ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: «Հիմա ի՞նչ եք կարծում, մենք պետք է ասենք՝ Ազգային ժողովն ի վիճակի չէ աշխատելու, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների՞: Ազգային ժողովում մենք ենք իշխանությունը, բայց ընդդիմություն ենք կառավարությանը: Մենք կառուցողական ընդդիմություն ենք»:

Նա նշել է, որ իրենք պետք է օժանդակեն կառավարությանը՝ իրականացնելու այն ծրագրերը, որոնք միտված են երկրի զարգացմանը: «Եվ այս պարագայում ես չգիտեմ՝ ինչն է դրդապատճառը, որ նրանք պետք է գնան արտահերթ ընտրությունների»:

ԱԺ ՀՀԿ-ական նախագահ Արա Բաբլոյանն էլ այսօր հայտարարել է, որ խորհրդարանը ցրելու հիմքեր չկան:

ՀՀԿ-ն ներկայում պահում է մեծամասնությունը ԱԺ-ում եւ ՏԻՄ-ում, նրա նշանակած մարդիկ են ՍԴ-ում, Բարձրագույն դատական խորհրդում ու Գլխավոր դատախազությունում: Հետհեղափոխական շոկից հետո ՀՀԿ-ում փոր ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 575 | Добавил: | Дата: 25.05.2018 | Комментарии (2)

867_b

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մշակութային գործիչների հետ, սակայն ինձ համար այդպես էլ անհասկանալի է մնում՝ ի վերջո հենց մշակույթի մարդիկ ո՞ւր էին այդ հանդիպման ընթացքում։ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում անցկացված հանդիպումը վերածվեց Փաշինյանի գովքի փառատոնի, ու հերթական անգամ ի ցույց դրվեց հայկական մշակույթի գործիչների պատուհաս լինելը պետության ու իշխանության համար։

Եթե կհիշեք, նույն բանը տեղի էր ունենում նաև Սերժ Սարգսյանի օրոք, ու ամեն անգամ նախագահականում տրվող հուշամեդալների արարողությունից հետո համացանցում ու մամուլում մի այնպիսի հիասթափություն էր սկսվում, որից հետո հասարակությունն իշխանությունների հանդեպ բարկությամբ էր լցվում։ Անկեղծ ասած՝ հենց դա էլ երևի թե Սարգսյանի հրաժարականի պատճառ հանդիսացավ կամ պատճառներից մեկը։ Լավ, հիմա էլ երկրում իրավիճակ է փոխվել, հիմա էլ կարծես թե ամեն ինչ լավ է, սակայն մեր մշակույթի ու արվեստի ներկայացուցիչները շարունակում են դաժանորեն ու ինտ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 290 | Добавил: | Дата: 25.05.2018 | Комментарии (0)

Պարոն Սարգսյան

Ուղիղ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 23-ին, Դուք պարտադրված հրաժարական տվեցիք:

ՀՀ ազգաբնակչությունը եւ համայն հայությունը մեծ ոգեւորությամբ դա ընդունեց, եւ այն տոնի վերածվեց ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքի գաղթօջախներում: Ձեր համակիրները եւ որոշ փոքրաթիվ լավատես քաղաքացիներ հրաժարականը գնահատեցին իբրեւ պետականամետ, փորձառու գործչի իմաստավորված քայլ:

Թույլ տվեք արձանագրել, որ Ձեր հրաժարականը պայմանավորված էր համաժողովրդական ցասման, ատելության եւ մերժման դեմ Ձեր անզորությամբ:

Այն, ինչ անում եք հրաժարականից հետո ԱԺ Ձեր թիմակիցներով, վկայում է, որ առայժմ ամբողջությամբ չեք պատկերացնում եւ ճիշտ գնահատում երկրում ստեղծված քաղաքական իրողությունը, հաշվի չեք նստում միջազգային կարծիքի հետ, չեք վերլուծում Ձեզ շնորհավորողների եւ Նիկոլ Փաշինյանին շնորհավորողների ամբողջական աշխարհագրությունը եւ բազան: Ի վերջո, այս օրերին ԱԺ Ձեր համակիրներին պահում եք քաղաքական պա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 687 | Добавил: | Дата: 25.05.2018 | Комментарии (0)

Ու՞մ են «փակվում» գծատերերը. Կլուծի՞ արդյոք Փաշինյանը վարորդներին թալանող գծատերերի հարցը

«Էլ գծատեր հասկացողությունը չի լինի». Ավագանու նախընտրական քարոզարշավներին ամենամոդայիկ այս խոստումը կարող ենք գտնել գրեթե բոլոր թեկնածուների ելույթների ժամանակ: Վերջին անգամ հերթապահ այս արտահայտությունը հնչեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, երբ վերջինս 2017-ի ավագանու ընտրությունների ժամանակ փորձում էր ընտրողների նոր «բանակ» հավաքել:

