Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունից։ Թերևս, բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը  ՀՀԿ խմբակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։ Խաղաղություն բոլորիս»,- գրել է Ցոլակյանը։

Նյութի աղբյուր  lurer.com< ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 156 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (1)

ԳԱԼԱ-ն օրեր առաջ զրուցեց Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հետ, ինչը քննարկումների և նույնիսկ շահարկումների լայն առիթ ստեղծեց, ուստի ԳԱԼԱ-ն կրկին զրուցեց Կոմանդոսի հետ՝ ճշտելու համար՝ արդյոք դրանք պահի տակ ասված խոսքեր էին:

-Պրն. Թադևոսյան, որոշ մարդիկ արտահայտվեցին, որ դուք կուսակցությունների պատվեր եք կատարում և նպատակ ունեք սևացնել Վազգեն Սարգսյանի հիշատակը, ի՞նչ կասեք այս ամենի հետ կապված:

-Դե քանի որ իրենք մի քանի կուսակցական պատկանելություն են ունեցել, դրա համար էլ ով ինչ ասում է կուսակցության հետ են կապում: Ես երբեք որևէ կուսակցության պատվեր չեմ կատարել, անկախ մարդ եմ, եթե որևէ կուսակցության մեջ էլ մասնակցություն եմ ունեցել, եղել է ընդամենը ... Читать дальше »

Просмотров: 174 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (0)

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է, որ առաջիկայում կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: Այդպիսի գործընթաց սկսելու մասին շուտով հայտարարություն կլինի, իսկ հստակ քայլերն էլ կմեկնարկեն մայիսի 23-ից հետո:

ԱԱԾ պետի հայտարարությունից հետո ամենաաղմկահարույց դեպքը կապված է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված Ալեքս Հոլդինգ ընկերության հետ: Այլ աղմկահարույց բացահայտումներ դեռևս տեղի չեն ունեցել: Սակայն Հայաստանում ապօրինի հարստացած կամ նման կասկած առաջացնող կենսագրություն ունեցող պաշտոնյաների թիվը քիչ չէ ու Politik.am-ը իմի բերելով իր նախկին հրապարակումները, կփորձի ներկայացնել այն պաշտոնյաներին, որոնց գործունեությունը պետք է ստուգեն ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները:

Ապօրինի հարստացած կամ գոնե նման գործունեության մեջ կասկածվող նախկին պետական պաշտոնյա է Տրանսպորտի և ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 686 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (0)

Փետրվարի 3-ին «Չորրորդ իշխանություն» թերթը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ ԴԱՀԿ-ում, և առանձնապես խոշոր չափերի՝ հարյուրավոր միլիոն դրամի հասնող խախտումներ հայտնաբերել։ Թերթի հրապարակմանը հաջորդեց մեկ այլահազանգ՝ այս անգամ ԴԱՀԿ նախկին աշխատակցից։ Վերջինս պնդում էր, թե ցանկացած ՃՈ-ի հետ կապված արգելանք կարելի է 50 տոկոս վճարելով «ջրել»: Բացի այդ, տեղեկություններ էին շրջանառվում, որ ԴԱՀԿ հաշիվների վրա իրականում գումար չկա․․․

Կարճ ժամանակ անց այս տեղեկությունները պաշտոնապես հաստատվեցին։

Այս պարագայում Հ1-ի եթերում ԴԱՀԿ արդեն նախկին պետ  ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 313 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (0)

«Շարունակելու եմ նույն ոճով, նույն ձևով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին իր՝ «կողմ» քվեարկության պատճառով ՀՀԿ-ից ստացած նկատողությանը։

Ըստ նրա՝ կարող է ինքն ավելի շուտ դուրս գա խմբակցությունից, քան թե հանրապետականները կհասցնեն իրեն հանել։

 

 

 

https://168.am

Категория: Նորություններ | Просмотров: 114 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (0)

Պետական եկամուտների կոմիտեն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել:  Հունիսի 3-ին Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսոկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա: Պարզվել է, որ քաղաքացին բեռը ներկրել է Վրաստանից և մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով փորձել է չհայտարարագրել այն:

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, հայտնաբերված ապրանքը և բեռնատար ավտոմեքենան կապարակնքնվել են և ուղարկվել մաքսային պահեստ՝ հետագա քննության համար:

 

 

 

https://168.am

Категория: Նորություններ | Просмотров: 147 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (0)

Վերջին շրջանում մամուլում լուրեր էին տարածվում, որ էջմիածինցի հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) վերադարձել է Հայաստան և պատրաստվում է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի և նրա քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի գործունեության հետևանքով Էջմիածինը լքածների հավաք կազմակերպել, որի նպատակը լինելու է Էջմիածնի ապագաղութացումը: Այս և այլ հարցերի շուրջ 168.am զրուցել է Արթուր Ասատրյանի հետ։

– Պարոն Ասատրյան, ի՞նչ նպատակով եք վերադարձել Հայաստան։

– Ես ամեն տարի 2-3 անգամ Հայաստան եմ գալիս, այս անգամ էլ այդ այցերից մեկն է։ Բայց ավելի շատ եկել եմ 40 երկրներից կոչ արած մեր էջմիածինցիների խոսքով։ Մոտ 6000 էջմիածինցի է ապրում օտարության մեջ, 1500 ընտանիք միայն Եվրոպայում են ապրում։ Ես ուզում եմ ասել, որ ես 60 հազար էջմիածինցիներից մեկն եմ՝ ոչ ավել, ոչ պակաս։ Ամեն անգամ իմ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 403 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (0)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը #ԻմՔայլը շարժման ընթացքում բազմիցս հայտարարել էր, որ վարչապետ ընտրվելուց հետո ամենակարեւոր հարցերից մեկը ներկա խորհրդարանի լուծարումն ու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն է լինելու:

ՀՀ Սահմանադրությամբ Ազգային ժողովի արձակման մի քանի տարբերակ կա: Սակայն, ինչպես նշում է Փաշինյանը, արդար ընտրություններ կազմակերպելու համար նախ հարկավոր է փոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը: Կառավարության արդեն պատրաստի ծրագրում եւս անդրադարձ է կատարվում այս խնդրին: 

Սահմանադրական օրենք հանդիսացող Ընտրական օրենսգրքի փոփոխության համար անհրաժեշտ է ԱԺ 105 պատգամավորներից 63-ի կողմ քվեարկությունը (պատգամավորերի ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը): Եվ եթե անգամ ԵԼՔ, ՀՅԴ եւ Ծառուկյան խմբակցությունները կողմ քվեարկեն Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխություններին, ապա, այնուամ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 255 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (0)

Քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը փակած ցուցարարները չեն ընդունել Արցախի նախագահ Բակո Սահակյանի առաջարկը և շարունակում են փակ պահել փողոցը:

Հիշեցնենք, անցած երեք օրերին ցուցարարները փակում էին Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։

Երեկ երեկոյան ԼՂ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ցուցարարների վեց հոգանոց խմբի հետ, և ինչպես այսօր խմբի անդամները փոխանցեցին փողոցում հավաքվածներին, նախագահն ասել է, թե պատրաստ է գնալ պաշտոնանկությունների, բայց կոնկրետ ժամկետներ չի նշել: Հանդիպման մասնակիցները փողոցը փակած ցուցարարներին հարցրեցին, թե արդյո՞ք ընդունում են Բակո Սահակյանի այս առաջարկը: Ցուցարարները հայտարարեցին, որ ոչ՝ շարունակելու են փակ պահել փողոցը:

Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաք ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 124 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (0)

 

Հայաստանն այսօր ապրում է փաստացի առանց ընդդիմության։ Նոմինալ առումով, իհարկե, ընդդիմություն է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը, որը իրեն նաև հռչակել է որպես ընդդիմություն հեղափոխության հաղթանակից հետո։ Բայց ՀՀԿ-ն, կրկնում ենք, ընդդիմություն է միայն անվանապես, ձևականորեն և ոչ երբեք՝ բովանդակային առումով։ Որովհետև հաշվի առնելով բազմաթիվ գործոններ՝ ՀՀԿ-ն չի կարող հանդես գալ որպես գործառութային ընդդիմություն՝ այդ հասկացության ամբողջական իմաստով։

