Անցնող շաբաթ տեղեկություն տարածվեց, որ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը վերանայել են կուսակցությունից դուրս գալու եւ նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրությունը:

Այդ անձինք չէին մեկնաբանել նաեւ դուրս գալու եւ առանձին քաղաքական ուժ ստեղծելու վերաբերյալ տեղեկությունը, որ մամուլում դարձյալ հայտնվել էր անանուն հղումով:

Նրանք այդպես էլ չմեկնաբանեցին թե դուրս գալու, թե փոշմանելու մասին տեղեկությունը:

Եթե օրինակ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը մնում է ՀՀԿ-ում, ապա ստացվում է հետաքրքիր իրավիճակ, հաշվի առնելով այն, որ ամենեւին ոչ շարքային այդ պատգամավորը՝ նա նաեւ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է, ապրիլի 28-ին բացահայտորեն քննադատել էր ՀՀԿ-ին եւ հեղափոխության պատճառ որակել կուսակցության վատ կառավարումը: Հետեւաբար, եթե Կարապետյանը չի հեռանում այդ կուսակցությունից, ուրեմն պետք է մնա թերեւ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1954 | Добавил: | Дата: 19.05.2018 | Комментарии (1)

Բանակին կարագի անվան տակ սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու, այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, հայտարարել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Կարագի անվան տակ բանակին սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու։ Անկասկած, բոլոր մեղավորները պատժվելու են», — հայտարարել է Վանեցյանը։

 

Ավելի վաղ Aysor.am-ն անդրադարձել էր այս գործին և տեղեկացրել, որ 2016-2017թթ. ընթացքում ՀՀ  պաշտպանության նախարարության կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն, երկու ընկերությունների կողմից մատակարարվել են ՀՀ-ում արտադրված 172.300 կգ  &l ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 220 | Добавил: | Дата: 19.05.2018 | Комментарии (0)

«Այս օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են բերվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր», - հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը:

Հաղորդագրության համաձայն՝ գործողությունը օպերատիվ տեղեկություններ ստուգելու, ինչպես և կանխարգելիչ բնույթ ու քրեածին իրավիճակի վերահսկելիությունը բարձրացնելու նպատակ ունի:

«Հանրային իրավագիտակցության մեջ վերջնականապես պետք է ամրագրվի օրենքի առաջ բոլորի հավասարության և անպատժելիության բացառման հիմնարար սկզբունքը: Համակեցության կանոնները պետք է պարտադիր լինեն յուրաքանչյուրի համար` անկախ սոցիալական դիրքից, նյութական վիճակից և այլ հանգամանքներից», - ասված է հաղորդագրությունում:

«Այս գիտակցությունը պետք է ամրապնդվի ոչ միայն օրենքի ուժով, այլև մեր հանրային գնահատականով ու վերաբերմունքով: Պետք է մեկընդմիշտ գիտակցենք, որ օրենքն է գերա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 132 | Добавил: | Дата: 19.05.2018 | Комментарии (0)

«Չեմ կարծում, որ այս Ազգային ժողովն այն Ազգային ժողովն է, որ չի կարող իրականացնել երկրի առջև ծառացած խնդիրները: ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Պետք է լինի իրավական ու քաղաքական նպատակահարմարություն: Մի բան էլ ասեմ, Սահմանադրությունն ու Աժ ընտրությունը պատվերով համերգ չեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք հարգում ենք գործադիր իշխանության կարծիքը, բայց չենք լինելու կառավարության կցորդը, լինելու ենք կառավարության գործընկերն ու արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության աշխատանքները»,- հավելել է ՀՀԿ խոսնակը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի:

 

 

Նյութի աղբյուր    http://kanaci.info/

Категория: Նորություններ | Просмотров: 281 | Добавил: | Дата: 19.05.2018 | Комментарии (0)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀԿ խմբակցության ներսում չեն կարող հաշտվել այն փաստի հետ, որ, հակառակ իրենց որոշման, պատգամավորներից գեներալ Ֆելիքս Ցոլակյանն ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկեց: Ըստ օդում կախված լուրերի` ՀՀԿ-ում այս հարցը քննարկվել է, եւ որոշվել է Ցոլակյանից ետ պահանջել ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական ծախսերը հոգալու համար տրված 200 հազար դոլար գումարը: Օդում կախված լուրերի համաձայն` Ցոլակյանը հրաժարվել է այն վերադարձնել` ասելով, որ ինքն այդպես ձայներ է բերել ՀՀԿ-ին, ընդ որում՝ խոսքը բավական լուրջ ձայների մասին ՝ 11.7 հազար քվե:  Ի վերջո, պայմանավորվածություն է եղել, որ նա վերադարձնելու է գումարի կեսը: Ցոլակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հերքել է այս լուրերը՝ ասելով. «Երբեւիցե նման խոսակցություն չի եղել: Աբսուրդ բաների մասին եք խոսում»: Նկատենք, որ ՀՀԿ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 541 | Добавил: | Дата: 19.05.2018 | Комментарии (0)

Հայաստանում ստեղծված ներքաղաքական աննորմալ իրավիճակն արձանագրել է նաեւ միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը` ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ թեեւ թավշյա հեղափոխության արդյունքում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, բայց իշխող ՀՀԿ-ն դեռեւս պահպանում է խորհրդարանական մեծամասնությունը: Fitch-ը երեկ հրապարակած զեկույցում կարծիք է հայտնել, որ ներքին քաղաքական անկայունությունն ամբողջությամբ հաղթահարված չէ, քանի որ նոր վարչակազմը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնելու:

Բացի այդ, ըստ նրանց, «Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն շարունակում է մեծամասնություն լինել խոհրդարանում, և դեռևս պարզ չէ՝ արդյոք Փաշինյանը, լինելով քաղաքական «աութսայդեր», կկարողանա ստեղծել և պահպանել խորհրդարանական մեծամասնություն՝ չկորցնելով ժողովրդի աջակցությունը կոռուպցիայի կրճատման և սոցիալական արդարության հաստատման ուղու վրա: Նորընտիր վարչապետը նոր կառավարության դիրքերն ու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 634 | Добавил: | Дата: 19.05.2018 | Комментарии (0)