Վարուժան Ավետիսյանի գրություն է գրել, որը ներկայացնում ենք ստորև․

«Վե՛րջ տվեք ժամանակավրեպ հաշիվներին

Յուրաքանչյուր անգամ, երբ դատարանում հրապարակվում են Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2016 թ. հուլիսյան ապստամբության ժամանակ Սասնա Ծռերի հնչեցրած կոպիտ արտահայտություններ, մեր ընդհանուր հակառակորդն անմիջապես փորձում է ուռճացնել երևույթը ու սեպ խրել Սասնա Ծռերի ապստամբության և ներկայի Թավշյա հեղափոխության միջև, իսկ տասնամյակների թմբիրից նոր զարթնած մեր որոշ հայրենակիցներ, առանց ամսաթվին նայելու, առանց ժամանակներն ու իրավիճակները քննելու, ակամա ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին:

Սասնա Ծռերի մեթոդը հուրն է, Նիկոլ Փաշինյանինը՝ ջուրը:

2016 թ. հուլիսին հուր էր անհրաժեշտ: Բնական երևույթ է, երբ հուրը հանդիպում է ջրին, ընդվզում և պոռթկում է: Քննարկել կամ քննադատել այդ երևույթը, կնշանակի բնության օրենքների դեմ անիմաստ սուր ճոճել: 2016 թ. Սասնա Ծռերի ապստամբության հուրը խանձեց հակ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 438 | Добавил: | Дата: 23.06.2018 | Комментарии (1)

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Նրա խոսքով, եթե ընտրություններն այսօր տեղի ունենային, «ապա իր կուսակցությունը կստանար ձայների մեծամասնությունը»։

Սակայն դա չի նշանակում, որ «վեց ամիս անց իր կուսակցությունը չի հաղթի մեծամասնությամբ»: Փաշինյանը տողատակով, գուցե նաև բացահայտ հայտարարեց այն ֆորմատի մասին, որով պատրաստվում է մասնակցել գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և այդ ֆորմատը բնավ էլ ԵԼՔ դաշինքը չէ, ինչպես ենթադրում էին վերլուծական շրջանակները:

Փաշինյանը «մեր կուսակցություն» ասելով նկատի ունի ՔՊ-ն, քանի որ ԵԼՔ-ը մեկ կուսակցություն դառնալու հեռանկարից անչափ հեռու է՝ այդ դրույթն ամրագրված էր դաշինքի ստեղծման հուշագրում, սակայն ինչ-ինչ պատճառներով կյանքի չէր կոչվում։ Նախկինում էլ Ելք դաշինքում լուրջ հակասություններ եղել են: Բայց հի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1726 | Добавил: | Дата: 23.06.2018 | Комментарии (1)

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կատարվածից հետո Էջմիածնում պարզապես բեսպրեդել է: Ընդ որում` այդպիսի վիճակ էր նաեւ թավշյա հեղափոխությունից հետո, երբ Մանվել Գրիգորյանն իրեն Էջմիածնում նախկինի պես չէր պահում: Իրավիճակը խորացավ արդեն նրա որդու` Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողների ցույցերի ժամանակ եւ նոր թափ ստացավ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին պարբերաբար տեղեկություններ են ստացվում քաղաքում տիրող իրավիճակի, մթնոլորտի եւ էջմիածինցիների քայլերի մասին: Ամբողջ քաղաքում այնպիսի իրավիճակ է, որ նույնիսկ Գրիգորյանների բարեկամները, նրա ընտանիքի անդամներն անգամ չեն փորձում փողոց դուրս գալ, քանի որ ամենուր նրան ծաղրող պաստառներ են, բռնության սպառնալիքներ հնչեցնելու պատրաստ քաղաքացիներ:

Բանը հասել է նրան, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին պատկանող բիզնես-օբյեկտներից ոչ մեկը չի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 3711 | Добавил: | Дата: 23.06.2018 | Комментарии (0)

 

ArmLur.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀԿ Գործադիր մարմնի վերջին նիստից: Մասնավորապես, ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից, եւ նրա այդ հայտարարությունն ընդունվել է ի գիտությւուն:

Չի բացառվում նաեւ, որ առաջիկայում հայտնի դառնա նաեւ նրա` առհասարակ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին: Հավելենք, որ այդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարցերին ոչ ոք այդպես էլ չպատասխանեց. բոլորը, խուսափելով հարցերից, հեռացան:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն, ըստ էության, պարտադրված դարձավ կուսակցական, քանի որ ստանձնել էր ՀՀ վարչապետի պաշտոնը: Նշենք, որ նա կուսակցությանն անդամագրվելու դիմում էր ներկայացրել 2016 թվականի նոյեմբերի 24-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ ht ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 578 | Добавил: | Дата: 23.06.2018 | Комментарии (0)