Hraparak.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով՝ նրանք ձերբակալել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանին և «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն այսօր օպերատիվ աշխատանքներ էր կատարել Երևանի քաղաքապետարանում տեղակայված Երևան հիմնադրամում և Դավթաշեն վարչական շրջանում:

 

 

 

Նյութի աղբյուր   http://armcomment.am

Категория: Նորություններ | Просмотров: 132 | Добавил: | Дата: 14.06.2018 | Комментарии (1)

 

«Այսօր քաղաքացիական հասարակության գործընկերներից մեկը պնդում էր, որ քաղհասարակությունը պետք է համախմբվի նոր իշխանությունների հետ, սակայն ես կարծում եմ՝ քաղհասարակությունը չպետք է համախմբվի որևէ կառավարության շուրջ»,- այս մասին այսօր «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովին հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ կարևորելով  ՀՀ-ԵՄ համագործակցությունը և ստորագրված համաձայնագրի դերը Հայաստանի համար:

Նա ընդգծեց՝ Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, որտեղ չկա ֆունկցիոնալ ընդդիմություն, իսկ քաղհասարակության մարմինների ներկայացուցիչներից շատերը ներգրավվում են պետական բարձրաստիճան պաշտոններում:

«Ես՝ որպես այս իշխանության մաս կազմող մարդ, հորդորում եմ քաղհասարակության իմ գործընկերներին, որ մեզ հետ որևէ կերպ չհամախմբվեն և շարունակեն իրականացնել իրենց առաքելությունը: Միայն այս ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 276 | Добавил: | Дата: 14.06.2018 | Комментарии (1)

 

2008 թ. Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը հայտարարեցին Համահայկական բանկի ստեղծման մասին։ Բանկը պետք է լիներ համայն հայության ֆինանսները մի տեղ հավաքող և  Հայաստանի տնտեսության մեջ ներդնող՝ Հայաստանը ծաղկեցնող կառույց։

Կառավարությունը, որպես հիմնադիր կապիտալ, բանկում ներդրեց 20 մլն դոլար։ Մինչև վերջին օրը Կառավարությունը եղավ բանկի միակ ներդնողը։ Համահայկական բանկն այդ 20 միլիոնը ներդրեց կառավարության Պետական Կարճաժամկետ Պարտավորությունների (ՊԿՊ) մեջ։ Այդ ներդրման համար կառավարությունը ամեն տարի 7.5 տոկոս կամ 1.5 մլն դոլար դիվիդենտ էր տալիս բանկին, ինչով բանկը ճոխ ապրեց 8-9 տարի։

Նմանատիպ ծրագիր է այս կուտակային թոշակային համակարգը։ Արդեն հավաքվել է 120 մլրդ դրամ։ Կառավարությունը գոհունակությամբ հայտնում է, որ գումարի 70 տոկոսը  ներդրվել է Հայաստանում։ Ներդրված գումարների կեսը՝ 30-35 տոկոսը ներդրված է ՊԿՊ-ների մեջ, որի դիմաց կառավարությունը ֆոնդերին վճ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 358 | Добавил: | Дата: 14.06.2018 | Комментарии (0)

 

Այսօր ԱԱԾ-ում մի քանի ուշագրավ նշանակումներ են եղել։ Արմեն Սարգսյանի հրամանագրով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արզուման Հարությունյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ ԱԱԾ տնօրենի տեղակալ են նշանակվել նաև Արամ Հակոբյանը և Ստեփան Մելքոնյանը։ Վերջինս նախկինում զբաղեցնում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Վրեժ Արզումանյանը ազատվել է պաշտոնից։ Նշենք, որ Վրեժ Արզումանյանը Սերժ Սարգսյանի հետ խնամիական կապ ունի։

Այս նշանակումների մեջ ամենաուշագրավը թերևս Արզուման Հարությունյանի վերանշանակումն էր։ Վերջինս Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է և Կարեն Կարապետյանի հետ խնամիական կապերի մեջ է։ Արզուման Հարությունյանի որդին՝ Հայկ Հարությունյանը, նախկին  վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, ով դեռևս մի քանի օր առաջ էներգետիկա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1007 | Добавил: | Дата: 14.06.2018 | Комментарии (0)

 

Գագիկ Ծառուկյանը ցանկանում է հրաժարական ներկայացրած Մերուժան Սիմոնյանի փոխարեն  խորհրդարան բերել Հրանտ Դավթյանին: Խնդիրը միայն այն է, որ Մերուժան Սիմոնյանը պատգամավոր էր ընտրվել Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից, որպես առավել շատ քվե ստացած ռեյտինգային թեկնածու, և նրա հրաժարականից հետո պատգամավոր պետք է դառնա Սյունիքի «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակի հաջորդ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն՝ Դավիթ Հարությունյանը: Եթե նա էլ չդառնա, հերթը անցնում է հաջորդ թեկնածուին, որոնք թվով ութն են:

Որպեսզի Հրանտ Դավթյանը պատգամավոր դառնա, պետք է թիվ 12 ընտրատարածքի բոլոր ութ պատգամավորներն էլ ինքնաբացարկի դիմում ներկայացնեն, և միայն այդ դեպքում պատգամավոր կդառնա «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարը, որն էլ Հրանտ Դավթյանն է: Մինչդեռ թեկնածուները չեն ցանկանում ինքնաբացարկ ներկայացնել:

Թիվ 12 ընտրատարածքի թեկնածուները մեզ տեղեկացնում ե ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2061 | Добавил: | Дата: 14.06.2018 | Комментарии (0)