2008 թվականի Մարտի 1-ի գործի բացահայտման, իրական բացահայտման գործընթացը սկսվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է՝ իրավապահ մարմինների գործունեության գնահատականը կախված է լինելու Մարտի 1-ի գործի բացահայտումից։ Այդ հայտարարությունը նշանակում են նահանջի տեղ չթողնել՝ ոչ միայն իրավապահ մարմինների, այլ ընհանուր առմամբ իր իշխանության համար։ Այդ հայտարարությամբ Մարտի 1-ի բացահայտումը Նիկոլ Փաշինյանը ձևակերպում է որպես պետության պատվեր, որը նաև հանրային, հասարակական պատվեր է, անշուշտ։ Այն դեպքում, երբ նախորդ իշխանության՝ Սերժ Սարգսյանի իշխանության պատվերն էր Մարտի 1-ի գործի կոծկումը, հատկապես կազմակերպիչների մասով գործի կոծկումը, որը ոչ միայն հանրային պատվերին, այլ նաև օրենքին հակասող պատվեր էր։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով իր իշանության համար գրեթե առաքելությանը հավասար նշաձող է սահմանում Մարտի 1-ի բացահայտումը, ինչը չափազանց մեծ ազդեություն կարող է ունենալ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1122 | Добавил: | Дата: 10.06.2018 | Комментарии (0)

 

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը դիմում է ներկայացրել քաղաքապետ Ս.Բալասանյանին՝ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լեւոն Սարգսյանին եւ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին (հետմահու) Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումների նախագծերը Ավագանու հունիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրկելու մասին:

Որպես հիմնավորում նշվում է. «Գյումրու համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են համայնքի զարգացմանը: «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը բարձր կոչում է, որը շնորհվում է այն մարդկանց, ովքեր ունեն բավարար արժանիքներ: Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում ստացել են Վիկտոր Համբարձումյանը, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը, Արտավազդ Փելեշյանը, Արթուր Ալեքսանյանը եւ էլի շատ շատերը: Անպատվաբեր է մեծ վաստակ ունեցող անձանց կողքի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 399 | Добавил: | Дата: 10.06.2018 | Комментарии (0)

 

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես գիտենք, անմասն չէր վիրտուալ կյանքին մասնակցություն ունենալուց ու ֆեյսբուքյան էջ ուներ: Նա թեեւ ամենօրյա «լայվերով» հանրությանը չէր իրազեկում իր արածի ու անելիքների մասին, սակայն պասիվ էլ չէր հիմնականում: ՀՀ վարչապետը փոխվել է, սակայն, ըստ Ֆեյսբուքի, Կարապետյանը շարունակում է մնալ ՀՀ վարչապետ: Զարմանալի է, որ էջի պատասխանատուն կամ պատասխանատուները որեւէ միջոց չեն ձեռնարկում այն ապաակտիվացնելու կամ վերացնելու ուղղությամբ: Նրա վերջին՝ հրաժեշտի գրառումը մայիսի 8-ին է թվագրված, որը բավական պոզիտիվ շեշտադրումներով է: «Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։ Բոլորիդ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1106 | Добавил: | Дата: 10.06.2018 | Комментарии (0)

 

Էջմիածնում նույնպես իշխանափոխություն է նախապատրաստվում: Թավշյա հեղափոխությունից «դուխավորված» էջմիածնեցիները որոշել են իրենց «Նոր Հայաստանի» լիրավ քաղաքացի զգալ, ընդվզել, ինչպես իրենք են պնդում՝ շուրջ 20 տարի գործող բռանտիրական կարգերի դեմ եւ տեր կանգնել իրենց իրավունքներն:

Հունիսի 6-ին պետական գրանցում է ստացել «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» իրավապաշտպան ՀԿ-ն, որը գործունեություն է իրականացնելու հենց Էջմիածնում եւ հունիսի 14-ին քայլերթի է իրականացնելու «ազատ էջմիածինցիներ» կարգախոսի ներքո: Համապատասխան իրազեկումն արդեն իսկ ներկայացվել է քաղաքապետարան եւ ոստիկանություն:

