Արդեն մի քանի օր է` Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը արշավ է սկսել գործարարների դեմ, որոնք, ըստ տարբեր տեղեկությունների, թաքցրել են վարկերը կամ ինչ –որ ճանապարհով խուսափել են կատարել պետության հանդեպ օրենքով սահմանված իրենց պարտավորությունները :

Եվ այսպես, դեռեւս 2018 թվականի ապրիլի 23-ին, երբ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց.«Ես ուզում եմ` ևս մեկ անգամ արձանագրենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է:

Ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել: Ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, ովքեր ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին, բոլոր այն քաղաքացիներին, գործարարներին, ովքեր անհանգստություն ունեն քաղաքական այս գործընթացի հետ կապված եւ մտածում են, թե սկսվելու է վրե ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 191 | Добавил: | Дата: 31.05.2018 | Комментарии (1)

Համացանցում ակտիվորեն շրջանառվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը հրապարակում նշելու առաջարկներ։ Հունիսի մեկին լրանում է նորընտիր վարչապետի 43-ամյակը: Վարչապետն անձամբ դեռևս որևէ կերպ չի արձագանքել հրապարակում ծնունդը նշելու առաջարկին, փոխարենը ֆեյսբուքյան օգտատերերն են բուռն քննարկում:

Ուշագրավ է, որ կարծիքները համընկնում են. գրեթե բոլորը պատրաստ են Նիկոլ Փաշինյանի համաձայնության դեպքում վաղը հավաքվել Հանրապետության հրապարակում՝ տոնելու նրա ծննդյան տարեդարձը: «Շարժման հենց առաջին իսկ օրվանից իմ ակտիվ մասնակցությունն ու սատարումը հեղափոխությանը աննկատ չմնաց նաև Սփյուռքի նախարարության կողմից։ Զանգն այնտեղից չուշացավ։ Ինձ հորդորում էին անմասն մնալ։ Իմ պատասխանը զարմացրեց նրանց․ 7 միլիոն սփյուռքահայ դեմ է ռեժիմին, իսկ ի՞նչ է մտածում սփյուռքի նախարարը»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց Իսպանիայի Վալենսիա համայնքի հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝ միաժամանա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 464 | Добавил: | Дата: 31.05.2018 | Комментарии (0)

Ոչ մի մոր չեմ ցանկանա, որ ունենա այս ապրումները: Բայց մայրը նրա համար է նաև, որ սեփական զավակին հուշի ճիշտ արարքներ գործել, չսրբացնի սեփական զավակին, երբ նա սխալ է գործել: Երջանկահիշատակ մայրս մինչև վերջին պահը ուռու տերևի նման դողում էր իմ քայլերի համար, գիտեր, որ իմ քաղաքական գործունեության ոչ բոլոր խնդիրների ու մանրունքների մասին եմ տեղյակ պահում իրեն (զուտ չանհանգստացելու համար): Բոլոր հնարավոր ալիքներով լսում էր բոլոր լուրերը, բոլոր բամբասանանքերը, որ իմանար նաև, թե իմ մասին ինչ են խոսում, ու հաճախ ինձ անակնկալի էր բերում, երբ հարցուփորձ էր անում իմ կողմից իրենց չհայտնած որևէ դրվագի մասին: Փոքրիկ, բայց վառ օրինակը Ինգա և Անուշ Արշակյանների հայտնի հարցազրույցի վերաբերյալ իմ տված գնահատականն էր ֆեյսբուքում, երբ մինչ ինքս կորոշեի հրապարակավ ներողություն հայտնել իմ արտահայտչաձևի համար, ինքը մեր տանը դեմ դուրս եկավ ինձ ու պաշտպանեց քույրերին ու ասաց, որ ես սխալ եմ արել ու պետք ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 759 | Добавил: | Дата: 31.05.2018 | Комментарии (0)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նրա որդին, անպայման, ծառայելու է Արցախում, սառը ցնցուղ էր Բաքվի համար։ Այնտեղ այս քայլին չէին սպասում։ Անկեղծ ասած` Հայաստանում նույնպես քչերն են հավատում նման բանի։

Միտումները փոխվել են, բայց ակնհայտորեն ոչ Ադրբեջանի օգտին

Ասել, որ երկրի ղեկավարի հիրավի սենսացիոն հայտարարությունը նախատեսված էր միայն ներքին լսարանի համար, չի կարելի։ Արցախյան հակամարտության տրամաբանությունը նման «քայլեր» թույլ չի տալիս։

Այնպես որ, Փաշինյանի այդ հայտարարության ընդհանուր համատեքստում կարելի է խոսել միայն Արցախի հարցում երկրի արտաքին քաղաքական ընթացքը փոխելու մասին։ Ո՞ր ուղղությամբ։ Առայժմ հասկանալի չէ։

Սակայն արդեն սխեմա է գծվում, որի դեպքում բանակցություններում Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչներն այսուհետև սահմանափակված չեն լինի իրենց արտահայտություններում և ձևակերպումներում, ինչպես դա բազմիցս նկա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 992 | Добавил: | Дата: 31.05.2018 | Комментарии (0)

Սերժ Սարգսյանի նամակ-պատասխանը Սերժ Թանկյանին

Սիրելի՛ Սերժ,

Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնու՞մ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու:

Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որևէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 484 | Добавил: | Дата: 31.05.2018 | Комментарии (0)

 

 

Տեսանյութ. ոստիկանությունը մայրաքաղաքում «օրենքով գողերի» հավաք է կասեցրել

 

 

 

http://armcomment.am

Категория: Նորություններ | Просмотров: 498 | Добавил: | Дата: 31.05.2018 | Комментарии (0)

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այսօր հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում պաշտոնապես հայտարարեց զբաղեցրած պաշտոնը լքելու մասին:

Մամուլի ասուլիսին, որը դեռևս չի ավարտվել, մասնակցում է նաև «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

45-ամյա մասնագետը, հիշեցնենք, 2015/16 մրցաշրջանի ընթացքում է ընդունել մադրիդյան թիմը և երեք տարի անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը:

«Ռեալը» Զիդանի գլխավորությամբ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկրի Սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի երկու Սուպերգավաթներում, երկու անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Ընդհանուր առմամբ «Արքայական ակումբը» այս ընթացքում Զիդանի հետ 9 տիտղոս է նվաճել:

 

http://www.armsport.am/

 

 

Категория: Սպորտ | Просмотров: 156 | Добавил: | Дата: 31.05.2018 | Комментарии (0)