BBC-ի լրագրող Դավիդ Օրնշտեյնն իր թվիթերյան էջում գրել է, որ Արսենալի նոր գլխավոր մարզիչ է դառնալու Ունայ Էմերին:

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչը, ով այսօր բանակցություններ էր վարում լոնդոնյան թիմի ղեկավարության հետ, ընտրվել է ընդհանուր համաձայնության արդյունքում:

Հիշեցնենք, որ 22 տարի ակումբը մարզելուց հետո Արսեն Վենգերն այսօր վերջին ժամերն անցկացրեց թիմի բազայում և հեռացավ Արսենալից:

Էմերին ՊՍԺ-ի հետ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, սակայն ձախողվեց Եվրոպայում:

Նյութի աղբյուր http://www.lragir.am

Категория: Սպորտ | Просмотров: 562 | Добавил: | Дата: 21.05.2018 | Комментарии (2)

Նոր կառավարության աշխատանքի առաջին օրերը նշանավորվել են կարեւոր որոշումներով, այդ թվում՝ մաքսազերծման կարգի փոփոխության, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի հռչակման ոլորտներում: Ամենամեծ հետաքրքրությունը, սակայն, հարուցել է ԱԱԾ պետի հայտարարությունը կոռուպցիոն սխեմաները բացահայտելու եւ պետությունից գողացվածը վերադարձնելու մտադրության մասին:

Հայաստանում հեղափոխությունն անարյուն է եղել: Ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ տնտեսական ու քաղաքական զոհեր չեղան: Ոչ մեկից ոչ մի բան չի խլվել, ոչ մեկին չեն ազատազրկել եւ կախել:

Մինչդեռ մարդիկ «արյուն» են տենչում՝ աղմկոտ ձերբակալությունների, սկանդալային բացահայտումների, տաքսիստ դարձած նախկին օլիգարխների եւ ֆրանսերեն ողորմություն խնդրող պատգամավորների տեսքով:

Ահա թե ինչու էին բոլորը շունչները պահել, երբ ԱԱԾ ղեկավարը հայտարարեց, որ մայիս 23-ին հայտարարություն կանի: «Արյուն» կլինի՞, թե 350 հոգին, ում մասին խոսում էր Արթուր Վանեցյանը, մինչեւ մայիսի 23-ը ... Читать дальше »

Просмотров: 710 | Добавил: | Дата: 21.05.2018 | Комментарии (0)

Տնտեսագետ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում շուկայում արձանագրված գնանկմանը: Նրա խոսքով՝ վարչապետի կողմից մաքսային մարմիններին տրված հրահանգը արդեն տալիս է իր արդյունքը:

«Գնանկումը ոչ այլ ինչ է, քան ազատ մրցակցություն կամ ընդհանրապես կապված է տնտեսական շրջանառության դաշտ ավելի դյուրին մուտքի հետ: Եվ բնական է, սա պետք է լիներ: Որքան կանոնակարգվի իրավիճակը, որքան այս միջոցառումները շարունակվեն, մենք դեռ ունենալու ենք գների անկում տարբեր ապրանքների, մինչև անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների կտրվածքով»,- ասում է տնտեսագետը: 

Նրա խոսքով՝ այս դաշտում դեռ անելիքներ շատ կան, բայց փորձը ցույց տվեց, որ միայն հրահանգը բավարար էր, որպեսզի սպառողը միանգամից դրական միտումներ նկատի:

Բոստանջյանի խոսքով՝ այս միջոցառումների շարունակականությունն ակնհայտորեն իր հետ բերելու է բազմաթիվ դրական միտումների տնտեսավորղ սուբյեկտների համար:

&l ... Читать дальше »

Просмотров: 576 | Добавил: | Дата: 21.05.2018 | Комментарии (0)

 

Քաղաքական վերջին իրողությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, Ըստ Ձեզ ` ի՞նչն էր պատճառը, որ մեծ թվով մարդիկ դուրս եկան փողոց` պայքարելու Ս. Սարգսյանի պաշտոնավարման եւ ընդհանրապես` իշխանության դեմ:

-Ես բազմիցս ասել եմ, որ մեր երկրին պակասում է քաղաքակրթությունը: Երբ ժողովուրդը կքաղաքակրթվի եւ կզգա, որ ինքն է այս իշխանության տերը, ապա իշխանությունը ժողովրդի հետ հաշվի կնստի: Եվ երբ տեղի ունեցավ, կարելի է ասել` հեղափոխությունը, ես ինքս ակտիվ մասնակցել եմ: Ես ամեն օր եղել եմ հրապարակում, ճանապարհները մենք փակել ենք: Եվ ես ասել եմ` այո, ես ժողովրդի հետ եմ: Գիտեք, որ ընտրակաշառքի, պետական լծակների օգտագործմամբ,ՀՀԿ-ն ձայներ հավաքեց ընտրություններին: ՀՀԿ-ն եկավ իշխանության այդ ռեսուրսների շնորհիվ, ուժի շնորհիվ, մարդկանց ահաբեկելու շնորհիվ եւ ընտրակաշառք տալու շնորհիվ:

-Հիմա Ձեր գործունեո ... Читать дальше »

Просмотров: 1947 | Добавил: | Дата: 21.05.2018 | Комментарии (0)

Հայաստանում ընտրական կոռուպցիայի մասին խոսակցությունները մշտապես եղել են եւ շարունակվում են մինչ օրս, սակայն կոռուպցիոն դրսեւորումներից բացառապես այս տարիների ընթացքում փաստարկված խոսվել են միայն ընտրակաշառքի դրսեւորման մասով: Սակայն նկատենք, որ ընտրական կոռուպցիան ավելի ընդգրկուն է: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ գրեթե չեն եղել ընտրություններ , որտեղ իշխանության կողմից չեն գործադրվել լծակներ ազդելու ընտրության արդյունքների վրա, եւ, մասնավորապես, տարիների ընթացքում Հայաստանում լայն տարածում գտավ ընտրակաշառք երեւույթը, որը Հայաստանի ընտրական համակարգը ամբողջությամբ խեղաթյուրեց:

Վերջին, 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները ասվածի վառ ապացույցն են, քանի որ առավել առարկայական դարձրեցին այդ խոսակցությունները. յուրաքանչյուր քաղաքացի տեսավ, լսեց եւ զգաց, թե ինչպես իշխանական Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից բաժանվեցին 10 հազարական դրամներ եւ ինչպես այդ 10 հազարական դրամները կա ... Читать дальше »

Просмотров: 585 | Добавил: | Дата: 21.05.2018 | Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրատեսական է համարում մինչև հունիսի վերջ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ ունենալը: Այսօր Նախագահի նստավայրում կառավարության երդման արարողությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետն ընդգծեց՝ «արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք»:

«Կառավարությունը պետք է բնականոն գործի, կառավարությունը ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է: Ի վերջո այդ արտահերթ ընտրություններում այս կառավարությունը նույնպես հանդես է գալու, թե ի՞նչ ֆորմատով՝ դա արդեն ուրիշ խնդիր է», - հավելեց կառավարության ղեկավարը:

Լրագրողներից մեկի հարցին՝ մինչև հունիսի վերջը կունենա՞նք Ընտրական նոր օրենսգիրք, Փաշինյանն արձագանքեց՝ «առնվազն՝ նախագիծ, և մենք կփորձենք դա հնարավորինս արագ, բայց անշտապ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 297 | Добавил: | Дата: 21.05.2018 | Комментарии (0)

Մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի․ այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց նաև, որ տարբեր մարմիններում կան օրենսդրական որոշակի խնդիրներ և փորձ կարվի այդ խնդիրները դիտարկել օրենքի համատեքստում։

Անդրադառնելով Ազգային վիճակագրական ծառայության պետի նշանակմանը, վարչապետը նշեց․  «Նրանց մեղադրում էին թվեր նկարելու մեջ և մենք սրանով, ըստ էության հակակշիռ ստեղծեցինք, ոչ թե, այսպես ասած՝ մեր մարդկանց նշանակեցինք Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար կազմում, այլ փորձեցինք հակակշիռ ստեղծել կառավարության և վիճակագրության միջև, որ որևէ մեկը որևէ մեկի համար թիվ նկարելու պարտավորությամբ կաշկանդված չլինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այն մասին, թե ինչու՞ է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվել հենց Արթուր Վանեցյանը, վարչապետը պատասխանեց․ &laq ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1054 | Добавил: | Дата: 21.05.2018 | Комментарии (0)