ՀԿ-ն վեր է հանելու քաղաքային իշխանությունների կողմից թույլ տրված ապօրինությունները, պաշտպանելու է էջմիածնեցիների խախտված իրավունքները, քանդելու է «երկարամյա բռնատիրությունը»՝ փակ փողոցներ, «ռեկետ» եւ այլն: ՀԿ-ի նախաձեռնող խումբը օրերս հայտարարեց, թե շու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 951 | Добавил: | Дата: 10.06.2018 | Комментарии (0)

 

 

- Թավշյա հեղափոխությունից անցել է մեկ ամիս։ Կառավարության գործունեության, կադրային նշանակումների մեջ եղե՞լ են Ձեզ համար անակնկալներ։

Ո՛չ մի անակնկալ. ամեն բան հրաշալի է արվում: Շատ կուզենայի, որ նույն տրամաբանությունը շարունակվեր:

**- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ներկայացրել է կառավարության ծրագիրը՝ այն անվանելով երազանքների երկիր ունենալու ծրագիր։ Ինչպիսի՞ ծրագիր է այն՝ ըստ Ձեզ։ **

Կառավարության հաստատված ծրագիրը քաղաքական է և իդեալիստական, որի կարիքը Հայաստանն ուներ ավելի քան 20 տարի: Մենք խեղդվում էինք գավառական պրագմատիզմի ճիրաններում. պարոն Փաշինյանը ճեղքել է այդ անիծյալ շղթան:

Կառավարության՝ երկրում փոփոխությունների հասնելուն ուղղված ո՞ր քայլն եք համարում ամենանշանակալիցը։

Բոլոր քայլերն էլ ընկալելի և ողջունելի են. առանձնացնել դեռևս չեմ կարող որևէ քայլ: Ամենից նշանակալին երևի կլինի այն, երբ կառավարման քաղաքակա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 338 | Добавил: | Дата: 10.06.2018 | Комментарии (0)

 

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում օրերս ունեցած իր ծրագրային ելույթում անդրադարձել է հայաստանյան քաղաքականության ֆունդամենտալ հարցերին, քաղաքականության և կապիտալի տարանջատման խնդրին, այսպես կոչված` քաղաքական մենեջմենթի կազմակերպմանը: Հայաստանի վարչապետի մոտեցումները գուցե դասագրքային, աքսիոմատիկ ճշմարտություն են, սակայն Հայաստանի պարագայում հեղափոխական են և նույնիսկ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո շատերը չեն պատկերացնում, չեն հավատում, որ Փաշինյանի ասածները կարող են մոտ ապագայում իրականություն դառնալ:

Խոսելով քաղաքականության և բիզնեսի տարանջատման անհրաժեշտության մասին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այս խնդիրը ձևակերպելիս նախ և առաջ հասկանում են, թե գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եվ սա ճիշտ է ու արդարացի։ Բայց այս սկզբունքի կիրառումն ամբողջական ու ազնիվ չի լինի, եթե մենք չկիրառենք այս սկզբունքի կարևոր բովանդակային կողմերից մյուսը. եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1080 | Добавил: | Дата: 10.06.2018 | Комментарии (0)

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) անդամներին, որոնք այս օրերին Հայաստանում են՝ մասնակցելու «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով հավաքին:

Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, իշխանությունը թողնելուց հետո ոչ միայն չհեռացավ ակտիվ քաղաքականությունից, այլև առիթը բաց չի թողնում իր գործունեության մասին որոշակի պարբերականությամբ հիշեցնելու հասարակությանը: Օրինակ՝ մենք տեղյակ ենք, որ նա շաբաթն առնվազն մեկ անգամ այցելում է ՀՀԿ գրասենյակ և վարում է կուսակցության ղեկավար մարմնի նիստերը:

Պարզունակ կլինի Սարգսյանի ակտիվությունը կապել իշխանությունն արագ վերադարձնելու նրա ցանկության հետ. հեղափոխության հետևանքը դեռ երկար ժամանակ իրեն զգացնել է տալու, և նախկին նախագահն ու ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում գործնականում հաջողության հնարավորություն չունեն, ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 615 | Добавил: | Дата: 10.06.2018 | Комментарии (0)