Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ կողմից գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումներին: Նրա խոսքով՝ մենք տեսնում էինք, որ աչքներիս առաջ օրեցօր մարդիկ իրենց ապրելակերպով ու գործելակերպով դառնում էին ավելի ցինիկ ու անպատժելի:

«Մենք, իհարկե, տեղեկություններ էինք ստանում տարբեր հանցագործությունների մասին, որոնք հրապարակային դրսևորումներ ունեին, բայց կար որոշակի բարոյական սահմանի ընկալում: Սպասել, որ ամենաթեժ պահերին կկատարվի մի ճղճիմ հանցագործություն մի մարդու կողմից, ով հանդես էր գալիս որպես հայրենասիրության ջատագով կամ Բաքվում թեյ խմող, դա մի քիչ փաստի առումով անակնկալ էր ինձ համար»,- ասում է Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ նախորդ իշխանությունների օրոք գործել է համակարգ, գեներալ Մանվելը միայնակ չի գործել: Նրա խոսքով՝ այն, ինչ ցուցադրվեց ԱԱԾ կողմից, դրանք մեկ ամսվա ընթացքում հավաքագրված տվյալներ չէին:

«Դրանք ավելի շուտ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1470 | Добавил: | Дата: 18.06.2018 | Комментарии (1)

 

Գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն ու դրանից հետո ԱԱԾ-ի տարածած տեսագրությունը ալեկոծել են հասարակությանը, մարդիկ շոկի մեջ են: Շոկի մեջ են ոչ միայն տարիներ շարունակ գեներալ Մանվելի ամենաթողության մասին իմացածներն ու բարձրաձայնածները, այլ նաև իմացածներն ու չբարձրաձայնածները, ինչպես նաև իմացածներն ու պաշտպանածները:

ՀՀԿ-ն այսօրվա հայտարարությամբ հանձնեց գեներալ Մանվելին, որովհետև հակառակը՝ զինվորի կեր գողացողին պաշտպանելը, նշանակելու էր ինքնահանձնվել՝ ընդհուպ լուծարել կուսակցությունը, որտեղ դեռևս գուցե ռևանշի հույսեր կան: Բայց գեներալ Մանվելի արածները հօդս են ցնդեցնելու ու արդեն ցնդեցնում են այդ հույսերը ամեն ժամի հետ:

Իսկ արդյոք Մանվել Գրիգորյանը օրենքի ու բարոյականության բոլոր սահմաններն անցած միա՞կ պաշտոնյան է, քանի՞սը կամ քանի՞ տասնյակներն են եղել նրա հանցակիցները բացահայտված ու դեռ բացահայտվելիք գործերում ու գործերով:

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն իր հանրային ռեզոնանսի ա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1426 | Добавил: | Дата: 18.06.2018 | Комментарии (0)

 

«Ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել»,- այսօր նման հայտարարություն է արել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով ԱԱԾ-ի վերջին գործողությունների համատեքստում անձամբ իր և այլ պաշտոնյաների անվտանգության համար մտավախություններ ունենալ-չունենալու մասին հարցին:

«Չասենք՝ մտավախություն, կարող են լինել նման բաներ։ Անկեղծ ասած՝ ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։

Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում, կարծում եմ, ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ»,- ասել է Վանեցյանը՝ բնականաբար, չմանրամասնելով`ինչ խմբերի մասին է խոսքը:

ԱԱԾ ղեվակարի լակոնիկ հայտարարությունը չափազանցություն համարել չի կարելի, քանի որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո այդ կառույցի վրա դրվել է հեղափոխության հայտարարած նպատակների մի մասի, զ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2663 | Добавил: | Дата: 18.06.2018 | Комментарии (0)

Մանվել Գրիգորյանի առանձնատներում ԱԱԾ սենսացիոն բացահայտումներից հետո կրքերը չեն հանդարտվում: Կեսգիշերն անց արդեն նրա անկոտրուն որդին՝  Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց: Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ Գրիգորյանների պաշտոնյա հարազատները պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն, եւ առաջինը նման քայլի պետք է դիմի Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասությա դատարանի դատավորն է։

Նախ հիշեցնենք, 2015 թվականին ճանաչվել է տարվա լավագույն դատավոր, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, անմիջապես գործի անցել Արմավիրի դատարանում որպես դատավորի օգնական, 2005 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 

Պատրաստվո՞ւմ է արդյոք գեներալի աղջիկը հրաժարական տալ, Primenews.am-ը փորձել է ճշտել Նաիրա Գրիգորյանից։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս չի պատրաստվում հր ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 772 | Добавил: | Дата: 18.06.2018 | Комментарии (1)