Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ

Մայիսի 21-ին, ժամը 11-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմաց մեկնարկելու է բողոքի ցույց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների:

Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել:

Զանգվածային լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանման:

Միասի՛ն կառուցենք Նոր Հայաստանը:

Հայաստանն առանց քաղբանտարկյալների:

Նյութի աղբյուր http://www.7or.am/

Категория: Նորություններ | Просмотров: 380 | Добавил: | Дата: 20.05.2018 | Комментарии (2)


Ինչպես արդեն գիտենք, ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդը անցել է իր գործառույթների իրականացմանը, սակայն, ուսումնասիրելով, թե ինչպես ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, նկատում ենք, որ բավականին անհասկանալի երևույթներ են տեղի ունեցել: Օրինակ` մարդիկ, որոնք տարիներով եղել են սահմանադրության ջատագով և պահապան, այդ իսկ սահմանադրությունն իրենց հարմարեցնելով, մեր համոզմամբ, հակասահմանադրական կարգավորումներ ներառելով, լուծում են իրենց պաշտոնի հարցը: Հիմա ավելի բովանդակալից. «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն իրականացրեց, որտեղից պարզ է դառնում, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ընտրվել է ԲԴԽ նախագահ` Սահմանադրությունը խախտելով (իրեն համաձայնեցնելով):

Եվ այսպես, Բարձրագույն դատական խորհուրդը նոր Սահմանադրությամբ ստեղծվող անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1957 | Добавил: | Дата: 20.05.2018 | Комментарии (0)

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի կողմից հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասվում է.
«Իմ սիրելի աշակերտներ և ուսանողներ` «Մայր Հայաստանի կենարար արյուն», ես բանտից սրտի թրթիռով և հպարտությամբ հետևում եմ ձեր անհնազանդ պայքարին ու կատարած սխրանքներին:Եթե Գերմանիան փրկեցին ուսուցիչները, ինչը ցավոք չես ասի Հայաստանի համար, ապա Հայաստանը փրկողը դուք եք:

Դուք եք սիրո այն մերանը աշխարհիս ամենաանվնաս զենքի, որը կոչվում է միասնություն: Այդ զենքի դեմ չի կարող կանգնել ոչ մի ոստիկանական պատնեշ և ոչ մի հզոր բանակ:

Սիրելիներս, շնորհիվ հայի ազնիվ և անպարտ գենի, այսօր ձեր դեմքով, համաշխարհային հեղափոխության խառնարանի մեջ դուք նորաձևություն մտցրեցիք և շուտով մտցնելու եք երկրորդը:

Երբ կթաղեք այդ գարշելի դիակին` սերժիկ ցեղասպանին, այդ օրը կհռչակեք համայն հայության աչքալուսանքի օր` խախտելով մինչ այդ անարժան մեռելին ողորմի մաղթելու մեր պապերի տխ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 2981 | Добавил: | Дата: 20.05.2018 | Комментарии (0)