«Արտուշ Գաբրելյանի վարույթում գտնվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործը երեկ էլ չկայացավ, պատճառաբանեցին, որ ուղեկցող գումարտակի պակաս կա: Մենք գիտենք, որ Հայաստանում ուղեկցող գումարտակը մեկը չէ և այլ դատեր կայացել են, ու ուղեկցող գումարտակի պակաս չի եղել:Չեմ հասկանում պետք է ուղեկցող գումարտակը անպայման Արմեն Ղազարյանը ղեկավարի: Սա այն մարդն է, ով բռնություն է կիրառել իմ պաշտպանյալների վրա: Արայիկ Խանդոյանի վնասվածքների մասով բազմիցս խոսել ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկ և այսօր չկայացած «Սասնա ծռերի» դատական նիստերին և դատավորների պատճառաբանությանը, ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» փաստաբան, «Սասնա ծռեր»-ի պաշտպաններից  Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանը նկատում է, որ պատճառաբանությունը, թե ուղեկցող գումարտակի ներկայացուցիչները հայտնվել են շրջափակման մեջ և մեքենան չի կարող դուրս գալ Շենգավիթի դատարանից՝ անհիմն են:

«Իմ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 336 | Добавил: | Дата: 18.05.2018 | Комментарии (0)

Հարգելի գործընկերներ,

 

Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով: Հարկային և մաքսային ծառայողների արհեստավարժ թիմի հետ համատեղ ու հետևողական ջանքերի արդյունքում կոմիտեն շարունակական հաջողություններ է գրանցել վերջին մեկուկես տարում, ինչի համար շնորհակալություն եմ հայտում բոլորիդ: Պետական կառավարման կարևոր օղակը՝ հարկային և մաքսային համակարգերը զարգացման նոր մակարդակի հասցնելու ծրագրերը, նորարարական բոլոր գաղափարները հնարավոր է դարձել կյանքի կոչել դրսևորած կամքի, հետևողականության, պատասխանատու և համախմբված աշխատանքի շնորհիվ: Համակարգը բարելավելու մեծ ձգտումը և արդյունավետ ծրագրերի իրագործումը տվել են իրենց արդյունքը. բիզնեսի հետ պետական կառույցի փոխհարաբերությունները տեղափոխվել են երկխոսության և գործընկերության դաշտ: Բոլոր նախաձեռնությունները կյանքի են կոչվել բիզնեսի համար առավելագույն հարմարավետություն ապահովելու տրամաբանությամբ: Հարկային և մաքսա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 124 | Добавил: | Дата: 18.05.2018 | Комментарии (0)

Մի քանի օր տարածվող տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ: Հայաստան ժամանած FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանի ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը:

Տարբեր աղբյուրներ հնչեցնում են տարբեր անուններ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անունը: Ավելին, նախօրեին ակտիվ լուրեր էին շրջանառության մեջ դրվել, թե վերջինս ձերբակալված է: Երեկ մամուլում հայտնվեց տեղեկություն, որ ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նաև կաթողիկոս Գարեգին Բ-ն իր անվան հետ կապվող ֆինանսական շարժի մասով: Հիշեցնենք, որ դեռ տարիներ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 108 | Добавил: | Дата: 18.05.2018 | Комментарии (0)

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության գրասենյակը երեկ արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին վարչապետի հայտարարությունից հետո ողողվել է վարորդների զանգերով, նամակներով, հարցադրումներով։

Հիշեցնենք՝ մայիսի 17-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է քննարկել վարորդների շրջանում մեծ դժգոհություն առաջացրած արագաչափերի և խաչմերուկները նկարահանող սարքերի գործունեությունը թեկուզ ժամանակավոր կասեցնելու տարբերակը։

«Հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել կամ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 324 | Добавил: | Дата: 18.05.2018 | Комментарии (0)

