Ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով, այդ թվում՝ որպես զենք օգտագործված մահակի գործադրմամբ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 402 | Добавил: | Дата: 24.05.2018 | Комментарии (0)

Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները մտել են «Նորֆոլկ Քընսալթինգ» ընկերություն, որը ձևավորվել էր Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո՝ «կարգոների» փոխարեն։ ԱԱԾ-ականները «մասկի շոու» են իրականացրել «Նորֆոլկի» գրասենյակներում, այդ թվում՝ «Ուրբան» տերմինալում գտնվող նրանց տեղամասում ու բազմաթիվ աշխատակիցների բերման ենթարկել։ Ըստ երևույթին՝ ԱԱԾ-ն արդեն անցել է գործի՝ սա թերևս ԱԱԾ նոր տնօրենի՝ Արթուր Վանեցյանի խոստացած բացահայտումների շարքից է։

ԱԱԾ մամլո ծառայությունից հաստատեցին փաստը, միեւնույն ժամանակ ասելով, որ մանրամասներ չեն կարող հայտնել։ Ամենայն հավանականությամբ վաղը հանդես կգան հայտարարությամբ։

 Նյութի աղբյուր Hraparak.am

Категория: Նորություններ | Просмотров: 860 | Добавил: | Дата: 24.05.2018 | Комментарии (0)

Մեր զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

 

Պարոն Իգիթյան, Նիկոլ Փաշինյանը նախօրեին կրկին անդրադարձել է անհնազանդության ակցիաներին՝ դրանցում սաբոտաժային երևույթներ նկատելով։ Ի՞նչ վտանգներ եք Դուք տեսնում այս փուլում։

 

Ես ընդհանուր առմամբ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ այն առումով, որ եթե նախորդ ակցիաները կապված էին հակաժողովրդական իշխանության հետ, ապա այսօր այն իշխանությունն է, ում սատարում է ժողովուրդը և ումից սպասում է գործնական քայլեր։ Պարզ է, որ որոշ գործնական քայլեր ժամանակ են պահանջում։ Ես չեմ ուզում անդրադառնալ բոլոր այդ բողոքներին, բայց բոլորի համար արդեն ակնհայտ է, որ նախկին իշխանությունը պատրաստ չէ հեռանալ և անընդհատ փորձում է էժանագին ձևով ցույց տալ Նիկոլ Փաշինյանին, որ իշխանությունը դժվար գործ է և որ իշխանություն լինելն ու ընդդիմություն լինելը տարբե ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1051 | Добавил: | Дата: 24.05.2018 | Комментарии (0)

 Հայաստանից հեռացել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկազորի պետը՝ Արշակ Հակոբյանը, ով հանրությանը հայտնի որպես «Վովայի Արշակ»:

Մեր տեղեկություններով, այսօր նրա տանը տեղի է ունեցել խուզարկություն:

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանի եղբայրն արդեն կալանավորվել է՝ Էրեբունիում անչափահասների հանդեպ բռնություններ կիրառելու փաստով:

Նակտենք, որ երկար տարիներ Արշակ Հակոբյանի անունը կապվում էր տարատեսակ ապօրինությունների հետ:

Նյութի աղբյուր ԼՈՒՐԵՐ.com

Категория: Նորություններ | Просмотров: 1006 | Добавил: | Дата: 24.05.2018 | Комментарии (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի անունը:

Նա գրել է. «Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»:

Հիշեցնենք, որ նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր նշանակվել է Գլխավոր ռազմական տեսուչ:

Հավելենք, որ Արտակ Դավթյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:

Կենսագրական տվյալներ

Արտակ Մաթևոսի Դավթյան (ծնվել է 1970 թ., գ. Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան),

ՀՀ ռազմական գործիչ,

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր (2010)։

Կրթություն

· Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։

· 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 280 | Добавил: | Дата: 24.05.2018 | Комментарии (0)

Картинки по запросу միհրան պողոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանը անդրադարձել է իր օգնական Ա. Իսոյանի կալանավորմանը

«Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել իմ օգնական Ա. Իսոյանին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իրավապահ մարմինների այս քայլը բացարձակապես չի տեղավորվում իշխանությունների հայտարարած բացառապես արդարության առաջնահերթության սկզբունքով առաջնորդվելու և «վենդետաները» բացառելու տրամաբանության մեջ։

Նախ՝ գործով ենթադրյալ կասկածյալի մեղավորությունը հիմնավորող առկա ապացույցները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ կալանավորման որոշում կայացնելու համար։ Ըստ էության, առաջադրված մեղադրանքն ապացուցող ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 265 | Добавил: | Дата: 24.05.2018 | Комментарии (0)

Հայաստանի քաղաքական կյանքում ուժերի դասավորվածությունը հետաքրքիր պատկեր է ստեղծել, եւ թերեւս, այդպիսի ոչ ստանդարտ իրավիճակը կարող է պահպանվել, եթե ապագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չլինեն: Գործադիր մարմնում իշխանության են օրենսդիրում փոքրամասնություն համարվողները, իսկ օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմող ուժերն էլ իրենց ընդդիմադիր են հռչակել: Այսինքն` կառավարություն են ձեւավորել խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը, որոնք ընդդիմադիր էին համարվում (իհարկե բացի ՀՅԴ-ից, որը մինչ այս ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրի մեջ էր): Եւ այս պարագայում լուծման միակ բանալին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Սակայն պարզվում է, որ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կառավարությունում հիմա ներկայացված ուժերը կարող են այլ կերպ լուծել հարցը՝ առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ-օրենքով, որը սահմանում է, թե խորհրդարանում ներկայացված որ ուժերն են համարվում ընդդիմադիր, որը կառավարող: Սակայն Նիկոլ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 439 | Добавил: | Дата: 24.05.2018 | Комментарии (0)

Արտահերթ ընտրությունների անցկացման հարցը պետք է որոշվի Ազգային ժողովում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նախագահ Արմեն Սարգսյանը:

«Պե՞տք է, թե՞ պետք չի` ես կարծում եմ երկու մեծ սուբյեկտ կա` դա մեր հայ ժողովուրդն է ու այդ ժողովրդի համապատասխան մարմինը` Ազգային ժողովը: Եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա նախագահի պարտավորությունը կլինի իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար և արդարացի»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին՝ Նախագահը նշեց, որ իր դիրքորոշումը շատ հստակ է, Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ:

Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ հարցին ի պտասխան Արմեն Սարգսյանն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից ստացել է որոշակի փաստաթղթեր. «Փաստաթղթերը մոտ ժամանակներում կուղարկվեն ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 581 | Добавил: | Дата: 24.05.2018 | Комментарии (1)