Երեկ Էջմիածնում տեղի ունեցավ հանրահավաք, որի մասնակիցները պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Թեև ակցիայի կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել ցույց տալու համար, թե բողոքի ալիքը թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է, որ հասել է Սուրբ քաղաք, կասկած անգամ չկա, որ Էջմիածնի փողոցներում տեղի ունեցողը իրականում ոչ մի աղերս չունի ժողովրդական ընդվզման հետ: Պարզապես որոշ քրեական տարրեր՝ այս դեպքում՝ Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը, ցանկանում է ժողովրդական ընդվզման անվան տակ լուծել սեփական խնդիրները:

Վերջին շրջանում քաղաքում հայտնվել են կրիմինալ «առաքյալներ», ովքեր մեկը մյուսին հերթ չզիջելով, փորձում են «ազատագրել» Էջմիածինը: Ողբերգությունն այն է, որ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` նույն ինքը՝ Դուբայի խանութներից մեկում կոստյում գողանալու վրա բռնված և մի քանի օր բանտում անցկացրած  Ճոյտը և նույն Դոն Պիպոն՝ ում անվան հետ բազմ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1066 | Добавил: | Дата: 15.06.2018 | Комментарии (2)

Նիգերիայի մի բնակիչ տարօրինակ որոշում է կայացրել նա հանգուցյալ հորը հուղարկավորել է շքեղ BMW-ով, որը չի հասցրել նրան նվիրել՝  կենդանության օրոք: Աճյունը տեղադրվել է ավտոմեքենայի մեջ և հանձնվել է հողին:      

Տղամարդն ավտոմեքենայի համար 66 000 դոլար է ծախսել:  Անսովոր հուղարկավորության լուսանկարները հայտնվել են համացանցում և դարձել են բուռն քննարկումների թեմա: Շատերը գովասանքի խոսքեր են ուղղել «շռայլ» նիգերիացուն, բայց եղել են նաև այնպիսիք, որոնք կարծիք են հայտնել, որ ծնողներին պետք է նվերներ անել կենդանության օրոք, բայց նրանց պետք է հուղարկավորել ըստ պատշաճի՝   դագաղի մեջ:

 

 

Նյութի աղբյուր   life.panorama.am

Категория: Նորություններ | Просмотров: 472 | Добавил: | Дата: 15.06.2018 | Комментарии (0)

 

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա», Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավանաբար նկատի է ունեցել հունիսի 14-ին Էջմիածին քաղաքում կազմակերպված ակցիան քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով: Հայկական մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ ակցիայի կազմակերպիչը քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանն է՝ Դոն Պիպո մականունով:

Համենայնդեպս, նա հրապարակում էր իր «շրջապատով», ովքեր աչալուրջ հսկում էին նրան, հարցազրույցներ էր տալիս ԶԼՄ-ներին, շոշափելով նաեւ թավշյա հեղափոխությունը: Բացի այդ, հարթակում շողշողում էին շոու-բիզի «աստղեր», որոնք սովորաբար սերտ կապված են կրիմինալի հետ:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները և վարողները կրում էին թավշյա հեղափոխության ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 437 | Добавил: | Дата: 15.06.2018 | Комментарии (0)

 

Արդեն երկու օր է՝ փոխվել է «Ծառուկյան» խմբակցության քաղաքականությունը: Սա «Բարեգործության մասին» օրենքի նախագծից հետո, որը պետք է քննարկվի հունիսի 19-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում: Բանն այն է, որ այս օրինագիծը ԲՀԿ-ականները համարում են ուղղված իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Նախօրեին եւ երեկ եղան դեպքեր, երբ ՀՀԿ-ն, «Ելք»-ն ու ՀՅԴ-ն միասնական կերպով քվեարկեցին, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ ոչ: Առաջինը վերաբերում էր Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2017թ. տարեկան հաշվետվությունը եւ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

Առաջին դեպքում բոլորը կողմ էին, «Ծառուկյան» խմբակցությունը՝ ձեռնպահ, իսկ երկրորդ դեպքում բոլորը կողմ էին, իսկ այդ խմբակցությունը՝ դեմ: Չնայած այս երկու օրենքներին այսպիսի վարքագիծ դրսեւորելն ուղղված էր նախկին իշխանություններին, սակայն «Բարեգործության մասին» օր ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 611 | Добавил: | Дата: 15.06.2018 | Комментарии (0)

 

ՀՀ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, թե հնարավոր է հրաժարական տան մի քանի այլ նախարարներ ևս։ Որքան էլ, որ Դաշնակցությունն ու «Ծառուկյան» դաշինքը աջակցեցին Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությանը, քվեարկեցին նրա օգտին, խորհրդարանում այս օրերին ցայտուն կերպով երևում է քաղաքական այս ուժերի միջև առկա խիստ տարաձայնությունները։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ կառավարության ամենամեծ թերությունն այն է, որ վարչապետն իր թիմակիցների հետ չի տալիս Հայաստանի զարգացման ռազմավարական վեկտորի ուղղությունը. «Եվ դա արդեն բերում է խնդիրների՝ ինչպես իր դաշինքում, այնպես էլ իր գործընկերների՝ ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի հետ հարաբերություններում։ Հիմնական խնդիրը դա է, վարչապետը ցույց չի տալիս այն Հայաստանի պատկերը, ըստ որի՝ ինքը պետք է շարժվի։ Եթե այդ խնդիրը չլուծվի՝ չի բա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 303 | Добавил: | Дата: 15.06.2018 | Комментарии (1)

 

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո գործարար պատգամավոր, ՀՀԿ խմբակցության արդեն նախկին անդամ Սամվել Ալեքսանյանի անունը շրջանառվեց բացառապես միրգ–բանջարեղենի առևտրի կազմակերպման առումով, որն, ըստ էության, իրականում եղել է պետության հետ պարզ համաձայնության արդյունք:

Այսինքն, լուրջ կրիմինալ փնտրելն այստեղ հենց Ալեքսանյանի առումով լուրջ չէ, թեկուզ թեման մեծ աղմուկով մատուցվեց: Ավելին, հենց հաջորդ օրը կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարկային արտոնություն տվեց նրա ձեռնարկություններից մեկին:

Տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում այսպիսով հասարակության ուշադրությունը շեղել ավելի լուրջ խնդիրներից: Ի մասնավորի, որպես շաքարավազի ներկրման մենաշնորհ դիրք ունեցող՝ Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, միայն այս դաշտում տարեկան 50–60 մլն դոլարի եկամուտ ունի: Բանն այն է, որ նա ապրանքը մաքսազերծում է շաքարավազի հումքի անվա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 600 | Добавил: | Дата: 15.06.2018 | Комментарии (0)