Հայաստանի կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագիրը:

Ծրագրում կառավարության գործունեության հիմնական ուղենիշները բաժնում նշված է, որ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական  հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությո ... Читать дальше »

Просмотров: 94 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (1)

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ:

 Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրականացված բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիները մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ Կայեն» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են նշված ավտոմեքենաների համարան ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 760 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (0)

 

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

Պարոն Ենոքյան, Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ն բաց է բանակցությունների և քննարկումների համար` Ընտրական օրենսգրքի բարեփոխումների և արտահերթ ընտրությունների հարցերում: Ինչո՞ւ, Ըստ Ձեզ, ՀՀԿ-ն փոխեց իր տեսակետը։ Մինչ այդ ԸՕ փոփոխության և արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չէին տեսնում ՀՀԿ-ականները։

Սամվել Ալեքսանյանի հետ կապված «մասկի շոուն» վերջնականորեն ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը փակեց ՀՀԿ սև դրամարկղը։ Մասիսի քաղաքապետի ձերբակալությունը ցույց տվեց, որ հանրապետական լինելը քրեական հանցագործությունների համար այլևս ինդուլգենցիա չի տալիս։ Այս դեպքում, ի՞նչ շահ ունեն քաղաքական գործիչները ՀՀԿ շարքերում մնալու համար։ Նրանցից երեքը արդեն հասկացել են այս պարզ ճշմարտությունը, մնացածները հասկանալու ճանապարհին են։ Հանրապետականների նախնական պլանն այն էր, որ նոր կառավարությունը անընդհատ սխալներ կգործի, և ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 587 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (0)

 

Հանրապետականը կարծես թե դիմանում է, համենայնդեպս արտաքին տպավորությունն այդպիսին է: Նույնիսկ Արթուր Գևորգյանի հեռանալը և Շիրակ Թորոսյանի հեռացումը խուճապ չառաջացրին, և ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը շարունակում է մեծամասնություն ունենալ խորհրդարանում: Անգամ ՀՀԿ-ական գործարար պատգամավորների սեփականությունը հանդիսացող ընկերություններում սկսված ստուգումները և բացահայտումները չեն խախտել շարքերի համախմբվածությունը:

Սրա պատճառը, սակայն, ամենևին էլ այն չէ, որ հանրապետականները հավատարիմ են իրենց գաղափարին կամ ինքնապահպանման բնազդը նրանց հուշում է, որ իրենք կարող են ավելի հաջող պաշտպանվել ոչ թե առանձին-առանձին, այլ միասին լինելու պարագայում: Ամենևին ոչ, նրանք ուղղակի չգիտեն, թե ուր գնան, նրանց ոչ մի տեղ չեն սպասում, նրանք ամենուր մերժված են:

Տպավորություն կար, որ ՀՀԿ-ն պատրաստվում է հակահեղափոխության, և հանրապետականները սպասում են դրա համար պարարտ իրավիճակի հասունացմանը: Բավարար է, որ հեղափոխական ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 622 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (0)

 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ԱԱԾ-ն կարող է ստուգել նաև իրեն, և ԱԱԾ-ն ունի բոլոր «պապկաները», ու գիտի, թե ով ինչով է զբաղվել, ով ինչքան է յուրացրել կամ չի յուրացրել: Թող ստուգեն, հայտարարել է Ծառուկյանը՝ միաժամանակ ասելով, որ եթե ինքը դրսից փողեր չբերի, իր ընկերությունները կսնանկանան:

Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ համարվել է Հայաստանի թիվ մեկ օլիգարխը: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում նա կամաց-կամաց զրկվում էր այդ կարգավիճակից, որը ոչ միայն ֆինանսական կարողությամբ, այլ նաև, այսպես ասած, քաղաքական հովանու մակարդակով պայմանավորվող կարգավիճակ էր:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը թիվ մեկ օլիգարխ այդպես էլ չունեցավ, ու այստեղ խնդիրը թերևս ոչ այնքան այն հանգամանքն էր, որ նա չգտավ «իր թիվ մեկին», այլ ըստ էության այն հանգամանքը, որ Սարգսյանն ինքը այդպես էլ չվստահեց որևէ մեկի որևէ առումով՝ կա՛մ իր բնույթով պայմանավորված, կա՛մ բոլորին կասկածելով պարզապես Ռո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 829 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (0)

