Վարչապետ Նիկոլ Փաշինայնն այսօր առավոտյան խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետների ցանցում ԱԱԾ կողմից իրականացվող ստուգումներին, ասաց, որ Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է:
«Այն, ինչ մենք հայտարարել էինք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ: Բայց հանկարծ որևէ մեկը չփորձի դա ընկալել որպես թուլության նշան: Այսինքն՝ վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա», ասել է նա:
"Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել: Եվ ես բոլորին կոչ եմ անում, որ իրենք կամավոր գան այդ դաշտ, նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն: Եվ թող այդ ամեն ինչը ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա: Այո, ԱԱԾ-ն ինչ խնդիր դրված է, կլուծի այդ խնդի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1066 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (1)

 

Անի Կաղինյանը գրում է.

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ իր սեփականություն համարվող AEG service ՍՊԸ-ի միջոցով, որը ներտնային գազի սպասարկմամ էր իրականացնում, հիմա պարզվել է, որ այդ բիզնեսը ոչ լեգալ է, որի արդյունքում Կարապետյանը տարեկան մոտ 4 000 000 դոլար գումար գրպանել: Հիմա գրում են ժողովուրդ ուրախացեք գազի սպասարկման վճար չեք մուծելու, այդ ծառայության գործունեությունը կդադարեցվի:

ԲԱՅՑ ՄԵՐ ԳՐՊԱՆԻՑ ԱՄԵՆ ԱՄՍՅԱ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՔ ՉԻ ՊԱՏԺՎԻ: ԵՍ ԻՄ ՎՃԱՐԱԾ
ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԵՏ ԵՄ ՈՒԶՈՒՄ, ՀԻՄԱ Ո՞ԻՄ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՄ:

Նյութի աղբյուր   ԼՈՒՐԵՐ.com

Категория: Նորություններ | Просмотров: 2904 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

 

Մարդկային ուղեղը հնարավորություն ունի ինֆորմացիան ստանալու տեսողության, լսողության և շոշափելիքի միջոցով: Սակայն ինֆորմացիայի գերակշիռ մասը՝ շուրջ 80%-ը, մենք ստանում ենք տեսողության շնորհիվ: Պետք է մանկուց հոգ տանել աչքերի մասին, քանի որ աչքերն ապահովում են ճիշտ կողմնորոշումը, կենցաղային և աշխատանքային առաջադրանքների արագ և որակյալ կատարումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը:

20-րդ դարի վտանգը

Ներկայիս կյանքը և աշխատանքն անհնար է պատկերացնել առանց համակարգչի և հեռուստացույցի: Գալով գրասենյակ` մենք միացնում ենք համակարգիչը և անցկացնում դրա առջև ամենաքիչը 8 ժամ: Ծանրաբեռնված աշխատանքից վերադառնալով տուն` հարմարավետ նստում ենք բազմոցին և նայում սիրելի հեռուստահաղորդումը կամ նորից միացնում համակարգիչը: Ոչ ոք չի բացառում այդ հայտնագործությունների անհրաժեշտությունը և օգտակարությունը, չէ՞ որ դրանք են աշխատանքը դարձրել դյուրին և հարմար: Սակայն մոտ տարածությունից էկրանի դիմաց երկ ... Читать дальше »

Категория: Հետաքրքիր | Просмотров: 219 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

 

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թեև ես չեմ սատարում Նիկոլին, սակայն 3 ամիս ժամանակ եմ տալիս նրան: Կլինեն առարկայական փոփոխություններ, շատ լավ, չեն լինի՝ կսկսվի իրական քաղաքական պայքար, որից կշահի ժողովուրդը,քանզի քաղաքական առողջ մրցակցությունը բխում է ժողովրդի շահերից»:

 

 

 

ArenaNews.am

Категория: Նորություններ | Просмотров: 2048 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

 

«Ազատությունն» այսօր հյուրընկալել էր Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին:

«Ազատություն»․ — Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը հայտարարել է, որ դուրս է գալիս և՛ կուսակցությունից, և՛ Հանրապետական խմբակցությունից՝ ասելով, որ չի ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող ուժի և ժողովրդական շարժման միջև, և ուզում է նպաստել խորհրդարանում լարվածության նվազմանը:

Շարմազանով․ — Եթե դու քաղաքականության մեջ ես և դու քաղաքական պայքարից խուսափում ես, ուրեմն քաղաքականության մեջ չես: Քաղաքականության մեջ պայքարը անխուսափելի է:

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտն ասում էր՝ եթե դու մտել ես քաղաքականություն, և քո մաշկը ռնգեղջյուրի մաշկից բարակ է, ուրեմն մի մտի: Քաղաքականությունը պայքար է, գոտկատեղից ներքև հարվածներ են, բրուտոսյան հարված ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1966 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

 

«Համոզված եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունը կարևոր դերակատարում է ունենալու մեր քաղաքական հռչակած նպատակի, այն է՝ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու գործում»,- այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին:

Հատկանշական է, որ հենց այսօր ստուգումներ են սկսվել հայաստանյան օլիգարխիայի խորհրդանիշներից մեկը համարվող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: «Սա Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է»,- այս առթիվ ասել է վարչապետ Փաշինյանը: «Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ։ Հանկարծ որևէ մեկը սա չփորձի ընկալել որպես թուլության նշան։ Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։ Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1017 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց  2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝  «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2437 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

ՀՀԿ-ն սահուն եւ աննկատելի մտնում է ընդդիմադիր կերպարի մեջ․ սկսել է հանրությանը ներկայանալ քաղաքական հալածյալի փշեպսակով, որպես վայել է իսկական ընդդիմադիրին։ Եվ այս դերափոխության գլխավոր կերպարարար-իմիջմեյքերներից մեկը ոչ այլ ոք է, քան ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ա․ Աշոտյանն իմ լրագրողական անդրադարձների ամենահետաքրքիր թիրախներից է՝ բազմագիտակ, խելացի, ստեղծագործական մտքով։ Հարգում եմ նրա խելքը, չնայած այն, իմ համոզմամբ, այդպես էլ ինտելեկտ չի դառնում (քանզի ինտելեկտը խելքի ու բարոյականության զուգորդումն է)։ Ա․ Աշոտյանին մշտապես պակասել են բարոյական մի քանի որակներ՝ ազնվություն, պարկեշտություն, անկախություն։ Ես նրան մի քիչ նաեւ խղճում եմ․ անձի երկվության բարդույթ ունեցող մարդը, որ հստակ գիտակցելով իր մտավոր ակնհայտ առավելությունը կուսակցական «տերերի» հանդեպ՝ ինքն իրեն նվիրել է նրանց ամեն գնով պաշտպանելու, նրանց կողքին հարգալից-աշակերտավայել ենթակայություն ու համախոհությո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 434 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

Մայիսի 28-ը համազգային եւ համապետական տոն է եւ աբսուրդ է, որ պառլամենտական երկրում օրենսդիր իշխանության ղեկավարները չեն հրավիրվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նրան, թե ինչու Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ նախագահը չէր հրավիրվել:

«Այստեղ ՀՀԿ, ԲՀԿ եւ այլ խմբակցությունից լինելը կապ չուներ, խնդիրը պետք է այլ հարթության մեջ նայել, պետք է նայենք գործադիր իշխանություն՝ Կառավարություն եւ օրենսդիր իշխանություն: Իշխանությունների այս ճյուղերն անկախ են եւ որեւէ մեկը որեւէ մեկից գերակա չէ, ավելին օրենսդիր իշխանությունն է ձեւավորում գործադիրը, եւ օրենսդիր իշխանությունն է ընտրում Կառավարության ղեկավարին եւ օրենսդիր իշխանությունն է վերահսկում Կառավարությանը, այլ ոչ թե Կառավարությունը օրենսդիրին: Սա խայտառակ, հակաժողովրդական քայլ է եւ չի տեղավորվում համերաշխության ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2377 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

Լուսանկարը hetq.am-ի

ՀՀ նախագահին

ՀՀ վարչապետին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Լրատվամիջոցներին

Միջազգային համալսարանական համայնքի ներկայացուցիչներին

Հարգելի գործընկերներ.

