Հայաստանում թավշյա հեղափոխությունը շարունակվում է։ Շարունակվում է ամեն օր ու գրեթե ամենուր։ Հունիսի 7-ին թավշյա հեղափոխությունը հասավ խորհրդարան։ Հասավ ոչ թե Ազգային ժողովի ղեկավարության փոփոխության տեսքով, ինչը պետք է տեղի ունենա Սահմանադրության ու օրենքի պահանջով, այլ հասավ բովանդակորեն։ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումը, դրա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ձևն ու բովանդակությունը, կարևորագույն ուղերձներն ու հայեցակարգային դրույթները Ազգային ժողով վերադարձրեցին քաղաքականությունը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ Դա, իհարկե, չի նշանակում, թե նախկինում խորհրդարանի դահլիճում չէր հնչում քաղաքական տեքստ, քաղաքական միտք։

Հնչում էր, սակայն հնչում էր որպես բուտաֆորիա, որովեհտև մինչ հեղափոխությունը Հայաստանում ժողովրդավարությունն ինքը բուտաֆորիկ, վիտրաժային նշանակություն ուներ։ Հայաստանում առկա էին ժողովրդավարության բոլոր ֆորմալ ինստիտուտներն ու կառուցակարգերը, սակայն դրանք ֆունկ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 339 | Добавил: | Дата: 07.06.2018 | Комментарии (1)

 

Կառավարության ծրագրին կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 12 պատգամավոր: ՀՀԿ խմբակցությունից կառավարության ծրագրին կողմ են քվեարկել Տաճատ Վարդապետյանը, Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը:

Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել նաև ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր  Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելիքս Ցոլակյանը և Շիրակ Թորոսյանը:

Խորհրդարանը հունիսի 7-ին ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը: Ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 493 | Добавил: | Дата: 07.06.2018 | Комментарии (0)

 

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը նշեց.

«Վարչապետի ելույթը դուրս եկավ, շատ լավ խոսեց, ավելի լավ խոսեց, քան՝ ծրագիր էր ներկայացված»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ վարչապետի ելույթն ավելի լավն էր, քան՝ հարցուպատասխանը, հարցուպատասխանն էլ ավելի լավն էր, քան՝ ծրագիրը. «Ստացանք կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել։ Հակառակ պարագայում՝ բազմաթիվ ոճաբանական խնդիրներ լուծված կլինեին։ Երբ դուք ընդդիմադիր էիք, պարոն վարչապետ, իսկապես փայլուն ելույթներ էիք ունենում, վստահ եմ՝ կերազեիք՝ որպես ընդդիմադիր, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր, պատկերացնո՞ւմ եք՝ այստեղ ինչեր կանեիք, ինչ ելույթներ կունենայիք, ինչ հռետորաբանության վարպետության դասեր կտայիք։

Անկեղծ խոստովանեք, որ այսօր մի քիչ մեզ նախանձում եք, որ այս ամբիոնից այս առիթն ունենք ձեր փոխարեն։ Երբ 1919 թվականին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 208 | Добавил: | Дата: 07.06.2018 | Комментарии (0)

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Կառավարության ծրագիրը քվեարկության արդյունքում ընդունվեց 62 կողմ, 39 դեմ ձայներով:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծրագրի ընդունման կապակցությամբ և հույս հայտնեց, որ վարչապետի ելույթում հնչած և ծրագրի դրույթները իրականություն կդառնան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նյութի աղբյուր  www.1in.am

Категория: Նորություններ | Просмотров: 88 | Добавил: | Дата: 07.06.2018 | Комментарии (0)

 

Խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս անդրադառնալով արտահերթ ընտրության խնդրին, որը ծրագրում փաստացի առաջնային ու առանցքային դրույթ է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր թիմի համար արագ արտահերթը միանգամայն ձեռնտու էր՝ հեղափոխության ալիքի ֆոնին բացարձակ հաղթանակի համար, բայց իրենց խնդիրը ընտրական համակարգ և մրցակցային դաշտ ձևավորելն է, որ խորհրդարան ընտրվի պրագմատիզմի և հստակ մրցակցության, ոչ թե հեղափոխական էյֆորիայի ելակետով: Սա զուտ ականջահաճո հայտարարություն է, թե համոզում, կարծիքները կարող են լինել տարբեր, բայց մոտեցումը միանգամայն ողջունելի է:

Այդուհանդերձ հստակ է նաև, որ բոլորը, այդ թվում ՝Փաշինյանի քաղաքական թիմի համար ներկայիս գործընթացը արդեն որքան հեղափոխական նոր փուլ, նույնքան էլ, ըստ էության, նախընտրական է և բոլորը առաջնորդվելու են քաղաքական շահով: Այստեղ նաև չկա որևէ անոմալ բան, այդպես է ամբողջ աշխարհում, հենց այդպիսին է քաղաքականությունը և խնդիրը այն է, թե շահը ինչպես է ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 298 | Добавил: | Дата: 07.06.2018 | Комментарии (0)