Ես արդեն վատանում եմ։ Այ ժողովուրդ ջան, ծնծղաներով ընտրեցիք Նիկոլին, էդ տղան ընդամենը երեք-չորս օր է վարչապետ է, որից մեկ օրը Մոսկվայում էր։

Էս տականք հանրապետականները հատորներով խնդիրներ են թողել էդ մարդու ուսերին։ Թողեք էդ տղան հասկանա՝ ինչ է կատարվում, հիմա ով ինչ խնդիր ունի, դրա համար պետք է փողոց դուրս գա՞։

Քսան տարի դիմացել եք, մի շաբաթ, մի ամիս չե՞ք կարող համբերել, մանավանդ որ էդ մարդու իշխանությունը դեռ հաստատուն չի։ Էդքան եռանդ ունեք, հավաքվեք՝ աթոռներին սոսնձված դատախազի ու դրա նմանների հրաժարականը պահանջեք, հետո ձեր դարդերը կպատմեք։
Սե՞նց եք ձեր վարչապետի թիկունքին կանգնում։

 

Категория: Նորություններ | Просмотров: 1045 | Добавил: | Дата: 16.05.2018 | Комментарии (1)

Բաղրամյան պողատայում՝ վարչապետի նստավայրի մոտ, տաքսու վարորդները մասնակիորեն փակել են պողոտան: Նրանք պահանջում են խստացնել տաքսի ծառայություն մատոցուղների լիցենզավորման կարգը, որպեսզի այն տարածվի տաքսի ծառայություն մատուցող բոլոր ընկերությունների վրա:

Բաղրամյան պողոտայում են նաեւ զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքողները: Նրանք եւս պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Տարոնին աջակցող ցույց, ու կարանք սպասենք շարունակության։ Եվ այլ, և այլն։

ՈՒ եթե նոր իշխանավորները մտածում են, որ կարան հարցեր լուծել ավելի արագ, քան դրանք կառաջացվեն, ապա չարաչար սխալվում են։
Թաղվեցվելու են կառավարման մեջ, որ քաղաքական հարցերը չլուծվեն։

Երկրում փաստացի երկիշխանություն է՝ գործադիրը ընդեմ օրենսդիրի և դատականի։
Ոչ հիմար մարդիկ արդեն մտածում են, թե Փաշինյանը չի ուզում ազատել քաղբանտարկյալներին։ Չի կարողանում։

Իսկ հետո․ Ничто не вызывает такую ненависть, как несбывшиеся ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 222 | Добавил: | Дата: 16.05.2018 | Комментарии (1)

Arenanews.am-ը գրում է.

Քաղաքապետարանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի: Ըստ մեր տեղեկությունների՝ քաղաքապետը բողոքի նման ալիք չէր ակնկալում:

Ըստ մեր աղբյուրի՝ , կաթվածահար է եղել քաղաքապետարանի ողջ աշխատանքը: Թեպետ քաղաքապետը կանխազգում էր, որ հրաժարականն այս օրերին անխուսափելի է լինելու, բայց չէր սպասում, որ այն կլինի այսքան շուտ: Եթե առաջիկա  մեկ ժամվա ընթացքում իրավիճակ չփոխվի և ոստիկանների կողմից կոնկրետ գործողություններ չձեռնարկվեն, քաղաքապետը պատրաստվում է հրաժարական տալ:

Նշենք, որ այս պահին Երևանի քաղաքապետարանում լարված իրավիճակը պահպանվում է։ «Մերժիր Տարոնին և իր բարեկարգումը» բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ քաղաքապետարանի շենքի ներսում:

Категория: Նորություններ | Просмотров: 692 | Добавил: | Дата: 16.05.2018 | Комментарии (0)

Արման Ղարագուլյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.

Այսօր ընկերոջիցս "ահազանգ" ստացա, որ Նոր Զովք-ում կեղծ ՀԴՄ են տալիս... Գնում կատարելուց տեսա, որ լիքը ապրանքային կտրոններ են տպում, որոնք շատ դեպքերում հաճախորդները չեն էլ վերցնում.. հատուկ խնդրեցի "ինձ իմ ՀԴՄ-ն տվեք"... Երևի ասելու տոնիցս հասկացավ, որ "լուրջ" տրամադրված հաճախորդ եմ... ու սկսվեց.. վաճառողը կանչեց աշխատողներից մեկին ու կտրոնի հետ կապված ինչ-որ բան ասեց, դրանից հետո ծրագիրը, որը մինչ ինձ անխափան աշխատում էր, հանկարծ ռեալ սկսեց կախել.... մի 5 րոպե սպասելուց հետո մենեջերը մոտեցավ, խնդրեց մոտենալ մյուս դրամարկղին, այնտեղ էլ մի 5 րոպե ծրագրի կախելուց հետո, վերջապես տպվեց կտրոն, որն իրականում ՀԴՄ չէր.. նորից դիմեցի վաճառողին, որ ինձ նորմալ կտրոն տան, մենեջերը նորից մոտեցավ, հին կտրոնը վերցրեց (արդեն նկարել էի), ներողություն խնդրեց, որ զրոյականով է դուրս ե ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 362 | Добавил: | Дата: 16.05.2018 | Комментарии (0)

Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը տեղ է հասել. Վարորդները զարմացած են…

Հրապարակը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո մեր վարորդներն արդեն փոփոխություններ են արձանագրում ճանապարհային ոստիկանության աշխատանքում։

Եվ դա հատկապես այն օրվանից, երբ Փաշինյանն այցելեց ոստիկանություն ու հանձնարարեց առաջնորդվել ավելի շատ կանխարգելելու, այլ ոչ՝ տուգանելու մեթոդով, բայց և ընդգծեց՝ դա չի նշանակում անտեսել խախտումները։

Փաշինյանի այս հանձնարարությունը, պարզվում է, իր պտուղներն է տալիս արդեն։

Շատ վարորդներ արդեն հաճելիորեն զար ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 3684 | Добавил: | Дата: 16.05.2018 | Комментарии (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդրին, բառացիորեն արել է հետևյալ հայտարարությունը.«Ես չեմ կարող բանտախցի դռները բացել և ասել՝ տղե՛րք, դո՛ւրս եկեք»: Ասվածն առավել քան իրավացի է՝ բանտախուցը անասնագոմ չէ, որ կամայական պահի դուռը բացես կամ փակես:

Ըստ Փաշինյանի՝ քաղբանտարկյալների ազատությունը, որը նրա թավշյա հեղափոխության գլխավոր խոստումներից է, անպայման պետք է իրագործվի, բայց բացառապես օրինական ճանապարհով:

Նյութի աղբյուր http://politik.am

Категория: Նորություններ | Просмотров: 356 | Добавил: | Дата: 16.05.2018 | Комментарии (0)

Երբ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց շատերի համար հասկանալի դարձավ, որ առաջիկայում ՀՀԿ-ն գործադիրում կորցնելու է իր դիրքերը ու չեղարկվելու են նախկին պայամանվորվածությունները ՀՀԿ-ական իշխանության հետ:

Այս իրողությունից ելնելով, հենց այդ օրվանից տարբեր խմբեր և անհատներ փորձել են հանդիպումներ ունենալ վարչապետի ամենահավանական թեկնածու, հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:

Politik.am-ին հասած տեղեկությունների համաձայն, այդ օրերին, Մարիոթ հյուրանոցում Փաշինյանին մոտեցել են նաև քրեական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք փորձել են ամենայն հավանականությամբ որոշակի պայամանավորվածություններ ձեռք բերել:

Մեր աղբյուրը սակայն նկատում է, որ հանդիպումը բավական կարճ է տևել ու Փաշինյանը կարծես չի արդարացրել քրեականների հույսերը:

Տեղեկատվությունը ճշտելու համար Politik.am-ը դեռևս մայիսի 11-ին գրավոր հարցում էր ուղարկել «Իմ քայլը» շարժման մամուլի խոս ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1023 | Добавил: | Дата: 16.05.2018 | Комментарии (0)

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Սա թերևս խորհրդանշական իրադարձություն կհանդիսանա, որպեսզի մեր պետական, քաղաքական ինստիտուտները վերջապես դուրս գան, այսպես կոչված, հայկական օրակարգի շրջանակից` ուշադիր հետևելով այն գլոբալ և ռեգիոնալ զարգացումներին, որոնք նոր ռիսկեր են ծնում Հայաստանի անվտանգության համար:

Նոր մարտահրավերները հետևանք են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված միջազգային ճգնաժամի, որը նույնիսկ կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ Մերձավոր Արևելքում, մանավանդ որ տարիների ընդմիջումից հետո երեկ Գազայի հատվածում արյունալի բախումներ են սկսվել Իսրայելի բանակի և պաղեստինցիների միջև:

Սակայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հարուցել է այլ պրոբլեմներ ևս, որոնք ուղղակիորեն են առնչվում Հայաստանի անվտանգությանը:

Օրեր առաջ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի կողմից միջ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 584 | Добавил: | Дата: 16.05.2018 | Комментарии (2)