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն իր բացահայտումները սկսեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ իր թիմի անվան հետ կապվող ընկերությունից: Մասնավորապես խոսքը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի մասին է, որտեղ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել է հանցավոր սխեմա: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում կալանավորվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը: Ունանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 423 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (0)

 

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին գնալով միայն նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը՝ 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969,9 հազար մարդ, մինչդեռ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 2 մլն 981,5 հազար էր: Ասել է,թ ե մեկ տարվա ընթացքում ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 11,6 հազարով: Ընդ որում, նկատենք, որ սրանք պաշտոնական ցուցանիշներն են, եւ դեռ հրապարակված չէ ՀՀ առկա բնակչության թվաքանակը. այս դեպքում շատ ավելի ակնհայտ է դառնում արտագաղթը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/811241/ 
 

Категория: Նորություններ | Просмотров: 286 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (0)

 

Այսօր կառավարության որոշմամբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տրվեց սարքավորումների ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն:

«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին»,- ասվում է նախագծի մեջ:

Այն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի շարքում: 

Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ Նիկոլ Փաշինյան-գործարարներ հանդիպման ժամանակ Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր. «Ես հիմա տեքստիլի գործարան եմ աշխատացնում, ոչ մի շահու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 503 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (1)

 

Պարզվում է՝ իշխանամերձ օլիգարխ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը, ԱԺ պատգամավորի մանդատից բացի, նաեւ իր բիզնեսն ապօրինի եղանակով ծաղկեցնելու մանդատ է ունեցել: Վկայությունն ԱԱԾ-ի ցնցող բացահայտումներն են Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի վերաբերյալ եւ հարուցված քրեական գործը՝ ՀՀ քրօր․ 205-րդ հոդվածի 2-րդ մասի (Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը) եւ 189-րդ հոդվածի 3-րդ մասի (Կեղծ ձեռնարկատիրություն) հատկանիշներով: Ալեքսանյանին, փաստորեն, չփրկեց վարչապետի թեկնածու Փաշինյանի օգտին կողմ քվեարկած լինելու «իմունիտետը», եւ նա դարձավ նոր կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների առաջին զոհերից մեկը:

Ընթերցողը կհիշի Սամվել Լիմինդրովիչի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ ԱԺ-ում սահմանած ցինիզմի հերթական ռեկորդը, թե «Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետեւ իմ դասերին չեն մասնակցում։ Տունը էրեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 758 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (0)

 

Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, թեև ՀՀԿ-ականները պնդում էին, որ ՀՀԿ-ն պատրաստ չէ ԸՕ-ում փոփոխություններին և արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին, բայց երեկ Դավիթ Հարությունյանը նշել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է այդ քննարկումներին։ Արդյոք այս կտրուկ շրջադարձը պայմանավորված է վերջին օրերի իրադարձություններով, նկատի ունեմ Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի հետ տեղի ունեցածով, ինչպես նաև ԱԱԾ բացահայտումներով։

Քաղաքագիտության մեջ մի հասկացություն կա, որը կոչվում է ռեալ պոլիտիկ, այսինքն՝ իրական վիճակից ելնելով մտքեր և դատողություններ արտահայտել։ Այո, ՀՀԿ-ում տեսնում են, որ իրական վիճակը փոփոխվում է և փոխվում է ոչ թե հոգուտ իրենց, այլ ի վնաս։ Եվ իրենք ավելի լավ են տիրապետում իրենց կուսակցության ներսում տրամադրություններին և հասկանում են, որ շատ հավանական է, որ շուտով կդադարեն մեծամասնություն լինելուց։ Եվ ինչո՞ւ ըն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 420 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (0)

 

«Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը երեկ հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Վերին գետաշենցիները գյուղապետի հրաժարականը պահանջում էին դեռևս հեղափոխության օրերից, գյուղացիները ակցիաներ էին անցկացրել գյուղապետարանի մոտ, սակայն Ղուկասյանը դիմադրում էր։ Նա անգամ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ տևական ժամանակ է մեկնել էր Հայաստանից։ Սակայն նրա վերադառնալուց հետո գյուղացիները նորից վերսկսել են բողոքի ակցիաները։

