Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատաքննությունը:

Մեղադրող կողմի միջնորդությամբ` այսօր դատարանում պետք է լրացուցիչ հարցաքննվեին գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի որդին` գործով վկա Գոռ Իսրայելյանը, և Նորատուսցի Ալիկի մտերիմներից Միսակ Միրիջանյանը: Գոռ Իսրայելյանը, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվեց հարցաքննվել, իսկ Միրիջանյանի ներկայությունը դատական նիստին հնարավոր չէր եղել ապահովել:

Դատախազը միջնորդեց բերման ենթարկել հիշյալ վկային, ինչին առարկեց գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը` Նորատուսցի Ալիկը: «Դեմ եմ»,- տեղից արձագանքեց ամբաստանյալը:

Համաձայն որոշ տվյալների`վկան հանրապետությունում չէ: Դատարանը որոշում կայացրեց ՍԵԿՏ համակարգով հարցում ուղարկել` ստուգելու` արդյո՞ք վկան լքել է հանրապետության տարածքը, թե ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2056 | Добавил: | Дата: 22.05.2018 | Комментарии (0)

Արդեն մեկ ամսից ավել է՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չի կայանում Նորք Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ-ի կողմից բացահայտված «հանցավոր խմբի» գործով դատաքննությունը: Մեզ հետ զրույցում գործով փաստաբանները նշեցին, որ դատական համակարգը վախենում է գործով կալանավորված անձանց դատարան բերելուց:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ հայտնել էր, թե նիստերի չկայացման պատճառը մեղադրյալներից երկուսի վատառողջ վիճակն է: Դատարանի նախագահը նաեւ նշել էր, թե վատառողջ ամբաստանյալներից մեկը Վահան Շիրխանյանն է: Սակայն Վահան Շիրխանյանի որդին` Գրիգոր Շիրխանյանն էլ հայտնել էր, որ սուտ են տեղեկությունները.«Ճիշտ է` հայրս առողջական խնդիր ունի, բայց նա պատրաստ է ներկա գտնվել դատական նիստերին»: Եվ այսպես, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը «զինված հանցավոր» խմբի գործով գտնվում է կալանքի տակ, քրեակատարողակա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 384 | Добавил: | Дата: 22.05.2018 | Комментарии (0)

«Անցյալ շաբաթ հանդիպում է եղել հենց պարոն վարչապետի հետ, եւ դա նշանակում է, որ այդ մակարդակով հաղորդակցություն կա, հետեւաբար միանշանակ կոնտակտ եւ հաղորդակցություն չի նշանակում խնդրի վերջնական լուծում, բայց մենք հավատում ենք եւ լիահույս ենք, որ այս խնդիրը անհրաժեշտ լուծում կգտնի, եւ ես չեմ ուզում կասկածել պարոն Փաշինյանի այն հավաստիացմանը, որ «Սասնա ծռեր»-ի տղաների հարցի լուծումը կապված է երկրում համերշխության ձեւավորման անհրաժեշտության հետ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ԱՍՍԱԼԱի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ «Սասնա ծռեր» զինված խմբի հարցը պետք է լուծվի իրավաքաղաքական ճանապարհով․

«Ես նաեւ ուզում եմ անպայման հիշեցնել՝ Գարեգին Չուգասզյանը, որ 28-րդ օրն է հացադուլի մեջ է գտնվում, ինքը եւս որոշակի պահանջներ է ներկայացրել, որոնք շատ խորքային իմաստ ունեցող պահանջներ են ... Читать дальше »

Просмотров: 547 | Добавил: | Дата: 22.05.2018 | Комментарии (0)

Այն, ինչի մասին ուզում եմ խոսել, գուցե դեռ ժամանակը չէ։ Չի բացառվում։ Բայց մի օր պետք է սկսենք։

Ե՞րբ կունենանք անդառնալի փոփոխություններ։ Միայն այն դեպքում, երբ սկսենք շատ հարցերի շուրջ խոսել բաց ու ամբողջ հասարակությամբ անցնենք դժվար մի ճանապարհ։ Միայն այն դեպքում, երբ ողջ հասարակությամբ զղջման մի  փուլ ապրենք։ Սա ճանապարհ է, որով անցել են շատ  հասարակություններ։ Իմ խոսքն ուզում եմ կառուցել երկու իրողության վրա.

  1. Մի քանի օր փողոց փակելով՝ մարդկային հոծ խմբերը չեն դառնում հասարակություն
  2. Չի լինում միայն մեկ մեղավոր

 Այն ամենը, ինչը կատարվում էր մեր շուրջը տասնամյակների ընթացքում, հասարակության՝ կայացած չլինելու պատճառով էր նաև։ Այսօր՝ փոփոխությունների ալիքին, սրա մասին պետք է խոսել։ Պետք է թույլ տալ, որ հասարակությունն ամբողջությամբ, նրա առանձին շերտերը, առանձին խավերը, առանձին միավորումները, անհատները չօտար ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 817 | Добавил: | Дата: 22.05.2018 | Комментарии (0)

