Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց կոռուպցիայի դեմ խոստացված եւ ազդարարված պայքարի առաջին կոնկրետ տեղեկությունը, որն առնչվում էր Նորֆոլկ ընկերությանը: Ընկերությունը ստեղծել է ՊԵԿ նախկին ղեկավարությունը՝ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ: Դրա շնորհիվ Վարդան Հարությունյանը փաստացի լուծեց Հայաստանում տարիներ շարունակ անլուծելի թվացող «կարգոների» խնդիրը, որոնք իրականացնելով փոքր ու միջին առեւտրով զբաղվողների ապրանքների ներկրումն արտերկրից ու մաքսազերծումը Հայաստանում, աշխատում էին տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար, իսկ բյուջե վճարում շատ քիչ:

ՊԵԿ այն ժամանակ նոր ղեկավարությունը դե ֆակտո ստեղծեց Նորֆոլկ ընկերությունը, որի դե յուրե հիմնադիրը օֆշորից է, ու «կարգոներից» վերցրեց մաքսազերծման իրավունքը:

Դրա մի քանի ամսի գործունեությունից հետո ՊԵԿ-ը տեղեկատվություն տրամադրեց, թե ինչպես է մեկ ընկերության գործունեության արդյունքը մի քանի անգամ բազմապատկել մաքսազերծո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 838 | Добавил: | Дата: 27.05.2018 | Комментарии (2)

Զարմանում եմ տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ

Եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը այդպես չի վարվում եւ հրաժարվել է ճռռիկ, վռռիկներով երթեւեկելու մարդկանց նյարդայնացնող պրակտիկայից, մյուս պաշտոնյաները պետք է հասկանային, որ իրենց վարքագծում նույնպես պետք է համարժեք փոփոխություններ տեղի ունենան։

Հույս ունեմ՝ ընդամենը թյուրըմբռնում է եւ հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի։

 

 

https://ochenklyovo.ru/

Категория: Նորություններ | Просмотров: 1992 | Добавил: | Дата: 27.05.2018 | Комментарии (0)

«ԵՊՀ Ռեստարտ»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով Մայր բուհի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների եւ ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհիի եւ նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը,

Հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների եւ դասախոսների բողոքները,

Հաշվի առնելով համալսարանում ուսանողների եւ դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների եւ արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը՝

ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը կոչ է անում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, ուսանողներին, դասախոսներին եւ աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ եւ գործադուլ հետեւյալ պահաջներով:

1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական

2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 873 | Добавил: | Дата: 27.05.2018 | Комментарии (0)

«Բավական է ինչքան Մանվել Գրիգորյանն ու իր որդին թալանեցին, տարան, նսեմացրեցին, վախի մթնոլորտ ստեղծեցին: Մանվելը պետք է դուրս շպրտվի քաղաքականությունից, որդին՝ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից»,- նախօրեին «Ուրվագիծ» հաղորդման եթերում նշել է «Ծառուկյան» դաշինքի անդամ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): «Մանվելը մանկամիտ ա. հեղափոխությունից, իշխանափոխությունից հետո վերցրել, իր քաղաքապետ տղայի համար վկայան ա սարքել, մեջն էլ գրել ա, որ իբր իր տղան 2000-ից «Ելք» դաշինքի անդամ ա: Բայց «Ելք»-ը 2017-ին ա ձևավորվել»,- ասել է Հակոբյանը՝ ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասին:

«Տաքսու վարորդները նալոգ են տալիս ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փոքր տղային. ոչ մի մրցույթ, տենդեր չի եղել... Հայտարարում եմ՝ հարյուրավոր միլիոններ են յուրացվել Մանվելի ու իր տղայի կողմից՝ իրենց ընտանիքին պատկանող ՍՊԸ-ների միջոցով»,- իր խոսքը շա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 336 | Добавил: | Дата: 27.05.2018 | Комментарии (0)

Վերջինիս նամակը ներկայացնում ենք ստորև՝

Մեծարգո պրն. Փաշինյան, գրում եմ Ձեզ՝ հույս ունենալով, որ հասարակության մի զգալի հատվածը ևս կընթերցի և ականջալուր կլինի այս նամակին:

Համաժողովրդական այս ընդվզման և պայքարի պտուղներն իրենց երկար սպասեսցնել չտվին:

Հայ ժողովուրդն անկախ տարիքից, մասնագիտութունից և նախասիրությունից, մեկ բռունցք են դարձել և միասնաբար պայքար սկսել նաև մշակութային դաշտում:

