ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ իրավապահների հաջորդ թիրախը կարող է լինել ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Նա Սերժ Սարգսյանի ընկերոջ ազգականն է, ներգրավված է մի շարք բիզնեսներում, իսկ նրա անվան շուրջ ամենախոշորն օֆշորային սկանդալն էր, որի հետեւանքով նա հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից:

Հետաքննությունն անցկացրել էր լրագրողական հետաքննական միջազգային խումբը, բացահայտվել էին տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվներ, որոնց թվում էին նաեւ Իլհամ Ալիեւն ու Միհրան Պողոսյանը իր ազգականների հետ:

Ալիեւի անունը պատահական չենք նշում, քանի որ այս սկանդալից հետո հրաժարական տալով, Միհրան Պողոսյանը որպես պատճառաբանություն նշել էր, թե չի ցանկանում, որ իր անունը լինի Ալիեւի անվան կողքին:

«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին: Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 648 | Добавил: | Дата: 01.07.2018 | Комментарии (3)

 

Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, համաձայն որի, Սերժ Սարգսյանի եղբորորդի, «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են  նրա, իր հետ համատեղ բնակվող  հոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի և քրոջ՝ Անի Լյովայի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում  որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Հարուցվել է քրեական գործ՝ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ ։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ այս պատմության մեջ կա թաքնված հատված, որն ավելի մտահոգիչ է, քան անգամ այդ հայտնաբերված միլիոնները։

«Պարզից պարզ է, որ այդ գումարների մասին իրավապահները «պատահմամբ» չեն իմացել խուզարկության ժամանակ։ Ակնհայտ է, որ այդ մասին նրանք տեղեկացել են հենց ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 268 | Добавил: | Дата: 01.07.2018 | Комментарии (0)