Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարու­թյունյանը երեկ մեզ հետ զրույցում չցանկացավ հստակ գնա­հատական տալ՝ պե՞տք է կամ ինքն ուզո՞ւմ է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տա։ Ի վերջո, ուսանողությունն օրեր առաջ մեծ ցույց էր անցկացնում նրա աշ­խատասենյակի դռան դիմաց՝ պա­հանջելով ռեկտորի հրաժարականը, բայց նա այդպես էլ հրաժարական չտվեց։ «Եթե մենք մինչև իշխանափոխությունը խոսում էինք ակա­դեմիական ազատությունների և բուհերի ինքնավարության մասին, ապա մենք շարունակում ենք հա­վատարիմ մնալ էդ սկզբունքներին իշխանափոխությունից և իշխա­նություն ձևավորելուց հետո, և կրթության ու գիտության նախա­րարության կողմից հրաժարական­ներ պարտադրելը դա ՀՀԿ-ի գործելաոճն է եղել, ոչ թե նոր իշխանու­թյունների»,- ասաց Արայիկ Հարու­թյունյանը։

- Այդ դեպքում գուցե հորդորով դիմե՞ք ուսանողներին, որ այլևս ակցիաներ չա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 184 | Добавил: | Дата: 06.06.2018 | Комментарии (0)

 

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գրառումը․

«Շարունակելով ուսումնասիրել ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսական հարցերը՝ աչքի անցկացրի «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների, հրապարակումների, տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում հոդվածի ֆինանսական բացվածքը» 2018 թվականի առաջին հինգ ամիսների համար, որտեղ մի շարք ուշագրավ թվեր ու տվյալներ կային:

Մասնավորապես, ըստ բացվածքի՝ այս տարի սփյուռքի նախարարությունը ընդհանուր 6 լրատվամիջոցի 40 հոդվածի պատվեր է տվել, ինչի համար վերջիններիս վճարել է 1 մլն 260 հազար ՀՀ դրամ, այն է՝ միջինը 31.500 դրամ մեկ հոդվածի համար: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում էր ծախսել 4 մլն 300 հազար դրամ: Հատ առ հատ նայելով բոլոր այդ հոդվածները՝ կարող եմ պնդել, որ դրանք կարելի էր տարածել որպես մամուլի հաղորդագրություն, ինչի արդյունքում տեղեկությունն առավել մեծաթիվ լրատվամիջոցներում տեղ կգտներ ու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 747 | Добавил: | Дата: 06.06.2018 | Комментарии (0)

 

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երեք օր առաջ Մոսկվայում կայացել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Պետք է արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանի մոսկովյան այցը տեղի է ունեցել կառավարության ծրագրի հաստատումից անմիջապես հետո։ Ծրագիր, որում ամրագրվել է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին դրույթը։ Այսինքն՝ Ծառուկյանը Մոսկվա է մեկնել ընտրական ժամացույցի «միացումից» անմիջապես հետո։ Հետևաբար, մեծ հավանականությամբ, այդ այցն արդեն կարելի է նախընտրական այց համարել՝ ընտրություններում Ռուսաստանի դիրքորոշումը ճշտելու, նոր իրողություններում գուցե ռուսամետ այլ ուժերի համախմբելու և այլ նախընտրական նպատակներով։

Հայաստանում տեղի ունեցած մայիսյան հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրել են ոչ միայն Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը, այլ նաև Ռուսաստանը, որի համար նախկին իշխանո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2368 | Добавил: | Дата: 06.06.2018 | Комментарии (0)