Պաշտոնական Երևանը սադրանք է որակում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողի սպանությունը՝ շեշտելով՝ «Ադրբեջանի այսօրինակ գործողությունները չեն նպաստում բանակցությունների համար անհրաժեշտ խաղաղ մթնոլորտի ձևավորմանը»։

Հիշեցնենք՝ ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, հունիսի 10-ին ադրբեջանական կողմի արձակած կրակոցից մահացել է 26-ամյա պայմանագրային զինծառայող Վահագն Էլոյանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք որպես Բաքվի հերթական սադրանք՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը», - ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 124 | Добавил: | Дата: 12.06.2018 | Комментарии (0)