Այս օրերին ՀՀ քաղաքացիների մեծ մասը շունչները պահած սպասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի` «պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերվող հայտարարությանը: Տիկին Թանդիլյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «դիտարկում են» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումը: Սա, իհարկե, զարմանալի չէ, քանի որ Մանե Թանդիլյանը ժամանակին «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր եւ պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ վերջին օրերին չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից: Մեզ զանգահարած քաղաքացիների մի մասին հետաքրքրում է` այդ նպատակով մինչ այս վճարած գումարների ճակատագիրը ինչպես է լուծվելու, արդյոք հնարավոր է այն վերադարձվի իրենց: Այնուամենայնիվ, Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ կուտակային կենսաթոշակային հա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 426 | Добавил: | Дата: 18.05.2018 | Комментарии (0)

 

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է խոսել ֆրանսիական ՊՍԺ-ից բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր տրանսֆերի մասին:

«Չեմ խոսում այլ ակումբների ֆուտբոլիստների մասին: Մնացել է 10 օր և երկու հանդիպում: Կխոսենք այդ մասին ավելի ուշ, ոչ հիմա:

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա պատրաստ է հարյուր քսան տոկոսով:

 

 

 

Նյութի աղբյուր     http://www.armsport.am/

Категория: Սպորտ | Просмотров: 130 | Добавил: | Дата: 18.05.2018 | Комментарии (0)

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի լրատվական կայքին: Հարցազրույցը իհարկե աղմկահարույց է, քանի որ Բակո Սահակյանը ևս խոսել է փոխզիջումների մասին: Բոլորս արդեն գիտենք, թե ինչ ասել է փոխզիջում՝ դա Արցախի ազատագրված հինգ շրջանների հանձնումն է Ադրբեջանին, որից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը: Հայկական լրատվամիջոցները սևեռվել են Բակո Սահակյանի այս խոսքերի վրա, սակայն չնկատելով ԼՂՀ նախագահի մեկ այլ հայտարարություն:

«Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները», – նույն հարցազրույցի ժամանակ ասել է Բակո Սահակյանը։ Այս մասին տեղեկացնում է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիկոյանը:

Պարզվում է Բակո Սահակյանի համար ղարաբաղցիները և հայերը տարբեր ազգեր են: Եվ նա այդ մասին հայտարար ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1711 | Добавил: | Дата: 18.05.2018 | Комментарии (0)

 

 

ՀԿԿՖ-ն պաշտոնապես տեղեկություն է տարածել:

<<Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ Անդրանիկ Հակոբյանի նախագահությամբ, իռ գործունեության 13 տարիների ընթացքում երբևէ կուսակցականացված չի եղել. այն իրենից ներկայացնում է զուտ սպորտային կազմակերպություն, որն իրականացնում է մատաղ սերունդի ֆիզիկական և հոգեկան առողջության կերտումը:

Դիմում ենք հատկապես այն մարդկանց ովքեր սպորտից և հատկապես կարատեի ասպարեզից գաղափար անգամ չունեն. Գոռ Վարդանյանը և նրա կողմից ստեղծված <<Դոկենդո>> կարատեն ոչ մի կապ չունի Անդրանիկ Հակոբյանի և նրա ղեկավարած Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հետ,որը հանդիսանում է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչը:

Ասենք ավելին մեր ֆեդերացիան սկզբմունքորեն դեմ է Գոռ Վարդանյանի կողմից՝ պաշտոնի չարաշահմամբ ապորինաբար բացված կարատեի <<Երևանյան ֆեդերացիան ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 444 | Добавил: | Дата: 18.05.2018 | Комментарии (1)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ներպալատական հեղաշրջումների փորձեր են եղել ՀՀԿ ներսում: Սարգսյանը հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին, իսկ արդեն ապրիլի 25-ից վարչապետի պաշտոնակատար ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը փորձեց իրենով անել ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ՀՀԿ-ն: Պատահական չէ, որ այդ ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մակարդակով խոսվում էր Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին: Սակայն հակահեղափոխությունը կասեցվեց: Կասեցվեց նաեւ «իշխանափոխությունը» ՀՀԿ-ում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է փորձել կուսակցության ղեկավարի պաշտոնը ձեռքը վերցնել՝ իր շուրջ համախմբելով երիտհանրապետականների: Սակայն նրան եւս չի հաջողվել: Ու պատահական չէ, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո խոսնակ Էդուարդ Շարմ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 490 | Добавил: | Дата: 18.05.2018 | Комментарии (0)