1998-ի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Երկրապահի վերնախավը կտրուկ հակադրվում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության հեռանկարին: Վազգեն Սարգսյանի շրջապատում պնդում էին, որ նախագահի լավագույն թեկնածուն հենց պաշտպանության նախարարն է, որն ընդունելի ֆիգուր էր իշխանության բոլոր թևերի համար:

Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Սամվել Բաբայան եռյակը միանգամայն այլ սցենար ուներ և կանգ էր առել Ռոբերտ Քոչարյանի թեկնածության վրա` չնայած Սահմանադրությունը վերջինիս արգելում էր առաջադրվել նախագահի պաշտոնում:

Ի վերջո, Վազգեն Սարգսյանը գտել էր կոմպրոմիսային լուծում և բոլորը, կարծես թե, հանգել էին կոնսենսուսի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածության շուրջ:

Սակայն նախագահի թեկնածուների առաջադրման փուլում Հարությունյանն «անհետացավ»: Թե որն էր Գագիկ Հարությունյանի «անհետացման» բուն պատճառը, դժվար է ասել. այս մասին թերևս կիմանան Գագիկ Հարությունյանն ու Ռոբերտ Քոչարյան ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 920 | Добавил: | Дата: 02.07.2018 | Комментарии (0)

 

Ըստ ԶԼՄ-ների, գլխավոր դատախազը առաջիկայում կարող է խորհրդարան ներկայանալ երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հայտով: Ըստ թերթի, խոսքը Ծառուկյան դաշինքից Իշխան Զաքարյանի, ՀՀԿ խմբակցությունից Միհրան Պողոսյանի եւ Հերմինե Նաղդալյանի մասին է:

Հայաստանում ապամոնտաժվում է կոռուպցիոն այն կմախքը, որի վրա հավաքվել է հայկական պետական կառավարման համակարգը: Այդ իմաստով հանրության համար անակնկալ չէ, որ իրավապահները թավշյա հեղափոխության արդյունքում իշխանափոխությունից հետո ձեռնամուխ են լինում այս կամ այն պաշտոնյայի կամ նրա մերձավորի գործունեության բացահայտմանը, ի հայտ բերելով միլիոնավոր դոլարի չարաշահումներ կամ յուրացումներ:

Այդ տեսանկյունից վերջին օրերին իրավապահների թիրախում էին Սերժ Սարգսյանի մերձավորները՝ նրա համհարզ Վաչագան Ղազարյանը, նրա եղբայր Լեւոն Սարգսյանը, եղբոր որդին, նրանց չհայտարարագրած միլիոնավոր դոլարները: Ապօրինի զենքի կասկածանքով ցուցադրաբար բերման ենթարկվեց ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 734 | Добавил: | Дата: 02.07.2018 | Комментарии (0)