Այսօր կառավարության նիստում թեժ բանավեճ է բռնկվել կուտակային կենսաթոշակի հարցով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև։

Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ իր քաղաքական թիմը` ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ է պարտադիր բաղադրիչին, եւ որ ինքը սկզբունքորեն չի կարող կողմ լինել նախագծին, որով հուլիսի մեկից ներդրվում է կուտակային բաղադրիչը։

Վարչապետը հայտարարեց, որ «Կառավարության անդամները պետք է դեմ չքվեարկեն այս նախագծին։ Ովքեր այս պարտականությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արծվիկ Մինասյանը ԱԺ պատգամավոր չէ, կառավարության անդամ է. «Եկեք հստակեցնենք` թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, թե չենք վերցնում։ Ես համաձայն չեմ անուղեղ գործողություններին: Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում մարդկանց բաժանեն սկզբունքայինի և պակաս սկզբո ... Читать дальше »