Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հեռանում է Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Հաստատել է, առանց որևէ պատճառ մատնանշելու։ Չէր էլ կարող, որովհետև կուսակցությանն անդամագրվում ու կուսակցությունից հեռանում են քաղաքական պատճառներով։ Բայց Կարեն Կարապետյանի դեպքում նման պատճառներ չեն եղել ոչ անդամագրվելիս, չեն կարող լինել նաև հեռանալիս։ Կարեն Կարապետյանը եղել է Հայաստանի պետական կառավարման համակարգ իջեցված ռուսական «դեսանտ», իսկ այդպիսիք ունենում են ոչ թե քաղաքական դրդապատճառներ, այլ հանձնարարություններ։ Դրանք Կարեն Կարապետյանը չի կատարել, ուստի հեռանում է կամ հետ է կանչվում։ Իսկ հանձնարարությունը շատ հստակ էր՝ Հայաստանում վերցնել իշխանությունը։ Վերցնել ու դարձնել ռուսական անվերապահ ազդեցության գրասենյակ։ Ինչպես վարվել էր գազի գրասենյակի դեպքում՝ ի դեմս «Գազպրոմ-Արմենիա»-ի վերածված «ՀայՌուսգազ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1268 | Добавил: | Дата: 26.06.2018 | Комментарии (1)

 /p>

Ինչ պարզվեց Սաշիկ Սարգսյանի զենք-զինամթերքի մասով, որի կասկածանքով նրան բերման էին ենթարկել ոստիկանություն: Դա տեղի ունեցավ հունիսի 25-ին: Նույն օրն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի եղբայրը ազատ է արձակվել, ոստիկանությունում չէ: Մանրամասներ սակայն, թե ինչու էին նրան բերման ենթարկել, հայտնաբերվե՞լ է որեւէ ապօրինի զենք զինամթերք, կամ ասե՞լ է դրա վերաբերյալ որեւէ բան Սաշիկ Սարգսյանը, կարծես թե չեն հրապարակվել:

Օրինակ, նախկին պատգամավոր Շմայսը իր կամքով հանձնել էր զենք-զինամթերքը, որ փնտրել էր ԱԱԾ-ն, ու նրան բերման ենթարկելուց հետո ազատ էին արձակել:

Սաշիկ Սարգսյանի դեպքում ոչինչ հայտնի չէ եւ մանրամասներ հրապարակված չեն, որպեսզի հանրությունը տեղեկանա՝ նրան իզու՞ր էին բերման ենթարկել, թե՞ այդուհանդերձ հայտնաբերվել է ինչ որ բան:

Պետք չէ բացառել իհարկե, որ հարցը փակված չէ, եւ մանրամասներ չկան պարզապես օպերատիվ նկատառումներից ելնելով:

Հայաստանում իրավապահ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 3020 | Добавил: | Дата: 26.06.2018 | Комментарии (0)

 

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը, որը, սակայն, վարել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Վերջինս քաղաքապետի բացակայությունը պայմանավորվել է առողջական խնդիրներով:

Անկախ այն հանգամանքից, թե ինչով է պայմանավորված Մարգարյանի բացակայությունը` այսօրվա համատեքստում այդ փաստը խորհրդանշական է: Երևանի գործող քաղաքապետն, ըստ էության, կորցրել է պաշտոնավարելու քաղաքական, բարոյական հիմքերը:

ՀՀԿ անդամ որոշ պաշտոնյաներ, այդ թվում` Տարոն Մարգարյանը, թավշյա հեղափոխությունից հետո ակնհայտորեն փորձեցին խաղալ ժամանակի վրա` պատրանքներ ունենալով, որ հեղափոխական էյֆորիան ավելի շուտ կմարի, քան հերթը կհասնի իրենց պաշտոնանկություններին: Սա քաղաքականության ոչ ադեկվատ ընկալման հետևանք է. Մանվել Գրիգորյանի գործը դարձավ այն լամուսի թուղթը, որը բացահայտեց ռևանշիստական դիմադրության անիմաստությունը: Էջմիածնի քաղաքապետը հեռացավ հոր ձերբակալությունից անմիջապես հետո, Արմավիրի քաղաքապետը տեղի տվեց ընդամենը մի քանի տ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2985 | Добавил: | Дата: 26.06.2018 | Комментарии (1)

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես խոսեց նաև մի խնդրի մասին, որն արդեն ուղղակի պատուհաս է դարձել հասարակության համար: Խոսքը հայկական ֆուտբոլի մասին է, որն այս պահին գտնվում է անդունդում:

Տարիներ շարունակ հայ ֆուտբոլասերը ապրում է ամոթի, զայրույթի, նվաստացման զգացումներ, որի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն մեկ մարդ է:

«Նեմեց Ռուբոյի ժամանակը երբ է գալու»,- ընթերցելով օգտատերերից մեկի հարցը՝ Նիկոլ Փաշինյանը ըստ էության սպառիչ պատասխան տվեց: «Հարգելի օգտատերեր, ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, և ինչքան տեղյակ եմ, առաջիկայում լինելու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ: Հույս ունեմ՝ տեղի կունենա այնպիսի ընտրություն, որը կլինի ՀՖՖ անդամների ու երկրպագուների սրտով: Այդ հարցով պետք է զբաղվեն ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում գտնվող կազմակերպությունները, մարդիկ, որոնք մասնակցելու են այդ ընտրություններին»,- ասաց Փաշինյ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 511 | Добавил: | Дата: 26.06.2018 | Комментарии (0)

 

Իրավապահների աղմկոտ բացահայտումների մեջ թերեւս ամենանշանայինը Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջապատի՝ նրա երկու եղբայրների ու թիկնազորի պետի շուրջ ծավալվող իրադարձություններն են:

Լեւոն Սարգսյանը ներգրավված է Փյունիկ հիմնադրամի շուրջ կոռուպցիոն սկանդալում, Սաշիկ Սարգսյանը երեկ բերման ենթարկվեց ապօրինի զենք պահելու կասկածանքով, իսկ Վաչագան Ղազարյանի մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված մոտ 5 միլիոն դոլար:

Սերժ Սարգսյանի եղբայրները համարվում են ռեկետի «համակարգողները». Լեւոն Սարգսյանի Փյունիկ հիմնադրամը ահռելի գումարներ է ստանում պետական հիմնարկներից, իսկ Սաշիկ Սարգսյանը «փայ մտնում» մասնավոր բիզնեսներում, ինչպես նաեւ «օդից փող բերող» նախաձեռնություններում, մասնավորապես՝ ճանապարհային երթեւեկության ոլորտում:

Սերժ Սարգսյանի եղբայրների ու թիկնազորի պետի շուրջ բացահայտումները կոռուպցիայի դեմ պայքարում շրջադարձայի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2406 | Добавил: | Дата: 26.06.2018 | Комментарии (0)

 

ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին, նույն ինքը՝ Սերժի Վաչոյին: Ըստ ԱԱԾ հաղորդագրության,նա «անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին՝ ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաև 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել:

Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում առկա 500 հարյուր ԱՄՆ դոլարն ու 213 հազար դրամը, իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար:

Ազգային անվտանգությ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 349 | Добавил: | Дата: 26.06.2018 | Комментарии (0)