Նոր կառավարության առաջին քայլերը բավական տպավորիչ ստացվեցին: Դրանց շարունակականությունն ու հետեւողականությունը կարող են արմատապես փոխել իրավիճակը Հայաստանում, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը մաքսային ծառայություններին հանձնարարեց կրճատել ձեւակերպումների ժամկետն ու հայտարարեց մաքսակետերը «բացելու» մասին: Սա կարող է դառնալ Հայաստանի տնտեսության ապամոնոպոլացման եւ մրցակցային մեկնարկային հավասար պայմաններ ապահովելու քայլերից մեկը:

Այս հանձնարարականից հետո Հայաստանում արդեն գնանկում է սկսել: Օլիգարխները սկսել են անցնել «սպիտակ դաշտ», գրանցելով իրենց հազարավոր աշխատակիցներին:

Ոստիկանությունը «հավաքեց» գողերին ու հանցաշխարհի ներկայացուցիչներին ու զգուշացրեց, որ օրենքի առջեւ հետայսու բոլորը հավասար են լինելու: Կրիմինալը Հայաստանում նախկին իշխող համակարգի հենարաններից մեկն էր եւ սերտաճել էր  նրան, դառնալով իշխա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1738 | Добавил: | Дата: 21.05.2018 | Комментарии (1)

Համաժողովրդական շարժման հաղթանակից հետո կարծես ավանդույթ է դարձել հարցերը ցույցերով եւ բողոքներով լուծելու տարբերակը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր ստացավ այն մասին, որ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողները չեն ենթարկվում դասախոսներին՝ կապված ե՛ւ քննությունների, ե՛ւ, ընդհանրապես, դասերի ժամանակ ամենատարրական կարգուկանոնը պահպանելու հետ: Նրանք երբ ցանկանում են, դուրս են գալիս լսարանից, երբ ցանկանում, դասի գալիս, եւ այդպես շարունակ: Ուշագրավ է, որ երբ դասախոսները փորձում են բարկանալ նրանց վրա եւ կարգի հրավիրել, ուսանողները նշում են, թե կդիմեն Նիկոլ Փաշինյանին եւ ներկայիս Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:

Իրավիճակն այնքան է լարվում, որ մի քանի դասախոսներ անգամ դեկանատներում լացել են ուսանողների պահվածքից՝ ասելով, թե այսպես շարունակվելու դեպքում աշխատանքից ազատման դիմումներ են գրելու: «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ զրուցեց Կրթության եւ գիտ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 338 | Добавил: | Дата: 21.05.2018 | Комментарии (0)

Հայաստանը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, հետևաբար չպետք է բաց թողնել ստեղծված հնարավորությունը՝ հայության ներուժը Հայաստանին ծառայեցնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսի տեսակետ է արտահայտել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ ունենալով Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը: Անդրադառնալով Հայաստանի՝ վերջին ներքաղաքական զարգացումներին՝ նախագահը բացառիկ և հրաշալի է որակել խաղաղ ցույցերով, սեփական տեսակետներն ու համոզմունքները արտահայտելու միջոցով քաղաքական համակարգ փոխելու հնարավորությունը Հայաստանում: «Կարծում եմ որպես հայեր պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին։ Իհարկե, սա ստեղծում է մեծ ակնկալիքներ ամբողջ աշխարհում, ոչ միայն երիտասարդ հայերի շրջանում: Բայց ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 844 | Добавил: | Дата: 21.05.2018 | Комментарии (0)

Այսօր Վազգեն Սարգսյանի մոր` Գրետա մայրիկի հուղարկավորությանը եկել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ավելի վաղ էր եկել` ժամը 11:00-ի սահմաններում: Նրան ուղեկցում էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Սերժ Սարգսյանին եկեղեցուց մինչև մեքենա ճանապարհեցին Վազգեն Սարգսյանի երկու եղբայրները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/808026/ 
 

Категория: Նորություններ | Просмотров: 2169 | Добавил: | Дата: 21.05.2018 | Комментарии (0)