Խաղ-ֆանտաստիկա. Ռեալը՝ 3-րդ անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» դրամատիկ խաղում հաղթեց «Լիվերպուլին»:

Կիևի «Օլիմպիական» ստադիոնում կայացած հանդիպումը անցավ նյարդային պայքարում և ավարտվեց 3:1 հաշվով:

Հանդիպման մեկնարկից մոտ կես ժամ անց՝ 31-րդ րոպեին Սալահը Ռամոսի հետ բախումից հետո վնասվածք ստացավ և ստիպված էր փոխարինվել:

Եգիպտացին արտասվելով լքեց խաղադաշտը:

6 րոպե անց վնասվածք ստացավ Կարվախալը և փոխարինվեց:

Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ:

Երկրորդ կեսի մեկնարկից 6 րոպե անց Լորիս Կարիուսը գնդակը անհաջող նետեց, Բենզեման ոտքը առաջ դրեց և անդրադարձից հետո գնդակն ընթացավ դարպասը:

4 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո Սադիո Մանեն գոլ խփեց՝ հավասարեցնելով հաշիվը:

64-րդ րոպեին Մարսելոյի փոխանցումի ... Читать дальше »

Категория: Սպորտ | Просмотров: 178 | Добавил: | Дата: 26.05.2018 | Комментарии (1)

ՀՀԿ մի շարք ներկայացուցիչներ հայտարարում են, որ կուսակցության օրակարգում չկա արտահերթ ընտրության հարց եւ իրենք պատրաստվում են 2022 թվականի խորհրդարանի հերթական ընտրությանը:

ՀՀԿ այդ հայտարարությունները հանրային տարբեր շերտերի ու խմբերի մոտ վերստին առաջ են բերում այսպես ասած «փոքրամասնության կառավարության» խորհրդարանական «մեծամասնություն» չունենալու հարցը, եզրահանգմամբ, որ Հայաստանում փաստացի չի եղել իշխանափոխություն, քանի դեռ գործադիր իշխանությունը չունի խորհրդարանական հենարան: Ըստ այդմ նաեւ եզրակացվում է, որ դա փակուղի է ստեղծում արտահերթ ընտրության հեռանկարի մասով, եթե ՀՀԿ-ն հաստատում է կառավարության ծրագիրը` իսկ ՀՀԿ-ն այդ ծրագիրը ամենայն հավանականությամբ կհաստատի, խորհրդարանում մեծամասնության դե յուրե կարգավիճակը պահելու համար:

Առերեւույթ իրավիճակը իսկապես փակուղային է, ինչպես հավաստիացնում են երեւելի քաղաքական գործիչներ ու շատ տարբեր փորձագետներ, քաղաքագետներ: Փակուղա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 237 | Добавил: | Дата: 26.05.2018 | Комментарии (0)

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քրեական հեղիանկությունները, «օրենքով գողերն» «իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով թավշյա հեղափոխությունից հետո` այս օրերին, ՀՀ-ում որեւէ քրեական հեղինակություն կամ օրենքով գող չի մնացել, բոլորը լքել են Հայաստանը:

Եվ այսպես, մայիսի 8-ից հետո քրեական աշխարհում եւս վայրիվերումներ տեղի ունեցան, մասնավորապես ՀՀ նորանշանակ վարչապետի ընտրվելուց հետո քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի» դեմ արշավ սկսվեց:

Նախ մայիսի 19-ին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ ՀՀ ոստիկանությունը` տեղեկացնելով. «Այս օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են բերվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական հեղինակություններ ու «օրենքով գողեր»: Գործողությունը օպերատիվ տեղեկություններ ստուգելու, ինչպես եւ կանխարգելիչ բնույթ ու քրեածին իրավիճակի վերահսկելիու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1848 | Добавил: | Дата: 26.05.2018 | Комментарии (0)

Հրաչ Մուրադյանն  գրել է.

