Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվել է Պն նախկին նախարար Միքայել Հարությունյանը. այս մասին հայտնել է Հատուկ քննչական կոմիտեն։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության:

Այսօր շատ շրջանառվող մյուս կարևոր տեղեկատվությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է՝ մեղադրվելով մի տղամարդու դաժան ծեծի ենթարկելու մեջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանն այսօր մասնակցեցին քաղաքագետ Աղասի Ենոքյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Այսօրվա իշխանավորները հեղափոխության առաջին օրվանից մինչև հաղթանակ հայտարարել են, որ օրենքը հավասար է լինելու բոլորի համար, բոլո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 206 | Добавил: | Дата: 03.07.2018 | Комментарии (5)

Այսօր՝ հուլիսի 3-ին, հարուցված քրեական գործերի շրջանակներում, Պետական եկամուտների կոմիտեի ՊԵԿ հետաքննության, օպերատիվ հետախուզության վարչությունների եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի եւ վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունցեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում:

Ավելի վաղ՝ 2018 թվականի հունիսի 22-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ նախնական հաշվարկ է կատարվել, համաձայն որի, հիշյալ ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ է արտահանել ընդհանուր 16.781.003.467 դրամ արժողությամբ 18. ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 280 | Добавил: | Дата: 03.07.2018 | Комментарии (0)

 

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Մարտի 1-ի գործով քննչական խումբը մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ սահմանադրական կարգը տապալելու, ապօրինի ռազմական դրություն հաստատելու, բանակը ներքին գործընթացների մեջ ներգրավելու համար:

Ուշագրավ է, որ գեներալ Միքայել Հարությունյանն առայժմ չի հայտաբերվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ակնհայտ է, որ այս լուրը լրջադարձային է Մարտի 1-ի գործում: Տասնամյա տեղապտույտից հետո գործը վերջապես ընթանում է բացահայտման ճանապարհով` լույս սփռելով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրերի հրեշավոր իրադարձությունների վրա:

Կասկածից վեր է, որ Միքայել Հարությունյանը միանձնյա չէր կարող ապօրինի որոշումներ կայացնել, առավել ևս` բանակն օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ: Դրա համար, բացի այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, նա չուներ անձնական և քաղաքական մոտիվացիաներ:

Անկասկած, Հարությունյ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 437 | Добавил: | Дата: 03.07.2018 | Комментарии (0)

 

«7 տարի շարունակ ես խոսել, բարձրաձայնել եմ Լևոն Սարգսյան հանցագործ չարիքի մասին, բարձրաձայնել եմ, թե այդ հանցագործ խումբը ինչեր է կազմակերպել, ինչեր է արել, բայց ականջալուր չեն եղել։ Այսօրվա իրավապահ համակարգը հենց ինձ պետք է դիմեր նրա հետ կապված փաստեր հայթայթելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սփյուռքահայ գործարար, «Արինկապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոն Խուդյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, Լևոն Սարգսյանի և նրա ընտանիիք անդամների՝ որդու և դստեր կողմից չհայտարարագրված 6 միլիոն 800 հազար դոլարին։

Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է, որ գործարար Վլադիսլավ Մանգասարյանը իրեն թալանել է, հասցրել սնանկության: Էդմոն Խուդյանն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետակա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 531 | Добавил: | Дата: 03.07.2018 | Комментарии (0)

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մ. Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ 03.07.2018թ.-ին միջնորդություն է ներկայացվել դատարան: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է: Մ. Հա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 436 | Добавил: | Дата: 03.07.2018 | Комментарии (0)

 

Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Բրյուսել, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության ղեկավարության կողմից կարժանանա շատ ջերմ ընդունելության։ Բրյուսել այցից հետո Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այդ այցից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ապատուրայը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է էլ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: «Ես անվերապահորեն վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր կայուն համագործակցությունը կշարունակվի։ Նախ, կուզեի նշել, որ մենք շնորհավորական ուղերձ ենք հղել նոր վարչապետին, և իմ ընկալումն է, որ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1192 | Добавил: | Дата: 03.07.2018 | Комментарии (0)

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:
Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
Ըստ իր խոսքերի՝ վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետև անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 172 | Добавил: | Дата: 03.07.2018 | Комментарии (0)

 

ԱԱԾ բացահայտումների ալիքը հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին։ Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս նրան կձերբակալեն յուրացման կասկածանքով։

Արա Վարդանյանը 2009 թվականից «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է, իսկ հիմնադրամում իր աշխատանքը սկսել է 2004 թվականից` առաջին երկու տարիները որպես հիմնադրամի արտաքին հարաբերություների բաժնի ղեկավար, այնուհետեւ` որպես փոխտնօրեն։ Սա այն հիմնադրամն է, որը համայն հայության դրամական նվիրատվությունների, ամենամյա հեռուստամարաթոնների միջոցով հավաքված գումարներով բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Ի դեպ, հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։

Մենք տարիներ շարունակ անդրադառնում էինք հիմնադրամի գործունեությանը, արձանագրում, որ այն անվերահսկելի է դարձել, աշխատանքը՝ ոչ թափանցիկ։ Իսկ մեր հարցերին էլ հիմնադրամից հաճախ հրաժարվում էին պատաս ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 957 | Добавил: | Дата: 03.07.2018 | Комментарии (4)