Նախ՝ ՀՀԿ-ն, որպես իշխանական կուսակցություն, չնայած հռչակագրային մակարդակում հայտարարվել է որպես պահպանողական, նժդեհականություն կրող ուժ, սակայն իրականում՝ գործնական քաղաքականության մեջ, չի ունեցել գաղափարախոսություն. ՀՀԿ-ականներին միավորող միակ գաղափարախոսությունը, եթե այդպես կարելի է անվանել, եղել է իշխանական կերակրատաշտից օգտվելու, դրան հնարավորինս մոտ գտնվելու մերկանտիլ, ապագաղափարական մղումը։

Եվ ահա այս ուժը՝ իր գործունեությունը միջոցների մ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 288 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (0)

 

Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը վերջին տասը տարում հեռախոսների, սմարթֆոնների եւ այլ էլեկտրոնային սարքերի՝ առնվազն 60 խոշորագույն արտադրողների հետ կնքել է համաձայնագրեր, որոնք մուտք են բացում դեպի այդ սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալներ: Այդ համաձայնագրերի մեծամասնությունը մինչ օրս գործում է: Այդ մասին հունիսի 3-ին հայտնել է New York Times թերթը:

Թերթի տեղեկություններով՝ այս գործընթացն սկսվել է, երբ Facebook-ը ջանում էր գերիշխող դիրք նվաճել սոցցանցերի շրջանում, եւ վերաբերել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը եւ Samsung-ը: Ինչպես նշել է հրատարակությունը, կնքված համաձայնագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից օգտատերերի տվյալների պաշտպանության սեփական կանոնների եւ ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի պահանջների կատարումը:

Մասնավորապես, սմարթֆոններ արտադրողներն ստացել են ոչ միայն սոցցանցերի օգտարերերի, այլեւ նրան ... Читать дальше »

Категория: Հետաքրքիր | Просмотров: 101 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (0)

 

«Ի՞նչ է նշանակում՝ եղել է պայմանավորվածություն նախորդ իշխանութնունների հետ: Պայմանավորվածություն  է եղել, որ ապօրինի գործե՞ն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցադրում արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարկային ոլորտի բացահայտումներին:

Նա հարցադրում արեց՝ իսկ ինչո՞ւ «Քարֆուրը» չի գործել այդ ապօրինի սխեմայով: Մնացած բոլոր խանութներն ինչո՞ւ չեն օգտվել այդ սխեմայից, օգտվել են ընդամենը 11 տնտեսվարողներ: «Բոլորի մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ ինչո՞ւ է այդպես եղել: Ձեր բակի, մեր բակի գործող խանութները չեն ուզեցե՞լ հարկերը քիչ վճարել ու կարողանալ աշխատել»,- հարցադրում արեց ԱԱԾ տնօրենը:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր ներգրավված լինել այս գործընթացներում, Վանեցյանը պատասխանեց. «Պետք է ունենալ փաստեր, քննություն է ընթանում, որը կտա բոլոր հարցերի պատասխանները»:

Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 765 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (1)

 

Armtimes.com-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով: Այս տարվա մարտի 1-ին, 2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների 10-ամյակի առիթով, ԱԺ–ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` գործին փաստահավաք խմբի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» զեկույցը կցելու և քրեական գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու առաջարկով: Փաշինյանը դատախազությանն ուղղված իր դիմումում նշել էր նաև այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ռոբերտ Քոչարյանը: Նման կոչին միանգամից արձագանքեց Երկրորդ նախագահի մամուլի գրասենյակը, իսկ այնուհետև երկար դադարից հետո խոսեց նաև ինքը՝ «միակ տղամարդը»՝ ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարելով, որ «Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանց ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 255 | Добавил: | Дата: 04.06.2018 | Комментарии (0)