Այստեղ շատ կարևոր է այն հանգամքը, որ Դուք, նաև ի պաշտոնե խոսեցիք և կարծ ու տեսակետ հայտնեցիք՝ դաշտում առկա բազում խնդիրների շուրջ:

Վերջերս, Հրաչ Մուրադյան անունով մի մարդ, իր բողոքներ հայտնել կապված Ձեր այն հայտարարության մասին, որ Կիսաբաց լուսամուտներ Նոր Հայաստանում չպետք է լինեն:

Իհարկե, Հրաչի այդ ցասումը բացասաբար անդրադարձավ իր վրա, սակայն այսօրվա իմ ասելիքն ուղղված չէ նրան, քանզի նմանատիպ մարդկանց համար այլակարծությունն ու հիմնավորված քննադատությունն անընդունելի են:

... Читать дальше »
Категория: Նորություններ | Просмотров: 620 | Добавил: | Дата: 27.05.2018 | Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում ԱԱԾ բացահայտումները, քանի որ դա կարող է մեկնաբանվել որպես նախաքննությունն ուղորդելու փորձ. վարչապետն այս մասին ասել է այսօր՝ մայիսի 26-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում։

«Ես ոչ մի մեկնաբանություն այդ կապակցությամբ չեմ անի, նախաքննությունը ընթանում է և կտա բոլոր հարցերի պատասխանը: Կարծում եմ` որևէ մեկը չի կասկածում, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են և այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանը»,- նշել է Փաշինյանը։

Հարցին, թե հնարավոր են հարցաքննության կանչվեն բարձրաստիճան պաշտոնյաներ, Փաշինյանը պատասխանել է, որ ինքը չի որոշում՝ ո՞ւմ կանչեն հարցաքննության, ում՝ ոչ:

Զուտ իրավական տեսանկյունից` Փաշինյանի պատասխաններն անթերի են. ժողովրդավարական երկրներում նախաքննությունն անկաշկանդ է և միայն օրենքի շրջանակներում է որոշվում գործող կամ նախկին պաշտոնյաների պատասխանատվության հարցը: ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 396 | Добавил: | Дата: 27.05.2018 | Комментарии (0)

Խորհրդարանական ընտրությունների շուրջ կրքերն ավելի են թեժանում: Երեկ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային, շեշտել է, թե իրենք պատրաստվում են 2022 թվականի ընտրություններին (խոսքը հերթական ընտրությունների մասին է-խմբ.):

 Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր. «Մեր պատկերացմամբ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել աշնանը, բայց մեր այս պատկերացումը մենք պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ»: Կառավարությանը մաս կազմող մյուս ուժերը՝ «Ծառուկյան» խմբակցությունն ու ՀՅԴ-ն, եւս կարծում են, որ քաղաքական այս իրավիճակի միակ լուծման տարբերակն արտահերթ ընտրություններն են, եւ դրան պետք է հասնել ողջամիտ ժամկետներում, սակայն որքան հնարավոր է շուտ: Դրան հակառակ` ՀՀԿ-ում չեն կիսում այս մոտեցո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 553 | Добавил: | Дата: 27.05.2018 | Комментарии (0)

 

Հայաստանում Հանրապետական կուսակցության գործունեությունը արգելելու օրինական ճանապարհ կա։ 

Մի շտապեք պնդել, թե սա քաղաքական վենդետայի կնմանվի և ՀՀԿ-ի գործունեության արգելմամբ Հայաստանը կկորցնի ժողովրդավար պետություն դառնալու շանսը։ Սիրո և համերաշխության հեղափոխություն ասելով ամենևին չի կարելի հասկանալ անպատժելիություն և ամենաթողություն։ ՀՀԿ-ի արգելումը պետք է տեղի ունենա դատարանի օրինական վճռով և փաստերի բավարար առկայությամբ։ 

Հիմա տեսնեք։ Հետհեղափոխական Հայաստանում գրեթե ամեն օր Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, իրավապահ համակարգի այլ կառույցներ, նախարարությունները բացահայտում են ՀՀԿ ներկա ու նախկին պաշտոնյաների թույլ տված կոռուպցիոն բնույթի չարաշահումներ, անարդյունավետ ծախսեր, ատկատներ։ Հոդվածն ավելորդ մանրամասներով չծանրաբեռնենք և կոնկրետ օրինակները մեջ չբերենք։ Ընդամենը բացեք մամուլը և հետևեք հրապարակումներին։ 

