Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ: Ըստ հավաստի աղբյուրների` Շմայսը կարող է ձերբակալվել:

Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացրել: Խուզարկությունը տեւել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ԱԱԾ աշխատակիցները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում:

Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ և 2 հրացան:

ԱԱԾ-ն խոստացել է ավելի ուշ հանդես գալ պաշտոնական պարզաբանումներով` թեև Շմայսն այն դեպքն է, որ կարող է անցնել մի քանի աղմկոտ քրեական գործերով:

Առաքել Մովսիսյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց անմիջապես հետո: Այս տխրահռչակ անձը մշտապես եղել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 998 | Добавил: | Дата: 21.06.2018 | Комментарии (4)

Դերասան Հայկ Մարությանն անդամակցել է «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը: Նա ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է  կատարել։ 

«Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ստորագրեցի «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է, և եկել է ժամանակը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում!!! 
Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին»:  
 

 

 

 

Նյութի աղբյուր   http://primenews.am

Категория: Նորություններ | Просмотров: 282 | Добавил: | Дата: 21.06.2018 | Комментарии (0)

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ԱԱԾ աշխատակիցները այս պահին խուզարկություն է իրականացվում Արմավիրի մարզի Այգեկ գյուղում գտնվեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Առաքել Մովսիսյանի (Շմայս) բնակարանում։

Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր թրաշել Առաքել Մովսիսյանի գլուխը։

 

 

Նյութի աղբյուր   http://armcomment.am/

Категория: Նորություններ | Просмотров: 195 | Добавил: | Дата: 21.06.2018 | Комментарии (0)

 

Մանվել Գրիգորյանի գործն ու դրա հանդեպ ՀՀԿ դիրքորոշումը հետաքրքիր կերպով ցույց տվեցին, թե ինչու Սերժ Սարգսյանն այդպես էլ տասը տարի նախագահության ընթացքում որևէ քաղաքական պլան չվստահեց ՀՀԿ-ին մինչև վերջին պահը: Սարգսյանը ամենից լավ գիտեր, որ այդ պլանը ՀՀԿ-ն «վաճառքի» կհաներ առաջին իսկ հարմար «առաջարկի» դեպքում: Այդ իսկ պատճառով Սարգսյանը իր նախագահության ամբողջ ընթացքում ՀՀԿ-ի հետ չէր կիսում իր պլանները՝ մինչև դրանց իրականացման պահը, ինչն էլ բազմաթիվ անգամներ դրսևորվում էր նրանով, որ մինչև վերջին պահը ՀՀԿ-ն մի բան էր ասում, իսկ Սերժ Սարգսյանը անում էր այլ բան:

Բավական էր, որպեսզի գեներալ Մանվելը ընկներ, ու ՀՀԿ-ն անմիջապես հանձնեց նրան, բայց իհարկե ոչ թե պետության հանդեպ նրա քայլերից վրդովված, այլ պետության հանդեպ, այսպես ասած, սեփական քայլերի համար պատասխանատվությունից խուսանավելու, լղոզելու հույսով:

Խնդիրը տվյալ պարագայում, սակայն, ոչ թե Մանվել-ՀՀԿ, այլ ՀՀԿ-Սերժ Սարգ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2239 | Добавил: | Дата: 21.06.2018 | Комментарии (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցրի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։ Այդ մասին վարչապետը հայտարարեց այսօր կառավարության նիստի մեկնարկին։

Նա նշեց, որ Թանդիլյանի հետ շարունակելու են համատեղ աշխատանքը։

«Ես չեմ ընդունել հրաժարականը։ Վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ համատեղ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը և պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում՝ խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է։ Ինչպես պայմանավորվել ենք նախկինում՝ նաև տնտեսական զարգացման նախարարի և արդարադատության նախարարի հետ պետք է աշխատենք համատեղ այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, առավել ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Մենք պետք է հանրության և մեր մեջ ե ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 204 | Добавил: | Дата: 21.06.2018 | Комментарии (0)

ՊՆ-ին պատկանող «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով տուժած զինծառայողներից որևէ մեկի հետ ոչ մի լուրջ խնդիր չկա: Panorama.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Դանիել Մկրտչյանն ասաց, որ հոսպիտալ տեղափոխված հինգ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, շուտով դուրս կգրվեն:

«Կարծում եմ՝ մինչև երկուշաբթի դուրս կգրվեն: Մարմնի տարբեր հատվածներում փափուկ հյուսվածքների սալջարդեր են, լուրջ վնասվածքներ չունեն: Ընդհանրապես խնդիր չունեն»,-ասաց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Արարատի մարզում վթարի հետևանքով տուժել էր հինգ զինծառայող: Նրանք նախ տեղափոխվել  էին Վեդի քաղաքի բժշկական կենտրոն, ապա՝ Երևան:

 

 

 

Նյութի աղբյուր    https://www.pa ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 167 | Добавил: | Дата: 21.06.2018 | Комментарии (0)