Վերջին օրերին գյուղացիներն անգամ կողպել էին գյուղապետարանի մուտքը և արգելել նրան մուտք գործել գյուղապետարան: Գյուղացիների խոսքով՝ գյուղապետը չարաշահումներ է թույլ տվել, յուրացրել է իրենց հողերի վաճառքից գոյացած գումարները: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ՀԷԿ է կառուցել գյուղում, ինչի նպատակով գնել է գյուղի հողատարածքները, սակայն գյուղացիների մի մասը գումարը չի ստացել: Գյուղապետի հրաժարականից հետո գյուղացիներ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 115 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (0)

 

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, որ տարեսկզբից սկսած Սևանա լճի մակարդակը բարձրացել է 30 սմ-ով: Հայտնենք, որ տարվա այս ժամանակահատվածում Սևանա լճի բարձրացումը կապված է բնակլիմայական պայմանների հետ: Ավելին՝ Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իջել է 13 սանտիմետրով: Սա արդեն Հարությունյանի և նրա ղեկավարած հաստատության աշխատանքի արդյունքն է: Այդ կտրուկ փոփոխությունը տեղի ունեցավ մարտ-ապրիլ ամիսներին, և ամենայն հավանականությամբ այդ ջուրն օգտագործվել է Հրազդան գետի վրա կառուցված ՀԷԿ-երի միջոցով էժան էլեկտրաէներգիա արտադրելու և հայ սպառողների վրա թանկ վաճառելու արդյունքում: Հայտնի է, որ Սևանա լճի մակարդակի 1 սմ իջեցումը ապահովում է մոտավորապես 1 մլն դոլարի եկամուտ: Պարզ հաշվարկով Հարությունյան-Կարապետյան զույգը Սևանի ջրային պաշարները յուրացնելու միջոցով գրպանել է 13 մլն դ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 506 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (0)

«ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանը, պարզվում է, մեծ կարողությունների տեր մարդ է: Մուրադյանի նախորդ տարվա եկամուտները գերազանցել են 350 միլիոն դրամը: 

Մուրադյանի հայտարարագրի «աչք ծակող» պատառը նրա եկամուտներն են: Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 64 միլիոն դրամ, 635 հազար ԱՄՆ դոլար ու 180 հազար եվրո: Նախորդ տարի Մուրադյանը 19 միլիոն 320 հազար դրամով վաճառել է բնակարանը, իսկ 4 միլիոն դրամով էլ ավտոտնակ գնել: Պաշտոնյայի եկամուտները գոյացել են 9 միլիոն 390 հազար դրամ աշխատավարձից, 9 միլիոն 32 հազար դրամ ու 49 հազար 606 եվրո վարձակալության դիմաց ստացված վճարներից, 87 միլիոն 475 հազար դրամ, 14 հազար ԱՄՆ դոլար ու 368 հազար 800 եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից, ինչպես նաև ևս 2 միլիոն 704 հազար դրամից, որի դիմաց պարզապես նշված է այլ եկամուտներ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 200 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (0)

 

«Այս օրերին ՀՀԿ-ից մեծ արտահոսք է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ այս պահին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու համար 600 դիմում է ստացվել: «Մոտ 600 հոգի դիմում են գրել եւ դուրս եկել կուսակցությունից: Իհարկե, դա ամբողջական պատկերը չի, առաջիկայում կճշտենք, կներկայացնենք: Կարող է թիվը մոտ 30, 40-ով շեղում տա »,-ասաց Թադեւոսյանը: Փաստորեն, 600 հոգի ՀՀԿ-ից դուրս է եկել գրավոր դիմում ներկայացնելով՝ պաշտոնապես: Բայց շատ-շատերը ՀՀԿ-ից հեռացել են առանց անդամակցությունը դադարեցնելու մասին դիմումներ ներկայացնելու: Ասել է, թե իրականում ՀՀԿ-ից հեռացածների թիվն ավելի շատ է:Ի դեպ, արտահոսք է սկսվել նաեւ ՕԵԿ-ից, ընդ որում, այստեղից էլ հեռանում են երիտասարդ կադրերը. երեկ ՕԵԿ-ից հեռանալու մասին հայտարարել են Արթուր Միսակյանը, որ նախկին խոսնակն էր, նաեւ՝ Էդգար Առաքելյանը, որ մինչեւ երեկ այդ կուսակցության խոսնա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 210 | Добавил: | Дата: 01.06.2018 | Комментарии (0)