«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

-Պարոն Ասատրյան, ի՞նչ տպավորություն են թողնում կոռուպցիոն բացահայտումները:

-Երկակի: Բազմիցս խոսել ենք կոռուպցիայի դրսևորումների մասին, ասել ենք, որ մեր իշխանությունն ավելի շատ նման է բանդայի: Մեր երկրում երկակիություն կար, մի կյանքում ապրում էին իշխանավորները՝ կողոպտելով և գողանալով, երկիրը մասնատված էր, ամեն փոքր իշխանիկ մի ոլորտ ուներ: Նրանց խնդիրը ոչ թե հասարակությանը ծառայելն էր, այլ իշխանությանը, ինչպես նաև վերարտադրությունն ապահովելը: Այս օրերին, երբ գողությունների մասին խոսվում է, ես մտնում եմ լսարան և երիտասարդներին ասում՝ ամենամեծ բանը, որ մեզնից գողացել են, դա մեր պատմությունն է: 90-ականներին հայ ժողովուրդը հերոսամարտ էր մղում, բայց պարզվեց, որ հայ ժողովուրդը ընդամենը ապրել է մութ ու ցուրտ օրեր, և այդ օրերին ծնվել ե ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 719 | Добавил: | Дата: 20.06.2018 | Комментарии (1)

 

Երեկ և այսօր ոստիկանները խուզարկություններ են իրականացրել երեք տասնյակից ավելի քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» բնակարաններում: Մասնավորապես, խուզարկվել են Օշականցի Գևորիկի, Զապի, Նորատուսցի Արայի, Պիտի, Պռատի, Արտյոմ Կանևսկոյի, քրեական այլ հեղինակությունների բնակարանները:

Ոստիկանության այս գործողությունները տեղավորվում են քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդմանն ուղղված հետևողական քաղաքականության համատեքստում:
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման քսան տարիների ընթացքում իշխանության քրեականացումը հասել էր այնպիսի վտանգավոր եզրագծի, որ վերացել էր սահմանագիծը իշխանության, օլիգարխիայի և հանցագործ աշխարհի միջև: Հենց դա է եղել քրեաօլիգարխիկ համակարգի էությունը:

Ընտրությունից` ընտրություն իշխանության և հանցագործ աշխարհի սերտաճումը նոր ծավալ և բովանդակություն է ստացել. Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն բոլոր համապետական ընտրություններում հենվել են ոչ թե հասարակ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 722 | Добавил: | Дата: 20.06.2018 | Комментарии (0)

 

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին նախագահ Սերժ Սերժ Սարգսյանի վերահոսկողական ծառայության պետ, ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։

Հունիսի 18-ի գիշերը ոստիկանները Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։

Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես և մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաև ռադիոկապի միջոցներ։

Հայաստանի քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները տարիներ շարունակ շրջել են ուղեկցող մարդկանց` այսպես կոչված, թիկնապահների մեծ խմբով, թանկարժեք մեքենաներով, որոնք, որպես կ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1141 | Добавил: | Дата: 20.06.2018 | Комментарии (0)

 

Անցյալ։ Ներկային ու ապագային խանգարող անցյալ։

Այն, ինչի ականատեսն ենք վերջին օրերին, թավշյա հեղափոխությանը հաջորդող օրերին անցյալի, չափազանց մութ ու հանցավոր անցյալի բացահայտման չնչին մասն է։

Դա եղել է Հայաստանը, Հայաստանի քաղաքացու կյանքը կործանող անցյալ։ Դա եղել է անցյալ, որում մի քանի կամ մի քանի տասնյակ արտոնյալներ ապրել են գերհարուստ, անբնական ու անբանական հարուստ կյանքով՝ ի հաշիվ հարյուր հազարավորների երջանկության, ի հաշիվ հարյուր հազարավորների պարզ, մարդկային կյանքի։

Այսօր բացահայտվող անցյալը մեր երկրի ու մեր քաղաքացիների ապագան խորտակելու պատմություն է։

Այսօր բացահայտվող անցյալը մեր երեխաների ոչ բարեկեցիկ ներկայի ու չապրվելիք ապագայի պատմություն է։

Ու չնայած այսօր բացահայտվողն ու բացահայտվելիքը քննվելու են դատարաններում, սակայն ամենաարդար դատավորն ու պատժողը լինելու է հասարակությունը՝ անհատապես ու հավաքականորեն։

Ինչպես նաև ժամանակն ու պատմությունը։

... Читать дальше »
Категория: Նորություններ | Просмотров: 431 | Добавил: | Дата: 20.06.2018 | Комментарии (0)