018 | Комментарии (0)

Հատուկ քննչական ծառայության կողմից Մարտի 1-ի գործով նոր գործողությունները հանրային-քաղաքական օրակարգ են վերադարձրել այդ հրեշավոր հանցագործության մասին քննարկումները։ Օբյեկտիվորեն ու, բնականաբար, գրեթե բոլոր քննարկումներում առանցքային դերակատարում ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին ՀՔԾ-ն հարցաքննության ներկայանալու ծանուցագիր է ուղարկել, սակայն նա բացակայում է հանրապետությունից։

Բացակայում է Հայաստանից, սակայն ներկա է բոլոր զրույցներում, վերլուծություններում ու բանավեճերում, որովհետև Մարտի 1-ի ամենաառանցքային դերակատարն է։ Ինչպես ֆորմալ առումով՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, այնպես էլ ոչ ֆորմալ առումով՝ որպես քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայր ու առաջին դեմք հենց Ռոբերտ Քոչարյանն է Երևանում արտակարգ դրություն մտցնելու, խաղաղ ցուցարարներին բռնի ուժով ցրելու, ապա խաղաղ ցուցարարների նկատմամբ կրակ արձակելու հրաման տվել։

Քոչարյանի մեղավորության մասով կա հանրային կոնսենսուս, քննչական գործողութ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 620 | Добавил: | Дата: 06.07.2018 | Комментарии (0)

Վերջին մի քանի օրերին Հայաստանում 10 դրամով թանկացավ դիզելային վառելիքը: Թանկացավ մի տեսակ աննկատ, քանի որ վառելիքի գները, բոլոր տեսակների, մեզ մոտ թանկանում են իրար հետ միաժամանակ: Բայց այս անգամ բենզինի գինը մնաց նույնը` Ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 450 դրամով, իսկ դիզվառելիքը 460-ից դարձավ 470 դրամ:

Քանի որ կառավարությունը զբաղված է հակակոռուպցիոն պայքարով ու միաժամանակ բացահայտում է ապօրինի հարստացողներին, նման մանր խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի: Երբ խոսքը միլիոնավոր դոլարների բացահայտումների մասին է, 10 դրամի մասին խոսելը նույնիսկ ամոթ է, չի կարելի կառավարությանը շեղել նման մանր խնդիրներով: Չնայած հասարակությունը կառավարությունից էժանացում և ոչ թե թանկացում էր սպասում:

Իսկ ինչո՞ւ թանկացավ դիզվառելիքը, և արդյո՞ք թանկացումը օբյեկտիվ է: Ընդհանրապես, երբ վառելիքի շուկայում փոփոխություններ են լինում, դա բացատրվում է երկու հանգամանքով` վառելիքի միջազգային գներ և հայկական դրամի փոխարժեք ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 225 | Добавил: | Дата: 06.07.2018 | Комментарии (0)