Ներողամիտ եղեք, որ Ձեզ չեմ դիմում տեսաուղերձով կամ Live (Լայվ)-ով ու ընտրում եմ գրելու տարբերակը:
Պրն. Վարչապետ, Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը։ Մենք ցույց ենք տալիս Հայաստանում առկա բազմաթիվ սոցիալական պրոբլեմների մի մասը, որը, կարծես, հեռու է Ձեր պատկերացումներից ու տեսլականից։ Հորդորում եմ Կիսաբաց Լուսամուտների հարցը քննարկել մեր երկրի սոցիալական հարցերի շրջանակներում և ոչ մշակութային։

Մենք մշակութային կարող ենք դառնալ Ձեր պատկերացրած ՍԻՐՈ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ և ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ երկիր դառնալուց հետո միայն։ Կիսաբաց Լուսամուտները պատմել է, պատմում է ու կպատմի այս երկրի բնակչի` քաղաքացու կյանքի մասին։
Շարունակենք կատարել մեր աշխատանքն ու ծառայել մեր երկրին: Ձեզ ու մեզ հաջողություն այդ գործում:

... Читать дальше »
Категория: Նորություններ | Просмотров: 235 | Добавил: | Дата: 26.05.2018 | Комментарии (0)

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ. ընթացքում պետական տուրքի վճարման ընթացքի վերաբերյալ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական տուրքի վճարման գծով օրենքով սահմանված իրենց պարտավորությունը չեն կատարել ընդհանուր 417 ընդերքօգտագործողներից 60-ը՝ ընդհանուր շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով:

Նշված տնտեսվարող սուբյեկտներից 37-ը ճանաչվել են սնանկ, 3 տնտեսվարող սուբյեկտի սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննությունը գտնվում է ընթացքի մեջ, ևս 3 տնտեսվարող սուբյեկտ լուծարվել են՝ ունենալով պետական տուրքի վճարման գծով չկատարված պարտավորություններ:

Չնայած որ ինչպես Ընդերքի մասին օրենսգրքում, այնպես էլ ընդերքօգտագործման պա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 696 | Добавил: | Дата: 26.05.2018 | Комментарии (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում ԱԱԾ բացահայտումները, քանի որ դա կարող է մեկնաբանվել որպես նախաքննությունն ուղղորդելու փորձ։ Այդ մասին վարչապետն ասել է այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում։

«Ես ոչ մի մեկնաբանություն այդ կապակցությամբ չեմ անի, նախաքննությունը ընթանում է և կտա բոլոր հարցերի պատասխանը: Կարծում եմ` որևէ մեկը չի կասկածում, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են և այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանը»,- նշել է Փաշինյանը։

Նյութի աղբյուր ԼՈՒՐԵՐ.com

Категория: Նորություններ | Просмотров: 309 | Добавил: | Дата: 26.05.2018 | Комментарии (0)

 

Ալի Հասանովը երեկվա կայացած մամուլի ասուլիսում խոսել է վերջերս Հայաստանում կատարվածի մասին, ասելով որ ինչ որ մի թափառական հիմար տարավ քոչվոր հայ ազգին իր ետևից:

 

Այս խոսքերը միանգամից տարածվեց ադրբեբեջանական մամուլում:

 

 

 

http://infostyle.am/

Категория: Նորություններ | Просмотров: 1339 | Добавил: | Дата: 26.05.2018 | Комментарии (0)

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ կրքերը կարծես թե չեն հանդարտվում: Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը օրակարգայն խնդիրների շարքին էր դասել ապօրինի հանք շահագործողներին պատժելը և Հայաստանի բնության փրկությունը երկրի հանքեր հոսող օֆշորային փողերից:

Սակայն իրադարձությունները փոքր ինչ այլ կերպ են զարգանում: Նախ Փաշինյանը Ամուլսարում բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին կոչ արեց սաբոտաժի չենթարկել կառավարության աշխատանքները, թեև վերջիններիս թիրախը ոչ թե Փաշինյանն ու նրա կաբինետն էին, այլ «Լիդիան Արմենիան», որի թեթև ձեոքով էլ իրականացվում է հանքի շահագործումը: Ստացվում է Փաշինյանը իր կառավարությունը նույնացնում է «Լիդիան Արմենիայի» հետ, ինչը մի փոքր տարակուսելի է, քանի որ առնվազն տհաճ իրավիճակ է իրեն ժողովրդի կողմից ընտրված համարող վարչապետի համար: Փաշինյանի մյուս զարմանալի որոշումն էլ հանքի շահագործման նպատակահարմար ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 362 | Добавил: | Дата: 26.05.2018 | Комментарии (0)

2014-ի փետրվարին Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, չդիմանալով գազի գնագոյացման վերաբերյալ պատգամավորների սուր հարցադրումներին, ասել էր. «Ես ամեն ինչ տեսել եմ, հիմա էլ մայրամուտի մեջ եմ, ոչ էլ պաշտոն եմ ուզում»:

Այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատելի տագնապով հարցրել էր՝ ինչպե՞ս թե մայրամուտի մեջ:

«Ներողություն, էլ չեմ անի», զգաստացել էր Ռոբերտ Նազարյանը:

Հովիկ Աբրահամյանի տագնապը հասկանալի էր՝ Ռոբերտ Նազարյանի մայրամուտը լինելու էր նաեւ իր, օլիգարխիկ համակարգի մայրամուտը:

Բանն այն է, որ Նազարյանի ղեկավարությամբ գործող հանձնաժողովը կարգավորում է ռազմավարական ոլորտների սակագները՝ գազ, էլելտրաէներգիա, ջուր, կապ եւ այլն: Նրանից ոչ ոք ավելի լավ չգիտե, թե ինչպես է առաջանում գնագոյացումն այդ ոլորտներում, դրա ինքնարժեքի մեջ որքան է «կորուստը», որն իրականության մեջ ստվերային քվոտաներն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 825 | Добавил: | Дата: 26.05.2018 | Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության դպրոցներում «Վերջին զանգ»-ի միջոցառումների համար իրականացվող դրամահավաքներն աստիճանաբար վերանում են:

 Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մեր հորդորներն ու կոշտ պահանջներն արդյունք են տվել: Դրամահավաքն ամբողջությամբ չի վերացել, բայց տոկոսային հարաբերությամբ պակասել է: Առավոտյան ոչ ամբողջական ինֆորմացիա եմ ստացել երեկվա հետ կապված, որ ոչ մի ավտոմեքենա տուգանային հրապարակ չի տարվել, և սա վկայում է, որ մեր աշակերտներն ու նրանց ծնողներն ավելի իրավագիտակից են դարձել և լսել են մեր հորդորները»,- ասաց Հարությունյանը:

Նյութի աղբյուր ԼՈՒՐԵՐ.com

Категория: Նորություններ | Просмотров: 241 | Добавил: | Дата: 26.05.2018 | Комментарии (0)

Ազգային անվտանգության ծառայության կողմից ապօրինի հարստացածների բացահայտման օպերացիայի շրջանակներում երեկ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանին և պատասխանատու ևս երեք աշխատակիցների: ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներն էլ, ըստ ԱԱԾ տարածած հայտարարության, կհարցաքննվեն որպես վկաներ:

Սա ԱԱԾ կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առաջին լայնածավալ միջոցառումն է և, ինչպես երևում է, թիրախն էլ պատահական չէ ընտրված:  ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի առցանց բազայում նշված է, որ այդ ընկերությունը գրանցվել է 2017 թվականի հունիսի 23-ին իսկ միակ հիմնադիրը «Նորֆոլկ Պրոջեկտ լփ» անունով կազմակերպությունն է, որը Շոտլանդիայում գրանցված օֆշորային ընկերություն է:

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ դառնալուց հետո չէր թաքցնում, որ  բացահայտ պայքար է սկսել կարգոների դեմ: Այս պայքարն ավարտվեց նրանով, որ ն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1585 | Добавил: | Дата: 26.05.2018 | Комментарии (0)