Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հիմնահարցը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից մեկը:

Դեռևս 2017թ. դատախազության գործունեության արդյունքների ամփոփման ժամանակ նշվել էր, որ իբրև հակակռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև այդ հարցում ցուցաբերվող հետևողականության նկատմամբ հանրային վստահության և աջակցության մակարդակը բարձրացնելու գործուն միջոց՝ առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու հանցագործությունների դեմ պայքարում անմիջականորեն ներգրավված պետական մարմիններում նմանատիպ դրսևորումներն ու սխեմաները և դրանցում ներգրավված պաշոնատար անձանց գործունեությունը:

Արդյունքում 2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում՝ մայիսի 18-ի դրությամբ, միայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազների դատավարական ղեկավարման ներքո հարուցվել և ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1489 | Добавил: | Дата: 23.05.2018 | Комментарии (2)

Թավշյա հեղափոխության հաղթանակը վերջնականապես կամրագրվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտին և խորհրդարանի ձևավորումից հետո, ինչին, սակայն, կտրականապես դեմ է ներկայիս խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ն։

 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենք արդեն ձեռնամուխ են եղել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատասխանատու գործին․ «Առաջնային՝ որպես թիրախ, դիտարկվում է ռեյտինգային համակարգի վերացումը, սակայն միայն դրանով չենք բավարարվում, լինելու են նոր կարգավորումներ, այսինքն՝ նպատակն է մաքսիմալ արագ իրականացնել, սակայն ոչ որակի հաշվին»,-ասաց Իոաննիսյանը՝ դժվարանալով մատնանշել ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետներ։

Չնայած չնշվեց արտահերթ ընտրության անցկացման մոտավոր ժամկետ և այն շարունակում է մշուշոտ մնալ, սակայն հասկանալի է, որ «արտահերթ ընտրություն» բառակապակցությունը ուժգին սթրեսի է ենթարկում, կ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1361 | Добавил: | Дата: 23.05.2018 | Комментарии (0)

2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: Այդ զանցանքներն են.

- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/, 


- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկել ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 500 | Добавил: | Дата: 23.05.2018 | Комментарии (0)

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր ողջույնի խոսքով դիմելով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի մասնակիցներին՝ Փաշինյանը ասել է․ - «Կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաև՝ գաղափարական: Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի և ավելի նեղացնում անհնարինի սահմանը: Կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարևոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, և հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում, և սա վերաբերում է բոլոր ոլորտներին»:

Սա ընթացիկ շրջանի ամենակարևոր գաղափարական խնդիրն է, որովհետև Հայա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 217 | Добавил: | Дата: 23.05.2018 | Комментарии (0)

Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է եւ այդ գործընթացը կշարունակվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԻՏՁՄ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակին, որտեղ վերջինս նշել է, որ եթե քաղբանտարկյալները ազատ չարձավեն, դա վտանգավոր հետեւանքներով է հղի։

«Ես ուզում եմ հստակ արձանագրել մի բան, որ չի կարելի բռնության սպառնալիքներով, բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ եւ հույս ունեմ, որ բոլորս հականում ենք՝ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ քաղաքական իրադրության փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որ մենք կարողանանք սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանությունը շարունակել մինչեւ վերջ»,-հայտարարեց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե «Սասնա ծռերը» նամակ են գրել վարչապետին, որտեղ նշել են, թե նա ձեռքերը լվացել է իրենց գործից, Փաշինյանն աս ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 493 | Добавил: | Дата: 23.05.2018 | Комментарии (0)

Հայաստանի ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորի մանդատ ստացած Ալեն Սիմոնյանը, ով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից է, մայիսի 22-ին խորհրդարանում առաջին նիստին մասնակցելուց հետո հայտարարել է մանդատը վայր դնելու մասին:

Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մանդատ ստացավ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մնացած թափուր տեղով: Սակայն առաջին եւ փաստորեն վերջին նիստին մասնակցելուց հետո նա հայտարարեց, որ վայր է դնում մանդատը:

Իհարկե այդ հանգամանքն ինքնին ուշագրավ կլիներ, սակայն կան երանգներ, որոնք առանձնահատուկ ինտրիգ են հաղորդում գործընթացին:

Ալեն Սիմոնյանը Տարոն Մարգարյանին տեղեկացրել է, որ մնում է Ավագանու անդամ: Այդպիսով, Սիմոնյանը գերադասում է Երեւանի Ավագանու կարգավիճակը պետության թիվ մեկ մանդատից՝ պատգամավորի կարգավիճակից:

Ինչու՞, առավել եւս, երբ նա փաստորեն ստացել է մանդատը: Ի՞նչ է փոխվել մայիսի 22-ի երեկոյան, որ Ալեն Սիմոնյանը գերադասել է մնալ Ավագանիում: Թե՞ նոր է փոխ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1194 | Добавил: | Дата: 23.05.2018 | Комментарии (3)

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննրով, վերջին օրերին Սերժ Սարգսյանը կրկին ակտիվացել է՝ լծվելով կուսակցական աշխատանքի: Մեր տեղեկություններով, նա վերջին շրջանում գրեթե ամեն օր այցելում է ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակ, ժամերով մնում այնտեղ, շփվում կուսակիցների հետ, տարբերակներ քննարկում: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը չի հաշտվում իր ՝ առանց աշխատանք մնալու կարգավիճակի հետ եւ որոշել է զբաղվել ակտիվ կուսակցաշինությամբ՝ որպես ՀՀԿ ղեկավար: Եվ, եթե նախկինում օրակարգում անգամ կուսակցության ղեկավարի փոփոխության հարցն էր դրված, նաեւ՝ փորձ էր արվել ներկուսակցական հեղաշրջումների, ապա այս փուլում դա այլեւս արդիական չէ եւ մոտակա ժամանակներս Սարգսյանը կշարունակի իր աշխատանքը որպես կուսակցության ղեկավար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/808525/ 
 

Категория: Նորություններ | Просмотров: 202 | Добавил: | Дата: 23.05.2018 | Комментарии (0)