ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը, գրել է.

Հարգելի գործընկերներ,

Արցախի Հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է։
ՀՀԿ իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։ Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս քայլը ավելի քան մտահոգիչ է։

Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
Հաշվի առնելով, որ պարոն Գրիգորյանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 694 | Добавил: | Дата: 16.06.2018 | Комментарии (1)

Անի Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Աննա Հակոբյանի եղբայրը պատգամավոր, Նիկոլի եղբոր որդին խորհրդական…հա հետո, նախկինում ՀՀԿ-ին աշխարհի հերյուրանքն էիք հասցնում` կադրային նշանակումը բարեկամ, քավոր, սանիկ սկզբունքով կատարելու համար, ընդ որում Նիկոլն իր ընտանիքի անդամներին է նշանակում, նախկինում գոնե վարչության պետերը, առավելագույնը մի քանի նախարար կարող էր իրենց նման բան թույլ տալ, բայց ոչ իշխող էլիտան` երբեք չի էժանացել այդքան: Նիկոլ, աղվեսը դու էիր դունչդ խաղողին չէր հասնում ասում էիր թթու է, իսկ հիմա ինչ քաղցր է արդեն…»

 

 

 

Նյութի աղբյուր   http://arm7.info

Категория: Նորություններ | Просмотров: 1042 | Добавил: | Дата: 16.06.2018 | Комментарии (0)

Քիչ առաջ ԵԿՄ շենքից ԱԱԾ-ականների ուղեկցությամբ դուրս եկավ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգոևյանը և նստելով իր ավտոմեքենան՝ ԱԱԾ-ականների ուղեկցությամբ հեռացավ: Նրանք ուղևորվեցին Երևան: Գրիգորյանի հետ ցանկանում էր գնալ նաև Սեյրան Սարոյանը, սակայն թույլ չտվեցին, վերջինս էլ իր ավտոմեքենայով գնաց նրանց հետևից՝ ArmLur.am-ի հետ զրույցում նշելով, թե ամեն ինչ նորմալ է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/815954/ 
 

Категория: Նորություններ | Просмотров: 193 | Добавил: | Дата: 16.06.2018 | Комментарии (1)

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին  Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ են իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի  արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք:

Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 360 | Добавил: | Дата: 16.06.2018 | Комментарии (0)

 

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր առավոտվանից միաժամանակյա գործողություններ է իրականացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա հակառակորդ, հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի ամառանոցներում:

Ըստ ամենայնի` Հայաստանի քաղաքական իշխանությունը կանխատեսելի որոշում է կայացրել Էջմիածնի ճգնաժամը հաղթահարելու, կրքերը հանգստացնելու ուղղությամբ:

Դոն Պիպոյի հրահրած գործողություններն որևէ աղերս չունեն թավշյա հեղափոխության շարունակության, նրա լոկալ դրսևորման հետ: Էջմիածինցիները զզվել են գեներալ Մանվել Գրիգորյանի շրջապատի տասնամյակների բեսպրեդելից, սակայն ելքը քրեական հեղաշրջումը չէ: Սկզբունքորեն Էջմիածինը չի կարող ազատվել Գրիգորյանների միլիտարիզացված համակարգից և հայտնվել, այսպես կոչված, զոնում, որտեղ օրենքների փոխարեն` գործելու են հանցագործ աշխարհի «պանյատիաները»:

Մյուս կողմից` Դոն Պիպոյի կրիմինալ հեղաշրջման միակողմանի կասեցում ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 775 | Добавил: | Дата: 16.06.2018 | Комментарии (0)

 

Հունիսի 19-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստն ինդիկատորային կարող է դառնալ ոչ այնքան ընթացիկ քաղաքականության, որքան` արտահերթ ընտրությունների ժամկետները և համատեքստն որոշակիացնելու իմաստով:

Անցած օրերին Նիկոլ Փաշինյանը թերևս համոզվեց, որ իր քաղաքական թիմի ամենկատաղի մրցակիցները գտնվում են հենց ժամանակավոր կառավարության կազմում. կաբինետի անդամների առնվազն կեսի հետևում երևում են կոնկրետ քաղաքական շահեր, որոնք հակոտնյա են հեղափոխության օրակարգին ու համատեքստին:

Երեքշաբթի օրը հետաքրքիր կլինի, տեսնել, թե ինչպես է նախարարական երկու պորտֆել ունեցող ՀՅԴ-ն արմատական դիրքերից քննադատում գործող կառավարության ամենասկզբունքային ռեֆորմը` պարտադիր կուտակայինի մասին օրենքը:

Նախարար Արծվիկ Մինասյանն ավարտվող շաբաթվա մեկնարկին ներկայացրել է դաշնակցական ընդդիմադիր «մենյուն»:

Հեռու ենք այն մտքից, որ ՀՅԴ ընդդիմախոսությունը բխում է նրա քաղաքական համոզմունքներից, արժեհամակարգից կամ նույնիսկ` ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1514 | Добавил: | Дата: 16.06.2018 | Комментарии (0)

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Էջմիածնում Մանվել Գրիգորյանի դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին .«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,-հայտարարել էր Փաշինյանը:

Այսօր Արթուր Ասատրյանը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին.

«Սիրո և համերաշխության հեղափոխությունը մեծ և երկար սպասված հաղթանակ էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության համար: Հաղթանակ, որն, ինչպես դուք եք նշում, ժողովրդինն է: Այսօր ես և Սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցներ, վստահելով հենց այդ հաղթանակած ժողովրդի կողմից ընտրված վարչապետին և կառավարությանը, պատրաստ ենք ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում, որպեսզի մեր հայրենակցին` հաղթանակած հային արժանի և ապրելու համար ավելի բարեկարգ պայմաններ ստեղծենք: Սակայն այսօր, պարոն վարչապետ, դեռևս մեր երկրում, ու հատկապես Էջմի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 666 | Добавил: | Дата: 16.06.2018 | Комментарии (0)