«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

-Հետհեղափոխական իրավիճակ է, ստեղծվել է քաղաքական կոնստրուկցիա, որը շատերը համարում են երկիշխանություն: Դո՞ւք ինչ եք համարում:

-Ես չեմ կարծում, որ կա երկիշխանություն, որովհետև քաղաքականության մեջ իշխանությունը գործադիրն է, և մենք այսօր ունենք Գործադիր իշխանություն, որը ղեկավարում է վարչապետ Փաշինյանը, և ունենք ԱԺ, որտեղ կա տարբեր քաղաքական ուժերի դասավորվածություն, և աշխարհում ընդունված է փոքրամասնությակառավարությունը, տարիներ շարունակ Շվեդիայում փոքրամասնության կառավարություն է, և յուրաքանչյուր հարցից առաջ կառավարությունը պայմանավորվում է քաղաքական ուժերի հետ: Նմանատիպ իրավիճակ է Հայաստանում: Կա նոր կառավարություն, կա ԱԺ, որն անկախ շատերի կամքից և ցանկությունից՝ լեգալ է և լեգիտիմ է, սա միջազգային դի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 827 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (2)

 

Ժամեր առաջ ԱԱԾ-ն հրապարակել է հաղորդագրություն կոռուպցիոն նոր բացահայտման մասին: «Երևան սիթի»-ում տևական ժամանակ կիրառվել է հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրության խոշոր մեխանիզմ, հարուցվել են քրգործեր: Այս պատմությունը գուցե ավելի աղմկոտ ու սկանդալային ընթացք ստանա, որովհետև բացահայտումների թիրախը ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսն է:

Սակայն խնդիրն ավելի բազմաշերտ ու խորքային է, որովհետև, անկասկած, պետական բոլոր գերատեսչությունների, խոշոր բիզնեսների ստուգումների արդյունքում հասարակությունը կտեղեկանա թալանի նոր դրսևորումների, պետական միջոցների յուրացումների զանազան մեխանիզմների, հարկերից խուսափելու հնարամտությունների մասին:

«Երևան սիթի»-ն կամ որևէ այլ բիզնես չէին կարող օգտվել արտոնությունների համակարգից, չարամտորեն խուսափել հարկերի վճարումից, ստանալ մենաշնորհային դիրքեր, եթե չունենային պետության առաջին դեմքերի հովանավորությունը: Տվյալ պարա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 6339 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (0)

 

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Ալեքս Գրիգ ընկերությունում իրականացվող հատուկ գործողությունների եւ ստուգումների մասին, որոնց արդյունքում բացահայտվել է ֆինանսա-փաստաթղթային մեքենայությունների մի հսկա ծավալ, որն ըստ ԱԱԾ-ի օգնել է ընկերության թաքցնել 40 միլիարդ դրամի շրջանառությունն ու դրանից 20 տոկոս ԱԱՀ եւ շահութահարկ վճարելու փոխարեն վճարել է ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: Դա արվել է 461 անհատական ձեռնարկությունների միջոցով, որ ըստ ԱԱԾ ստեղծել է Ալեքս Գրիգը տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալներով, հաճախ առանց այդ քաղաքացիների իմացության:

ԱԱԾ-ն հարուցել է քրեական գործ: Ընդ որում, ԱԱԾ հայտարարության մեջ նշվում է, որ այդ ամենը զգալիորեն կատարվել է ՊԵԿ նախկին ղեկավարության իմացությամբ: Դարձյալ ըստ ԱԱԾ հայտարարության, նույն երեւույթն առկա է 11 այլ խոշոր առեւտրային ցանցերում, որոնք այդպիսով անհավասար պայման են ստեղծել մյուս՝ ավելի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 687 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (0)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, շարունակելով հետևողական պայքարը կոռուպցիոն և տնտեսական բնույթի  հանցագործությունների դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող  ԱՁ-ներ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 83 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (0)

 

«Քաղաքական գործընթացներ են, մի զարմացեք: Որևէ մեկը երաշխավորված չէ, որ միշտ պետք է լինի իշխանություն»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում կատարվող ստուգումներին:

Դիտակմանը, որ  ՀՀԿ հենասյուն համարվող օլիգարխիան փլուզվում է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն է: Իսկ այն տեղեկություններին, որ առաջիկայում այլ պատգամավորներ էլ կարող են լքել ՀՀԿ-ն, նա պատասխանեց. «Բա ինձ էլ ինֆորմացիա տվեք, ես չունեմ նման տեղեկություն»: 

Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն կարող է խորհրդարանում փոքրամասնություն կազմել: Ասաց, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: 

«Եթե իշխանություն չես, կարող ես նաև այդ վիճակում հայտնվել»,- ասաց նա:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հենց ՀՀԿ-ական պատ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 591 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (0)

 

Երեկվանից ստուգումներ են սկսվել Հայաստանի օլիգարխիայի խորհրդանիշներից մեկը համարվող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ըստ որոշ տեղեկությունների էլ, այսօր ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Ալեքսանյանի բնակարան՝ օպերատիվ աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նման զարգացումներն առավել քան տրամաբանական էին և սպասելի: Երեկ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, երկընտրանքի առջև էր կանգնեցրել օլիգարխիային՝ պետության նկատմամբ անմնացորդ կատարել իրենց բոլոր ֆինանսական, հարկային պարտավորությունները կամ գործ ունենալ ԱԱԾ-ի հետ, բնականաբար՝ բանտում հայտնվելու հեռանկարով: Եթե դիտարկելու լինենք վերջերս հրապարակված խոշոր հարկատուների ցուցակը, որտեղ ընդգրկված է նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, ապա անչափ տարակուսելի վիճակագրության ականատես կլինենք:

Վերջին երեք տարվա ընթացքում Սամվել Ալեքսանյանին պատ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1690 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (0)

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացնում «Երևան սիթի» խանութների ցանցի գլխավոր գրասենյակում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: Նա հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել՝ հայտնելով, որ միջոցառումների վերաբերյալ այլ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:

Ի պատասխան հայկական մի շարք լրատվամիջոցներում արվող հրապարակումների՝ Պետական եկամուտների կոմիտեն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ ՊԵԿ աշխատակիցները որևէ գործողություն «Երևան սիթի»-ի գլխավոր գրասենյակում չեն իրականացնում: «Մայիսի 30-ին` առավոտյան, առանձին էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»-ի գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 836 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (0)

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս հյուրընկալվել է քրեական հեղինակության համարում ունեցող Դոն Պիպոյին: Հնարավոր է, որ քննարկման առանցքում եղած լինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա որդու դեմ բողոքի գործողություններ նախաձեռնելու հնարավորության հարցը:

Կարապետյանը կարող է առաջարկած լինի, որ Ասատրյանը չմասնակցի նման գործողությունների կազմակերպմանը՝ դրանով չխարխլելով ՀՀԿ խմբակցության անդամի և ՀՀԿ-ի հարաբերությունները: Չի բացառվում, որ Դոն Պիպոն անսացել է Կարապետյանի հորդորներին, որովհետև Էջմիածնում Գրիգորյանների դեմ բողոքի գործողություններ այդպես էլ չկազմակերպվեցին»:

 

 

http://operativ.am

Категория: Նորություններ | Просмотров: 1597 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (0)

 

Էներգետիկայի նախարար Արթուր Գեւորգյանը հայտարարել է, որ կառավարությունը դադարեցրել է Տաշիր Կապիտալ ընկերության հետ Բարձրավոլտ էլեկտրացանցերի հավատարմագրային կառավարման պայմանագիրը, որն ուժի մեջ էր մտնելու 2018 թվականին: Նախարարն ասել է, որ պայմանագրի դադարեցումը պայմանավորված է հանգամանքով, որ դրանում առկա են պետությանը ոչ ձեռնտու բաղադրիչներ:

Թե հատկապես ինչն է եղել պետությանը ոչ ձեռնտու, նախարարը չի մանրամասնել: Տաշիր Կապիտալի հետ ԲԷՑ կառավարման պայմանագիրը կնքվել է 2017 թվականին, երբ դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունն էր, իսկ նախագահն էր Սերժ Սարգսյանը:

Սամվել Կարապետյանն այդպիսով ոչ սեփականության կարգավիճակով, սակայն ստանձնում էր էներգետիկ հերթական ենթակառուցվածքի պատասխանատվությունը, դրա կառավարման իրավունքը: Տաշիր կապիտալը պատկանում է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, որն էլ վարչապետ Կարեն Կարապետյանի ֆինանսատնտեսական թիկունքն էր ու թերեւս երաշխավորը:

... Читать дальше »
Категория: Նորություններ | Просмотров: 609 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (0)

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: 

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը նշեց, որ առաջին պաշտոնական այցը, որպես վարչապետ, կատարեց Վրաստան, քանի որ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում կան երկարաժամկետ և կարճաժամկետ շատ կարևոր հարցեր։ 

«Մենք Վրաստանի հետ ունենք մի շարք համատեղ նախագծեր և ակտիվորեն կաշխատենք դրանք ժամանակին և բարձր որակով ապահովելու համար»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ հայ-վրացական հարաբերություննում չլուծվող խնդիրներ չկան, քանի որ ամենակարևորը դրանք լուծելու պատրաստակամությունն է։ 

«Մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք և էներգիա հաղորդել, հարաբերությունները խորացնել բո ... Читать дальше »

Просмотров: 97 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (0)

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ  Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները, քանի որ ամբաստանյալները դատարան չէին բերվել։


Նշենք, որ նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանում այս գործով բողոքները լսում են դատավորներ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը՝ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ:

Առաջին ատյանի դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով:

... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 357 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (0)

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ մամուլի պատասխանատու Գևորգ Էմին- Տերյանը։ Վերջինս այլ մանրամասներ չի հաղորդել։

Ներկայումս Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոցում է: Tert.am–ի հետ զրույցում Արամ Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե համարո՞ւմ է, որ ինքնացգացողության պատճառը երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցող իրադարձություններն էին, վերջինս ասաց.«Դե, կուտակվում է, էլի, ես ինչ ասեմ»:

Արամ Սիմոնյանն ասաց, որ սրտի ստենտավորում չի առաջարկվել, քանի որ հիմա հետազոտությունների փուլն է:

«Հետազոտություններ են անում, էլի, հիմա ես ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Հարցին, թե չի՞ վերանայել իր հրաժարական չտալու մասին որոշումը, վերջինս ասաց. «Չէ, ես դրա մասին դեռ չեմ մտածել, լավ չեմ»:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի պետական համալսարանում «ԵՊՀ ռես ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 367 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (1)

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը քիչ առաջ ականատես եղավ, թե ինչպես են դիմակավորված ՊԵԿ աշխատակիցները մուտք գործում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակ: 

Այս պահի դրությամբ գլխավոր մասնաճյուղի բոլոր աշխատակիցներին դուրս են հանել: Օպերատիվ հետախուզական մարմինները ներսում աշխատանքներ են տանում:

Ենթադրվում է, որ կառգրավվեն համակարգիչները:

Հիշեցնենք նաև, որ օրերս տեղեկություն տարածվեց, թե «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»:

 

 

http://armcomment.am/

Просмотров: 2437 | Добавил: | Дата: 30.05.2018 | Комментарии (0)