Պետութ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 898 | Добавил: | Дата: 27.05.2018 | Комментарии (0)

zham.am-ը գրում է․

Գրիգորի Ալբերտի Հայրապետով — գնդապետ, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ, առաջին բաժնի պետ (բաժինը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թ.-ից մինչ այսօր): «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ պարգևատրվել է 2006 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար:

 

... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1709 | Добавил: | Дата: 27.05.2018 | Комментарии (0)

Հարգելի պարոն Մուրադյան, կարծիքի և ազատ խոսքի ջատագովիդ նախ կկամենայի հիշեցնել լրագրողական մի չգրված կանոն՝ բարեկիրթ լինել նույնիսկ այն դեպքերում, երբ քննադատությամբ փորձում են Ձեզ ոչնչացնել, բարեկիրթ լինել ուրիշի ազատ խոսքի իրավունքը հարգելու չափ։ Եվ եթե վարչապետը նախընտրում է մարդկանց հետ շփման տեսաուղերձի՝ «լայվ» ձևը, հարկ չկա դա դարձնել մանրախնդիր հեգնանքի առարկա։ Մանավանդ որ խիստ կասկածելի է, թե Դուք կկարողանայիք նույնպիսի անմիջականությամբ օգտվել այդ ձևից․ չէ՞ որ Դուք բնական խոսքի, ուղիղ եթերի ջատագովներից չեք ամենևին․ Ձեր աստվածը մոնտաժն է, ասել է թե՝ շինծու, կեղծված-«բնական» խոսքը, հետևաբար մի հեգնեք մի բան, ինչը Ձեզ հասու չէ։

Բարեկրթության սահմաններում չէ նաև վարչապետին «հրավիրել» ծանոթանալու երկրի սոցիալական ծանր վիճակին․ բարեկիրթ չէ, որովհետև վարչապետը հատատ ավելին գիտե այդ վիճակի մասին։ Մինչ Դուք 8 տարի առաջ կհղանայիք հեռուստատեսային ին ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 487 | Добавил: | Дата: 27.05.2018 | Комментарии (0)

Հատված ՉԻ թերթից — No 424 (ինտերնետային No 584), Նոյեմբերի 23, 2004 թ., երեքշաբթի

ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Այսպես բնորոշեց դեպքը թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը

Նոյեմբերի 22, ժամը 20:40-ի սահմաններում, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության գրասենյակի մոտ պայթեցվել է խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը հիմնականում վարում էր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Երբ հասանք դեպքի վայր, արդեն լրագրողներ եւ քաղաքական գործիչներ էին հավաքվել: Ավտոմեքենան համարյա ամբողջությամբ այրվել էր: Նախ ասենք, որ չնայած մի շարք լրատվամիջոցներ հայտարարեցին, որ մեքենան այրվել, հետո պայթել է, սակայն թե թերթի աշխատակիցները, թե ականատեսները միաբերան պնդեցին, որ նախ տեղի է ունեցել պայթյուն, որին հետեւել է ավտոմեքենայի այրումը:

Դեպքից մոտ մեկ ժամ հետո Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիս անցկաց ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 494 | Добавил: | Дата: 27.05.2018 | Комментарии (0)

Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Արմավիրի մարզ այցելած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին այնտեղ դիմավորել են մեծ շուքով: Դիմավորողների թվում է եղել նաև Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Ասում են՝ նա ոչ միայն ողջագուրվել է Ծառուկյանի հետ, այլ նաև նրան դիմել է «մեծ բարերար և բարեգործ» տիտղոսներով: Այնինչ, ընդամենը մեկ տարի առաջ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ական Խլղաթյանը փորձում էր խոչընդոտել Ծառուկյանի հանդիպումը արմավիրցի ընտրողների հետ:

Այս փուլում տեղեկություններ են կան, որ ՀՀԿ-ական գյուղապետերն ու քաղաքապետերը փորձում են ընդգրկվել ԲՀԿ շարքերը: Ըստ լուրերի՝ համանքապետերը փորձում են հասկանալ՝ ԲՀԿ-ն ի զորու կլինի՞ պաշտպանել իրենց:
Այս օրերին հրաժարականի դիմում են գրում մարզպետները: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն արդեն հայտարարել է, որ բոլոր մարզպետներն անխտիր հրաժարական են տալու: Միաժամանակ նոր ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1159 | Добавил: | Дата: 27.05.2018 | Комментарии (0)