Դաշնակցությունն ամենեւին էլ լավ ժամանակներ չի ապրում։ Նա մերժում, օտարում, իր շարքերից հեռացնում է երբեմնի նվիրյալ գործիչներին։ Օրերս ՀՅԴ ընկերներին բաց նամակ են հղել 1989-2012թթ․ ՀՅԴ անդամ, 2010-2015թթ․ Արցախի ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, 1989 թվականից ՀՅԴ անդամ, արցախյան շարժման հիմնադիրներից Գրիշա Հայրապետյանը, արցախյան շարժման ակտիվիստ, 1989 թվականից ՀՅԴ անդամ, գաղտնի զինված խմբի հրամանատար Վաչագան Զաքարյանը։«Սիրելի ընկերներ։ Մեր գաղափարակից ընկերների մի մասը նահատակվել են, մյուս գաղափարական ընկերների մեծ մասը դուրս է մնացել շարքերից։ Ո՞վ է դուրս դրել, ինչո՞ւ։ Եթե պատմության ընթացքում հիմնականում շարքերից հեռացնում էին ՀՅԴ որոշումներին չենթարկվող,կուսակցության հանդեպ հանցանք կատարած մարդկանց, ապա 1998 թվականից այս կողմ ՀՅԴ ից հեռացվում են հիմնականում գաղափարներին հավատարիմ ու նվիրված մարդկանց։ Վերջին 20 տարիներին կուսակցության քաղաքականությանը եթե հետևենք ,ապա կտեսնենք, որ հետընթաց ապրելով,ն ... Читать дальше »

Просмотров: 538 | Добавил: | Дата: 22.05.2018 | Комментарии (0)

Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել Հայաստանի մի խումբ օլիգարխների։ Քանի որ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հաճախ է խոսում նրանց հարկային դաշտ տեղափոխելու, ապօրինի հարստանալու համար պատասխանատվության ենթարկվելու եւ նման այլ բաների մասին, այս խավը վերջին շրջանում շատ անհանգիստ է։ Անվանական հրավերներով կառավարություն են ներկայացել նախորդ իշխանությունների արտոնյալ գործարարները՝ 12-13 մարդ․ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը՝ Նեմիրոֆի Արմանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը, «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը, Ջերմուկի Աշոտ Արսենյանը, Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, ինչպես նաեւ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Ապավեն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը։

Միակ բացական հրավիրվածների թվից եղել է համաժողովրդական շարժմանը միացած «Գրանդ քենդին»․ Վարդան ... Читать дальше »

Просмотров: 1012 | Добавил: | Дата: 22.05.2018 | Комментарии (0)

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի՛ պարոն Փաշինյան

Քաղբանտարկյալների, այդ թվում՝ Սասնա Ծռերի, բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով:

Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը:

Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը:

Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք և պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում և դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու և դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:

Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյակա ... Читать дальше »

Просмотров: 573 | Добавил: | Дата: 22.05.2018 | Комментарии (0)

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի մահվանդեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին:

Կոմիտեն նշում է, որ զինծառայող Լևոն Թորոսյանի դին հայտնաբերվել էր մայիսի 6-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում` ծնոտի ստորին և գլխի գագաթային շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով (ծնոտի շրջանում հրազենային վնասվածքը մուտքային է, իսկ գագաթային հատվածում` ելքային):

«Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 306 | Добавил: | Дата: 22.05.2018 | Комментарии (0)

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը առաջիկայում կոռուպցիոն շղթաների և նման սխեմաներով հարստացած անձանց բացահայտումների մասին:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ երբեք չի արձագանքել ԱԱԾ տնօրենների հայտարարություններին, որովհետև ԱԱԾ-ն լուրջ ծառայություն է:

«Եթե ԱԱԾ տնօրենը մի բան ասում է, ուրեմն գիտի՝ ինչ է ասում: Անձնապես իմ մասով մտահոգություն չունեմ։ Որևէ ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների մեջ ես չեմ եղել, որևէ ներկրման և արտահանման մեջ չեմ եղել, բիզնեսները ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ», «Արմենպրես» ... Читать дальше »

Просмотров: 162 | Добавил: | Дата: 22.05.2018 | Комментарии (1)

Ելք խմբակցության ղեկավարի թեկնածուն Լենա Նազարյանն է, այսօր լրագրողներին ասաց խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: 

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Էդմոն Մարուքյանն է լինելու խմբակցության ղեկավարը, Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ համար նախընտրելի թեկնածուն Լենա Նազարյանն է»:

Նա անդրադարձավ նաև արտահերթ ընտրությունների մասին հարցին, ասաց, որ ՀՀԿ-ից շատ մարդիկ կան, ովքեր հնարավորինս շուտ ուզում են գնալ արտահերթ ընտրությունների: 

"Մեր նպատակն է մաքսիմալ արագ գնալ ընտրությունների, և մենք շարժվելու ենք ըստ օրվա պահանջի ու թելադրանքի",- ասաց նա:

Անդրադառնալով, որ տեղեկություններին, թե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին հորդորել է մի քանի ամիս սպասել, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա ծիծաղելի է: Նա նշեց, որ երբ հեռանում էր ՀՀՇ-ն, այն ժամանակ էլ նման հորդորներ կային: Դա, պատգամավորի խոսքով, ինքնախաբեություն է, այլևս վերադարձ անցյալին չի կարող լինե ... Читать дальше »

Просмотров: 85 | Добавил: | Дата: 22.05.2018 | Комментарии (0)