Շաբաթվա կարևոր իրադարձությունները և դրանց մասին համացանցի ու մամուլի արձագանքը մեկ հաղորդման մեջ ամփոփ տեսքով շարունակում է ներկայացնել Asekose.am-ի ԹՈՓ ՏԵՍ հաղորդումը, որը վարում է  Անի Հարությունյանը:

Ինչից սկսվեց և ուր հասավ…Մենք Ձեզ կպատմենք՝ առանց ավելորդ խմբագրման ու մեկնաբանության: Իսկ ինչ դուրս մնաց մեր դիտակետից` կներկայացնենք հաջորդ հաղորդման ընթացքում:

Նյութի աղբյուր  tv.banber.tv

Категория: Նորություններ | Просмотров: 330 | Добавил: | Дата: 09.06.2018 | Комментарии (0)

 

Ազգային Ժողովում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված եւ գործունեության ընթացքում տեւական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ:

Արդյունքում Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, ասել էր, որ իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր.«Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ, անընդհատ քննարկումներ ենք ունեցել: Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ սխեման մեզ համար գաղտնի չի եղել, մենք տիրապետել ենք էդ ինֆորմացիային, որ առեւտրի մի կետում գործում են մեկից ավելի տնտեսվ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1272 | Добавил: | Дата: 09.06.2018 | Комментарии (0)

 

Հեղափոխությունից հետո հանրային-քաղաքական դիսկուրսում ամենաշատը քննարկվող հարցերից մեկն այն է, թե արդյոք իշխանության փոփոխության հանգեցրած հեղափոխությունը կարող է հեղափոխություն առաջացնել նաև հասարակության արժեքային համակարգում։ Այլ կերպ ասած՝ արդյոք տեղի ունեցածը կդառնա ամբողջական հեղափոխություն, թե կսահմանափակվի միայն իշխանափոխությամբ։ Այս հարցադրումը չափազանաց կարևոր է, որովհետև Հայաստանի խնդիրները իհարկե, առավելապես պայմանավորված լինելով իշխանության որակներով, ավելի ճիշտ՝ որակների բացակայությամբ, այնուամենայնիվ ունեցել են նաև արժեքային հիմք։ Շուրջ քսան տարի իշխանությունը խեղել է հանրային, պետական արժեքները այնքան, որքան հնարավոր էր պատկերացնել և մնացել է անպատիժ՝ հանրային պատժի իմաստով։ Իշխանության հիմքը եղել է հանրային հադուրժողականությունը՝ այդ բառի ամենաբացասական իմաստով։

Իշխանությունն իշխել է ստի, կեղծիքի, դավաճանության, քծնանքի, բազմաթիվ այլ խեղված արժեքների հիման վրա, բայց հանրության կողմ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 550 | Добавил: | Дата: 09.06.2018 | Комментарии (0)

Գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում խիստ ջղաձգված էր։ Նա չկանգնեց լրագրողների հարցերին պատասխանելու և միայն մի քանի սպառնալիք հնչեցրեց։

«Խոսացողները ղալաթ են անում»,- քայլելով խոսում էր Գրիգորյանը․ «Ով ուզում ա խոսա, ղալաթ ա անում, շան պես հաչում են․․․ ես 100 տոկոս մնալու եմ․ կասկածող ըլի, գլուխները կջարդեմ, ով ուզում ա լինի»։ Սպառնալիքներ հնչեցնելով՝ գեներալը մտավ ԱԺ նիստերի դահլիճ։

Իհարկե, ոչ ոքի արդեն չեն զարմացնում գեներալի սպառնալիքներն ու հայհոյանքները, սակայն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, երկրում իրավիճակ է փոխվել ու, եթե իսկապես փոխվել է, ապա ժամանակն է նաև զբաղվել Էջմիածնում տիրող անկարգություններով ու «բեսպրիդելով», որի վառ ներկայացուցիչն է գեներալ Մանվելը՝ շրջապատված իր մանկլավիկներով։

Անշուշտ, կարելի է և անտեսել նրա կամայականությունները և Էջմիածինը բդեշխության վերածելու փաստը, սակայն դժգոհողները շատ են, տուժողները՝ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 79 | Добавил: | Дата: 09.06.2018 | Комментарии (0)

Դատարանը փոխեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը, նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց Արամ Մանուկյանի պաշտպան ԻնեսաՊետրոսյանի՝ իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ հաշվի առնելով Ազգային Ժողովի 9 պատգամավորների երաշխավորագրերը և նրա առողջական վիճակը:

Դատարանում «Ազատության» հետ զրույցում Մանուկյանը հայտարարեց՝ «պայքարը ավարտված չէ, պետք է պայքարենք, մինչև տղերքը բոլորը դուրս գան»։

Արամ Մանուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 219-րդ հոդվածի ( շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի (պատանդ վերց ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 79 | Добавил: | Дата: 09.06.2018 | Комментарии (0)