Երևանի պետական համալսարանը մայիսի 28-ին Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի մասնակցությամբ ենթարկվել է քաղաքական ճնշման։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաները մոտ հարյուր հոգու ուղեկցությամբ մուտք են գործել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք և պահանջել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Հրաժարականի իրավական հիմնավորում չի ներկայացվել, ներկայացվել է քաղաքական պահանջից ելնելով հիմնավորում, ինչը կապված է ԵՊՀ ռեկտորի կուսակցական պատկանելիո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 134 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարապետ Դավթյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի.

Կարապետ ԴԱՎԹՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

 

 

 

http://politik.am

Категория: Նորություններ | Просмотров: 218 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

Անդրադառնալով Արտակ Դավթյանի ԳՇ պետ նշանակմանը՝ ձեզ պիտի ասեմ հետևյալը` Արտակի մարդկային, մտավոր և զինվորական ունակությունների մասին առայժմ ոչինչ չեմ ասի, բայց երբ Արթուր Աղաբեկյանը համարում է վատ ընտրություն, ուրեմն ժողովուրդ ջան իմացեք, որ դա ամենաճիշտ ընտրությունն է:

Արթուր Աղաբեկյանին ճանաչում եմ անցյալ դարի 90-ականներից և ձեզ պիտի տեղեկացնեմ, որ «որակավորում» անցած «մեր» գեներալներից ամենապիղծ և ստոր սուտասանն է, որի մասին գիտեն ողջ Արցախցիները, ինչպես նաև բոլոր նվիրյալ ֆեդայի ազատամարտիկները:

Իմ սակավաթիվ գործած մեղքերից մեկն է, որ հանդիսանում եմ այս տաղանդավոր պղծագործի կյանքը փրկողներից մեկը, իսկ թե ո՞ւմ ձեռքերից եմ փրկել, երևի թե չեք հավատա: Դրա մասին կհրապարակեմ շուտով:

Սասնա Ծուռ Պավել Ռազմիկի Մանուկյան

 

 

https:// ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1255 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (1)

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր քաղաքական դիրքորոշումն է արտահայտել պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու չհամաձայնեցված քայլի առնչությամբ: «Խմբակցությունը միաձայն որոշեց իր քաղաքական դիրքորոշումն արտահայտել այդ իրավիճակին և խմբակցության որոշմամբ Շիրակ Թորոսյանը դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ փաստորեն բացի պատգամավորի դիմումից, նաև խմբակցությունը հանդես եկավ նման քաղաքական որոշմամբ: 

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցության 13 պատգամավոր: Ավելի վաղ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրենք ունեն միասնական ո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 264 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

Թանկարժեք գնումներ չեն եղել, մենք մրցույթ ենք հայտարարում մինչև 1 մլն դրամ:Օրինակ իմ բազկաթոռը 7 մլն դրամանոց չէ, եթե ուզեի թանկարժեք բազկաթոռ կգնեի, բայց տեսեք, թե հիմա ինչ բազկաթոռի վրա եմ նստում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ուսանողների բողոքին, Արամ Սիմոնյանը նշեց, որ այժմ 200 ուսանող է պահանջում իր հրաժարականը: «Եթե մի քանի հազար ուսանող լիներ, ես հրաժարական կտայի, բայց դա զոռբայությամբ չէ, ամեն ինչ պետք է իրավական հարթության վրա լինի: Ինձ ոչ ոք չի կարող ստիպել, որ հրաժարական տամ»:

Դիտարկմանը, թե երկրում իրավիճակ է փոխվել, և մի շարք պաշտոնյաներ հրաժարական են տվել, ով պետք  է ասի, որ Արամ Սիմոնյանը հրաժարական տա, ռեկտորը նշեց, եթե երկրի նախագահը կամ վարչապետը իրեն ասեն, նա հրաժարական կտա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 290 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նիստ էր գումարել։ 

Րոպեներ առաջ տարածվեց Շիրակ Թորոսյանի հետևյալ հայտարարությունը․

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր:

Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆ

ԱԺ պատգամավոր>>։

Նյութի աղբյուր  ԼՈՒՐԵՐ.com ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 182 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

Տավուշի մարզի փոքրիկ գյուղակը, որտեղ մեզ բերեց երկար, ոլորապտույտ ճանապարհը, Հայաստանի հեռավոր սահմանային կետերից է, Վերին Կարմիր Աղբյուր, Մովսես, Չինարի գյուղերի հարևանն է: Այստեղ գտանք «Եղնիկներում» ծառայող այն զինվորի տունը, որը մոտ կես տարի  փակված է Շուշիի բերդում: Նրան մեղադրում են իր ծառայակից ընկերոջը՝ Նարեկ Ադիբեկյանին սպանելու համար /Քր. Օր-ի  104-րդ հոդված, մաս առաջին/: 

 

Ըստ նրա խոստովանության, Նարեկ Ադիբեկյանը շուրջ երեք ամիս հետապնդել, ծեծել, բռնաբարել է իրեն, ինչի արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 11-ին, իր խոսքերով, այն բանի հետո, երբ որ Ադիբեկյանն իրեն «ծնող է հայհոյել», նրանից թաքուն լիցքավորել է իր ինքնաձիգը և առանձին մենահատ կրակոցներ արձակելով, առնվազն 8 անգամ սպանել է Նարեկ Ադիբեկյանին: «Պաշտոնական» մարդասպանի քույրը գտնում է, որ եթե այն ամենն, ինչ իրեն հասել է այս դեպքի մասին, ճշմարտություն է  և իր եղբայրը &laq ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 794 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ֆինանսների արտահոսքի մասին տեղեկություն չունի, բայց վստահ է, որ մեծածավալ բոլոր փոխանցումներին հետևում են. «Փողերի լվացման դեմ պայքարի մեխանիզմը հստակ աշխատում է, եթե մեծ գումարի շարժ լինի Հայաստանից դուրս, պարզ է՝ մենք այդ շարժը կտեսնենք և, պարզ է՝ այդ ինֆորմացիան կգնա համապատասխան մարմիններ: Որևէ շարժ չի եղել»:

Արթուր Ջավադյանը նկատեց, որ ԱԱԾ-ի հետ իրենք մշտապես համագործակցում են, տեղեկատվությունը մշտապես փոխանցում են, ինչպես նաև փոխանցում են դատախազությանը և այլ կառույցներին:

Նյութի աղբյուր  ԼՈՒՐԵՐ.com

Категория: Նորություններ | Просмотров: 590 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

Վաստակած ժողովրդական վստահությունը վատնելով մանրախնդիր կամ մեծամիտ արարքներով՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հաստատ ավելի ուժեղ, արդար և երջանիկ չի դառնա։ Ֆեյսբուքում նման գրառմամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը ԱԺ ղեկավարությանը չհրավիրելուն։

Նշենք, որ միջոցառումներին մասնակցելու համար ՀՀԿ խմբակցությանը երեք հրավեր էր ուղարկվել, որոնցից մեկը նախատեսված է եղել Արա Բաբլոյանի համար։ Վերջինս հրաժարվել է մասնակցել տոնակատարությանը, քանի որ հրավիրվել էր ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ որպես ՀՀԿ պատգամավոր։

Հարցը լայն քննարկումների տեղիք է տվել։ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀԿ֊ի խնդիրները սկսվեցին այն պահից , երբ մենք հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին։

Կամ իրականությունը պետք ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 423 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը սոցցանցի իր էջում հայտնում է.

«Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ Ձեզ, դիմում եմ նրանց, ովքեր ինձ ձայն տալով գործուղել են Ազգային Ժողով: Վերջին շրջանում հայ ժողովուրդը՝ ինչպես Հայաստանում ապրող, այնպես էլ սփյուռքում հոգով ու սրտով ապրում է Հայաստանով, հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, ուրախանում է, ոգեշնչվում է ցանկացած լավ լուրով, անհանգստանում է ենթադրվող մարտահրավերներից: Այսօր մեր ձայնը լսելի է, իսկ մեր կարծիքը կարևոր:

Ժամանակն է օգտվել պատմական հնարավորությունից: Հարկավոր է արագ ինքնակազմակերպվել ներսում, արտաքին քաղաքական հարաբերություններում ձեռք բերել անկախության աննախադեպ կարգավիճակ և արդյունքում դուրս գալ շահեկան դիրքերով: Կկարողանանք ՝ կմնանք պատմության մեջ բոլորս, բոլորս միասին, առանց բացառության: Առաջին քայլը արված է… Հիմա ժամանակն է զբաղվել ներքին հարցերով, հնարավորինս արագ, առանց ժամանակ կորցնելու, առանց ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 443 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ժամանակ են տվել հարկային դաշտ վերադառնալու և «սպիտակ հաշվապահությամբ» աշխատելու համար։

Դավիթ Անանյանը նշեց, որ հանդիպել են ինչպես Ալեքսանյանի, այնպես էլ այլ ցանցային առևտրով զբաղվողների հետ, կոչ արել մոռանալ նախկին պայմանավորվածությունները․ «Մենք երեկ հանդիպել ենք ցանցային առևտրով զբաղվող 10-12 պատասխանատուների հետ ու քննարկել հարցը։ Ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում և շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին։ Մի քանի օր ժամանակ ենք նրանց տվել, որ ծրագրային իրենց խնդիրները կարգավորեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ 

Նա նաև նշեց, որ ստուգումներն անձամբ իրենք չեն իրականացնում և ՊԵԿ-ն ԱԱԾ գործընկերներին ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 828 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

«Մարզպետների պորտֆելաբաշխման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են, կռվախնձորը շարունակում է մնալ Սյունիքի մարզը։ «Ծառուկան դաշինքը» պայքարում է այդ մարզը վերցնելու համար, «ՔՊ»-ն դիմադրում է, քանի որ այն մշտապես համարվել է իշխանական մարզ ու քվե բերող։

Կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, հավանաբար, 3 մարզ կտրվի ԲՀԿ-ին, մեկը կամ երկուսը՝ ՀՅԴ-ին։ «ՔՊ»-ի թեկնածուները կարծես որոշակի են դառնում․ Կոտայքում Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակում Կարեն Սարուխանյանը, Արարատում Գարիկ Սարգսյանը կնշանակվեն, Լոռվա մարզում եւս մի անհայտ «ՔՊ»-ական կնշանակվի։

Իսկ «Ծառուկյան դաշինքից» մարզպետներ կդառնան խմբակցությունից տվյալ մարզերում ամենաշատ ձայն հավաքած պատգամավորները։ «Կառավարությունում պաշտոններ ստացողները խմբակցությունից չեն, այս դեպքում պետք է պահել բալանսը»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը։ Ի դեպ, քննարկվում է Արմավիրում Արա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 128 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

 «Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը տեւական ժամանակ է՝ կանգ էր առել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս այդ գործով վերսկսվել են քննչական գործողությունները: Նախաքննություն իրականացնող մարմինը այս օրերին հարցաքննության է կանչում գործով վկաներին` հիմնականում ՀՀԿ-ականների:

Չնայած սրան` այս գործով մինչ օրս մեղադրյալ չկա, թեեւ միջադեպից անցել է չորս ամիս, ավելին՝ միջադեպի ողջ տեսագրությունը կա: Հիշեցնենք՝ վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես, ԵԾ կին անդամները կոյուղաջրով լի տարայով փորձել էին մոտենալ Տարոն Մարգարյանին, սակայն ՀՀԿ ավագանու անդամները ամեն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 241 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ ժողովուր­դը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մե­կից:

Խոսքը գազամատակարարման ներտնային համակար­գի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարի­ներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապե­տյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին:

Հիմա այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխա­տակիցները, եւ հայ սպառողնե­րն այլեւս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայու­թյան համար, որը, ըստ էության, չէր իրականացվում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/810156/ 
 

Категория: Նորություններ | Просмотров: 490 | Добавил: | Дата: 29.05.2018 | Комментарии (0)