
Միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը դրական է գնահատում այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է Սահմանադրության որոշ կետերի փոփոխության անհրաժեշտության մասին. «Կիսանախագահական համակարգին պետք է վերադառնանք, որտեղ նախագահը պետք է լինի ժողովրդի մեծամասնության ներկայացուցիչ: Իսկ կառավարությունն իր հերթին պետք է մենեջմենթով ու տնտեսական հարցերով զբաղվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Գալով քաղաքական իրավիճակին՝ նա նշեց. «Լավ, հեղափոխություն եղավ, իշխանափոխություն եղավ, բայց հիմա կարևորը ժողովուրդն է, լավ, ի՞նչ պիտի սա տա ժողովրդին: Սա է կարևոր»: Այս պարագայում, Հովհաննես Իգիթյանի կարծիքով, «կառավարությունը պետք է թափանցիկ աշխատի, հանրությունը պետք է ունենա վերահսկողության մեխանիզմներ, ներդրումների համար պետք է դաշտն ավելի թափանցիկ լինի։ Բայց, կրկնում եմ, ամեն ինչը սկսվում է ա
...
Читать дальше »
Категория: Նորություններ |
Просмотров: 515 |
Добавил: |
Дата: 08.06.2018
|
|

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, մի շարք քաղաքացիների ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից և չարաշահելով վերջիններիս վստահությունը, նրանց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ արդեն ծառայության մեջ գտնվողներին վաղաժամկետ զորացրելու, ինչպես նաև հետագա ծառայության նախընտրելի վայր տեղափոխելու պատրվակներով 2017-2018 թթ. պահանջել և խաբեությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 9.730.800 ՀՀ դրամին համարժեք
...
Читать дальше »
Категория: Նորություններ |
Просмотров: 243 |
Добавил: |
Дата: 08.06.2018
|
|

«Yerevan.today»-ին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ջղաձիգ արձագանքել է 1in.am-ում տեղ գտած հրապարակմանը, որտեղ անդրադարձ էր կատարվել Մարտի 1-ի իրադարձություններին, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի հարցաքննությանը: Հետաքրքիրն այն է, որ եթե մեր հրապարակման մեջ կային էական բացթողումներ, ապա դրանց մասին առաջինը պետք է հրապարակային պարզաբանում ներկայացներ և խոսեր հենց Գրիգոր Գրիգորյանը և ոչ թե` Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:
Վիկտոր Սողոմոնյանի արձագանքի ոճը հիմքեր է տալիս ենթադրելու, որ Քոչարյանն ու նրա շրջապատը, այնուամենայնիվ, լուրջ մտահոգություններ ունեն, որ առաջիկայում Մարտի 1-ի գործում սպասվում են լուրջ շրջադարձեր, էական բացահայտումներ և, այսպես ասած, փորձում են ճնշում բանեցնել հնարավոր դերակատարների, այդ թվում` Գրիգոր Գրիգորյանի վրա: Եթե Գրիգոր Գրիգորյանի հարցաքննության կամ նրա մոտ առկա ձայնագրությունների փաստե
...
Читать дальше »
Категория: Նորություններ |
Просмотров: 1292 |
Добавил: |
Дата: 08.06.2018
|
|
|