Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանը դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից և Հանրապետական խմբակցությունից: Այդ մասին նշված է նրա տարածած հայտարարության մեջ.

«Հարգելի հայրենակիցներ,

Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր՝ շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության»:

ՀՀԿ խմբակցությունից հեռանալու մասին արդեն իսկ հայտարարել են Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը:

Նյութի աղբյուր  www.lragir.am

Категория: Նորություններ | Просмотров: 213 | Добавил: | Дата: 05.06.2018 | Комментарии (0)

 

Սասնա Ծռերի զինված ապստամբության թիրախը ազգադավ և հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը թեև վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաև վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում՝ նաև մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը։

Դրա շնորհիվ դուռ բացվեց ու հնարավորություն ստեղծվեց խաղաղ ապստամբության՝ քաղաքացիական անհնազանդության, միջոցով հաղթանակի հասնելու համար։

Զենքը վայր դնելիս մենք հայտարարեցինք, որ քայլը ժողովրդինն է։

Երկու տարին չլրացած՝ մեր իմաստուն ու արժանապատիվ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի և նրա ընկերների հմուտ առաջնորդությամբ ոգի առավ, միասնացավ, ոտքի կանգնեց, Քայլ արեց ու հրաշք հաղթանակով շահեց Քաղաքացիական Սարդարապատը։

Այսօր արդեն հեռացված է ազգադավ ու հանցավոր ռեժիմը, և մենք ունենք ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն։

Ուստի Սասնա Ծռերի որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 191 | Добавил: | Дата: 05.06.2018 | Комментарии (0)

 

 Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ Ծառուկյան դաշինքի 9 պատգամավոր քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան:

Ծառուկյան դաշինքի պատգամավորներն են՝ Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը:Այսօրվա նիստին Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց պատգամավորների անձնական երաշխավորությամբ Բանդուրյանին ազատել կալանքից: Նորատուսցի Ալիկին ազատ արձակելու միջնորդություն նաեւ նախորդ նիստին էր ներկայացվել, սակայն դատարանը մերժել էր:

Նրանք, ինչպես նաեւ Սասուն Միքայելյանը, Բանդուրյանի վերաբերյալ երաշխավորագրում նշել են, որ սույն գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 616 | Добавил: | Дата: 05.06.2018 | Комментарии (0)

 

Հուլիսի 8-ին՝ Երեւանում կկայանա Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի հավաքականների հանդիպումը, այդ մասին այսօր հայտնել են Արթուր Սողոմոնայնն ու Նոբել Առուստամյանը:

Արդեն հայտնի են մի քանի լեգենդար ֆուտբոլիստների անուններ, ովքեր հաստատել են իրենց մասնակցությունը այդ խաղին.

Հարավային Ամերիկայի հավաքական — Ռիվալդո, Ռոբերտո Կառլոս, Սերժինյո, Գաբրիել Բատիստուտա, Էռնան Կրեսպո, Իվան Կորդոբա, Տիդա, Կաֆու, Իվան Սամորանո:

Եվրոպայի հավաքական — Յուրի Ջորկայեֆ, Պաոլո Մալդինի, Դիմիտրի Ալբերտինի, Կախա Կալաձե, Իգոր Բելանոր, Ռայան Գիգզ, Յարի Լիտմանեն, Խրիստո Ստոիչկով, Լյուդովիկ Ժյուլի, Լևան Կոբիաշվիլի:

Այս պահին բանակցություններ են ընթանում նաև Տոտտիի, Պույոլի և Մաթեուսի հետ:

Իսկ Ռոնալդինյոն ցավոք՝ չի ժամանի Երևան: Արթուր Սողոմոնյանն ասաց, որ նչա ժամանմաան հետ կապված խնդիրներ կան:

Սողոմոնյանը նաև հավելեց, որ հանդիպման տոմսերի գները լինելու են շատ մատչելի:

Հանդիպ ... Читать дальше »

Категория: Սպորտ | Просмотров: 149 | Добавил: | Дата: 05.06.2018 | Комментарии (0)

 

Կառավարությունն արդեն իսկ իր կողմից հավանության արժանացրած ծրագրում արձանագրել է մեկ տարվա ընթացքում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անկցացնելու խոստումը կամ անհրաժեշտությունը։ Այդպիսով, կառավարությունը նախ ամրագրել է, որ չի դավաճանելու իր խոստմանը, ապա և սահմանել է քաղաքական կյանքի, քաղաքական գործունեության ժամանակավոր ռեժիմը՝ մեկ տարի։ Այդ ընթացքում, բնականաբար, կարևորագույն հարցերը կապված են լինելու ազատ և արդար, իրապես ազատ և արդար ընտրությունների անցկացման տեխնիկական հիմքերի հետ՝ ընտրացուցակներ, մատնահետքերի միասնական համակարգ, նախընտրական հավասար քարոզչություն և այլն։ Բայց պակաս կարևոր չեն, գուցե նույնիսկ ավելի կարևոր են քաղաքական պայմանները, քաղաքական միջավայրը, որում անց են կացվելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։ Խոսքը ոչ միայն ուժերի դասավորության ու հնարավոր վերադասավորումների մասին է, այլ այն քաղաքական օրակարգի, որով կուսակցություններն ու դրանց դաշինքները մասնակցելու են ընտրությո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 95 | Добавил: | Дата: 05.06.2018 | Комментарии (1)

 

Մեկ տարվա ընթացքում խորհրդարանական ընտրություններ անցկացնելն ընդամենը ցանկություն է, դոգմա չէ, այդ հարցերը պետք է քննարկվեն` ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ-ում որդեգրել են մարտավարություն, որն ակնհայտորեն ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանի թիմը բացարձակապես ցանկություն չունի` ՀՀԿ-ի հետ քննարկել որևէ հարց. վարչապետն, ըստ էության, գտել է այն մեխանիզմը, որը թույլ կտա արտահերթ ընտրություններ նախապատրաստել` առանց նախկին կառավարող կուսակցության հետ պայմանավորվածությունների:

ՀՀԿ-ն ապրիլի 23-ից հետո, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, ակնհայտորեն չի կարողանում ադապտացվել նոր իրականությանը:

Ես սխալ եմ, Նիկոլը ճիշտ է` հեռանալուց նշեց Սերժ Սարգսյանն, ինչը նշանակում էր, որ հեռացող նախագահը հրապարակավ իշխանությունը հանձնում է Նիկոլ Փաշինյանին:

ՀՀԿ-ում ադեկվատ չգնահատեցին ստեղծված իրավիճակը` չգիտակցելով, որ իրենց թիմում չունեն որևէ այլ գործիչ, ում մ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 359 | Добавил: | Дата: 05.06.2018 | Комментарии (0)