Չնայած խոստումներին, թե մի գեղեցիկ օր լինելու է 1 ընդհանուր օպերատոր, վարորդներն այսօր էլ շարունակում են «լեգալացված» թալանի ենթարկվել: Չգրված օրենքով նրանք ստիպված են ամեն օր գծատերերին հարստացնել իրենց արդար քրտիքով վաստակած գումարով, որն ըստ տրամաբանության, պետք է հոսեր պետական բյուջե ՝քրեաօլիգարխիկ գծատերերի գրպանների փոխարեն:

Գծատերերի դեմ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 778 | Добавил: | Дата: 25.05.2018 | Комментарии (1)

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի համոզմամբ՝ իր գրած Սահմանադրությունը երբեք չի կարելի դիտարկել որպես պատճառ թավշյա հեղափոխության․  «Այն Սահմանադրությունը, որի մշակմանը ես մասնակցել եմ, արժանացել է և՛ հայաստանյան, և՛ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին և այս ժամանակահատվածում ևս դեռևս այդ Սահմանադրությունը որևէ խնդիր չի առաջացրել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը։

Հրայր Թովմասյանը հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերին․ «Որովհետև ես դրանց չեմ կարող պատասխանել ու վատ եմ զգում, որ չեմ կարող դրանց պատասխանել», - ասաց նա։

Հարցին՝ հրաժարական կտա, նա պատասխանեց կարճ. «Ո՛չ»։

Դիտարկմանը, թե փորձը ցույց տվեց, որ այն Սերժ Սարգսյանի համար գրված Սահմանադրություն էր, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ինչում դուք սխալվեցիք և իրադարձությունները ցույց տվեց ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 413 | Добавил: | Дата: 25.05.2018 | Комментарии (0)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ՀՀԿ-ն պատրաստվում է ոչ թե արտահերթ ընտրությունների, այլ 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին։ 

«Ես չգիտեմ՝ ինչն է պատճառը, որ նրանք գնում են արտահերթ ընտրության։ Ազգային ժողովն աշխատում է իր բնական հունով»,-ասաց Բաղդասարյանը։ 

Անդրադառնալով ԱԱԾ-ի ղեկավար Վանեցյանի սկանդալային հայտարարությանը, Բաղդասարյանը նկատեց․

«Ազգային անվտանգության ծառայությունը շտապում է հայտարարություններ անելու համար, այդ հայտարարությունը ավելի ուշ պետք է աներ, որովհետև հայտարարությունը իրականությանը չէր համապատասխանում։ Բերման ենթարկված մարդիկ կան, բայց պետք է նայենք նախորդ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, դրա նախապատմությունը»,-ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ իրենք սպասում են նախկի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 467 | Добавил: | Дата: 25.05.2018 | Комментарии (0)

«Ժամանակ» թերթը գրում է. «Խոսակցություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, չեն հաստատվում:

Մասնավոր զրույցներում Փաշինյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է պահպանել «Ելք» դաշինքը եւ ընտրությունների գնալ դաշինքով:

Փաշինյանը դա բացատրել է այն հանգամանքով, որ նաեւ «Ելք»-ի այլ կուսակցությունների աջակցությամբ հնարավոր եղավ ապահովել համաժողովրդական շարժման հաղթանակը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/809155/ 
 

Категория: Նորություններ | Просмотров: 354 | Добавил: | Дата: 25.05.2018 | Комментарии (0)

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

««Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ՝ 2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

Չնայած այն հանգամանքին, որ տեղի ունեցավ Համահայկական մեծ ընդվզում, և Սերժ Սարգսյանը հեռացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից, այնուամենայնիվ, նրա կողմից հովանավորված իրավապահ մարմինները և դատախազությունը դեռ դրսևորում են հանցավոր անգործություն և շարունակում են ծառայություններ մատուցել նրան:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից Զարուհի Փոստանջյանի հաղորդմանը հանցագործության մասին (Սերժ Սարգսյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու վերաբերյալ) ընթացք չտալը՝ անգործություն դրսևորելը, «Երկիր Ծիրանի» կուսակցու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 695 | Добавил: | Дата: 25.05.2018 | Комментарии (2)

Դոն Պիպիոն մայիսի 26-ին բազմաթիվ քրեական հեղինակությունների հետ կլինի Երեւանում

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը, նույն ինքը Դոն Պիպոն, այս շաբաթ կժամանի Հայաստան։ Արթուր Ասատրյանը մայիսի 26-ին կլինի Երեւանում։

Տեղեկությունների համաձայն՝  Ասատրյանի հետ Հայաստան են ժամանելու նաեւ բազմաթիվ քրեական հեղինակություններ, ինչպես նաեւ Էջմիաժնի «թագավոր», ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա որդու՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գործունեությունից եւ հետապնդումներից Էջմիածինը լքած քաղաքացիներ։

Տեղեկությունների համաձայն նրանք պատրաստվում են բացել Էջմիածնի բոլոր փակ փողոցները, ջարդել Մանվել Գրիգորյանի կողմից կառուցված բազմաթիվ արգելապատնեշները:
Մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Ասատրյանի հետ միասին նաեւ Երեւան են գալու հայտնի միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2606 | Добавил: | Дата: 25.05.2018 | Комментарии (0)