աշխարհի առաջնության բացման առիթով Մոսկվա մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ընդունել եւ ծանոթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունում ասվում է.

«Հանդիպման մասնակիցները կարևորել են կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը», նշված է վարչապետի նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից առաջ դա կարեւոր հաղորդագրություն է: Մոսկվայում չի բացառվում Ալիեւի հետ շփումը «վարագույրի հետեւում»:

Կրեմլում հյուրընկալելով Իլհամ Ալիեւին, ՌԴ նախագահ Պուտինը ակնարկել էր իր այդ ցանկության մասին, որ Ալիեւը ծանոթանա «ոմանց հետ»: Պուտինն ասել էր, թե հույս ունի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 511 | Добавил: | Дата: 13.06.2018 | Комментарии (2)

Հաստավիզ խոզ Մանվելի վախճանն եկելա, իմ ձեռովս պիտի սատկացնեմ իրան. ազատամարտիկ

 

Նյութի աղբյուր`        http://armcomment.am

Категория: Նորություններ | Просмотров: 82 | Добавил: | Дата: 13.06.2018 | Комментарии (0)

Բարեգործության մասին օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովում առաջացրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների վրդովմունքը: Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ եթե պետությունը չի կարողանում խնդիրները լուծել, ապա չպիտի խանգարի այն մարդկանց, որոնք կարող են:

«Գագիկ Ծառուկյանն ինչ բարեգործություն արել է, որևէ քաղաքական կոնտեքստ, ենթատեքստ չի եղել», ասել է նա:

Իր հերթին, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը վրդովվել է, որ այդ նախաձեռնությունը բերել են առանց Գագիկ Ծառուկյանի կարծիքը հարցնելու. «Պարոն Փաշինյան, բարեգործությունների 95 տոկոսը կատարում է Գագիկ Ծառուկյանը, խորհրդակցե՞լ եք իր հետ»:

Զարմանալի չէ, որ այս նախագիծն առաջացրել է Ծառուկյանի պատգամավորների վրդովմունքը: Եթե ինչպես Նաիրա Զոհրաբյանն է ասում, Ծառուկյանի բարեգործությունը քաղաքական համատեքստ չունի, այդ դեպքում ո՞րն է վրդովմունքի պատճառը:

Օրենքն ընդամենը սահմանափակում է բարեգործութ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 155 | Добавил: | Дата: 13.06.2018 | Комментарии (0)

 

Որտե՞ղ են թավշյալ հեղափոխության հակառակորդները, որտե՞ղ փնտրել հակահեղափոխականներին, արդյոք նրանք միայն ռևանշիզմի ձգտող խմբերում են, ինչպես թվում է առաջին հայացքից, արդյո՞ք հեղափոխությունն այնքան կեսնունակ ու դեռ այնքան ամուր է, որ ունակ է հակադրվելու հակաբռնկումներին։ Այս հարցերը թեև կային հեղափոխության հաջորդող օրերին նաև, բայց շատ ավելի ակտուալ են դարձել վերջին իրադարձությունների համատեքստում։ Երկու օր առաջ կառավարությունում սուր բանավեճ արձանագրվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցի հետ կապված, հակադրվեց դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը, չհակադրվեց, բայց կառավարությունից տարբերվող դիրքորոշում հայտնեց «Լուսավոր Հայաստան»-ի անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որը երեկ արդեն հրաժարականի դիմում ներկայացրեց ոչ միայն նախարարի պաշտոնից, այլ նաև հարազատ կուսակցությունից դուրս գալու մասին։

Երեկ կառավարության ու Նիկոլ Փաշինյանի հասցեին բավ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 301 | Добавил: | Дата: 13.06.2018 | Комментарии (0)

 

Ազգային անվտանգության ծառայությունը բեռնատարով Երևանի քաղաքապետարանից ավելի քան մեկ տասնյակ սև տոպրակներ տեղափոխեց: ԱԱԾ աշխատակիցները մի քանի ավտոմեքենաներով, այդ թվում և բեռնատարով եկել էին քաղաքապետարանի մոտ ու ներս մտնելով, գործողություններ էին իրականացնում քաղաքապետարանի շենքում:

Մի քանի ժամ շարունակվող գործողություններից հետո ԱԱԾ ներկայացուցիչները սև տոպրակներով դուրս եկան շենքից, դրեցին դրանք բեռնատարի մեջ ու հեռացան: 

Այս ընթացքում ԱԱԾ-ն հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում էր, թե հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 291 | Добавил: | Дата: 13.06.2018 | Комментарии (1)

 

Նիկոլ, հարգելի բարեկամ
Մամուլից իմացա, որ որոշել ես շարունակել և ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչև այս տարվա հուլիսի մեկը պետական հատվածի աշխատողների աշխատավարձի 5%-ին գումարվում էր բյուջեի 5%-ը և ուղարկվում էր կառավարիչներին։ Մասնավոր հատվածի աշխատակիցների համար խնդիրը հետաձգված էր։ Դու հնարավորություն ունեիր այն չեղարկելու։ եվ ահա մամուլից իմանում եմ նոր որոշման մասին. 5-5 հարաբերակցությունը փոխվում է 2.5-7.5 հարաբերակցության և արդեն կիրառվում բոլոր աշխատողների նկատմամբ։ 
Ի՞նչ է իրականում որոշել կառավարությունը։ Նա որոշել է հետայսու ՀՀ բյուջեի մի 5-6%-ը (տարեկան առնվազն մի 60 մլրդ դրամ) 45 տարով (միջին հաշվով մի քիչ պակաս) դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար։ Կարո՞ղ է նման որոշումը բնական համարվել։ Այո, շատերն են դա անում։ Ո՞րն խնդիրը։ Այստեղ ահա սկսվում են հարցերը։ 1. Զարգացման մեր մակարդա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 476 | Добавил: | Дата: 13.06.2018 | Комментарии (0)