ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային» կոնգրեսի գրասենյակը տարածել է  Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Լևոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ» վերտառությամբ հրապարակումը, որով քաղաքական գործիչն Արցախում ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը։ Այդ կողմը, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝  դեռևս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հրապարակումը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 88 | Добавил: | Дата: 03.06.2018 | Комментарии (2)

Բանակում միաժամանակ երկու հոգու՝ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի փոփոխությունը, ըստ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս), բարդ խնդրի առաջ է կանգնեցնում։ «Ես չեմ քննադատում փոփոխությունները, բայց կարող եմ ասել՝ շտաբի պետը՝ Մովսես Հակոբյանը, 91 թվականից աշխատանքի մեջ էր, ծառայում էր բանակին, ուներ փորձ, նրան հանելը, իմ կարծիքով, շատ սխալ քայլ էր, ես չեմ պատկերացնում՝ Նիկոլին ինչպես կարելի էր այդպես «օգնել», որ այս հարցը լուծի։ Չգիտեմ, չեմ իմանում, չեմ ուզում խառնվել, միայն կարող եմ ասել, որ այս քայլը սխալ էր»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ սխալ էր այսպիսի նշանակումը։ Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելու հետ կապված մտահոգություններ, Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով, չկան, խնդիրը ԳՇ պետի մեջ է։ Ավելին, ըստ նրա՝ դժվար չէր բանակում Մովսես Հակոբյանին փոխարինող համապատասխան կադր գտնել, բայց Գլխավոր շտաբի պետի փոփոխության հարցում մ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1176 | Добавил: | Дата: 03.06.2018 | Комментарии (0)

 

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում պետությունն ապրել է մի քանի չափումներում ու մի քանի իրականություններում։ Մի իրականությունում ապրել է հասարակությունը, ապրել է չարքաշ կյանքով, հանապազօրյա հաց վաստակելու խնդրով, ապրել է իշխանական ամենաթողության ու անարդարության պայմաններում, ապրել է նվաստացած։ Մեկ այլ իրականություն եղել է քարոզչական իրականությունը, իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկվող հեռուստաիրականությունը, որտեղ ամեն ինչ ներկայացվել է վառ գույներով՝ էլ ավելի սրելով հասարակության ֆրուստրացիան։

Գուցե հենց այդ երկու՝ իրարամերժ ու իրարասպան իրականություններն էլ հայկական հեղափոխության ու հասարակության արթնացումի իրական պատճառներն էին։ Բայց երկակիությունը չի վերաբերել միայն իրական ու վիրտուալ իրականություններին։ Երկակիությունը գործել է նաև քաղաքական ու պետական կառավարման համակարգերում։ Ֆորմալ՝ իրավական, սահմանադրական պետական կառավարմանը զուգահեռ՝ տասնամյակներ շարունակ գոր ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 86 | Добавил: | Дата: 03.06.2018 | Комментарии (1)

Սուպերմարկետների «ապստամբությունից» հետո, երբ հայտարարվել էր գյուղմթերքի թանկացման մասին, Նիկոլ Փաշինյանը շրջել էր խանութներով ու լուսանկար տեղադրել Քարֆուր սուպերմարկետից, գրառելով՝ պատահական մտա Քարֆուր եւ տեսա այսպիսի վիճակ: Իսկ «այսպիսի» վիճակը չփոխված, իսկ որոշ մթերքների դեպքում՝ նվազած գներն էին:

Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել բոյկոտել թալանչիներին ու կոռուպցիոներներին, նկատի ունենալով սուպերմարկետները, եւ երեկ առեւտրային ցանցերը հայտարարեցին, որ գները չեն բարձրացնելու:

 

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ռոսիա մոլում բացվելու է Քարֆուրի եւս մեկ խանութ: Մինչ այդ Երեւանում գործում էր համաշխարհային այդ հսկա ցանցի միայն մեկ խանութ, որի բացման պատմությունը խիստ հատկանշական էր հայկական իրականության համար: Այդ խանութը բացվեց 2015-ի մարտին, եռամյա սկանդալային ոդիսականից հետո: Պարզվել էր, որ Քարֆուրի բացմանը խոչընդոտում էր Հայաստանի ներկրող եւ սո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 76 | Добавил: | Дата: 03.06.2018 | Комментарии (0)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:

 

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության քայլերը, մասնավորապես ԱԱԾ գործողությունը կոռուպցիայի բացահայտման, չարաշահումների ուղղությամբ։

-Սպասելիքները նոր կառավարությունից հսկայական են։ Վերջապես մենք ազատվեցինք Սերժ Սարգսյանից, բայց հարց՝ արդյո՞ք ազատվել ենք ռեժիմից, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ ռեժիմից դեռ չենք ազատվել։ Հարց երկրորդ՝ ենթադրենք ստացվի ռեժիմից էլ ազատվել՝ չթողնելով հետք այն բացասական երևույթների, որոնցից ազգը, մենք բոլորս տառապել ենք։ Բայց փոխարենը ի՞նչ կառավարություն ենք ունենալու։ Այս կառավարությո՞ւնը, որտեղ 90 տոկոսը ոչ արհեսատավարժ են, այս կառավարությո՞ւնը, որի մեծամասնությունը գրանտակերներ են եղել և ծառայել են արևմտյան ուժերին, այս կառավարությո՞ւնը, ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 265 | Добавил: | Дата: 03.06.2018 | Комментарии (0)