Հանրապետական կուսակցության պատգամավորները մի քանի անգամ հայտարարել են, որ դառնում են նոր գործադիր իշխանությանն ընդդիմություն, միաժամանակ նույն շրջանակից եղել են ազդակներ, որ դա ամենեւին չի ենթադրելու գործադիր իշխանության օրենսդրական նախաձեռնությունների ինքնանպատակ սաբոտաժ եւ տորպեդահարում:

ՀՀԿ-ն ներկայում կանգնած է ներքին երկու լուրջ կռվի առաջ: Մեկն առնչվում է ներկուսակցական վերադասավորումներին՝ ով է գնում, ով է մնում, ինչ հարաբերակցությամբ, եւ այլն: Մյուսը՝ ներքին զգացողությունների: ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1077 | Добавил: | Дата: 15.05.2018 | Комментарии (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մորուքն արդեն մի քանի շաբաթ է՝ հանգիստ չի տալիս Հայաստանի քաղաքացիներին։

Վերջին օրերին բուքմեյքերական գրասենյակները հատուկ խաղադրույք էին սահմանել մայիսի 14-ին Սոչիում նախատեսված ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտաքին տեսքի վերաբերյալ. կսափրվի՞ վարչապետը գագաթաժողովից առաջ, թե՞ ոչ։

«Կարծում եմ` չեմ սափրվի, կոչ եմ անում դադարեցնել խաղադրույքները», - Սպուտնիկ Արմենիան է ասել Փաշինյանը։

Նյութի աղբյուր http://informacia.am

Категория: Նորություններ | Просмотров: 975 | Добавил: | Дата: 15.05.2018 | Комментарии (0)

«Հայերը դեռ կզղջան, որ իշխանության են բերել Փաշինյանին: Փաշինյանը ցանկանում է լավը դարձնել Հայաստանը, սակայն դա նրա մոտ չի ստացվի:

Անհնար է Հայաստանը բարգավաճ դարձնել, քանի որ այն շրջափակված է բոլոր կողմերից: Հայաստանը սեփական ռեսուրսները չունի»:

Այս մասին ՌԴ Պետդումայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկին:

Նյութի աղբյուր http://info24.am

Категория: Նորություններ | Просмотров: 336 | Добавил: | Дата: 15.05.2018 | Комментарии (0)

«Ժամանակ» թերթը գրում է.««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ FBI-ի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր՝ Սաշիկ և Լևոն Սարգսյանների դեմ:

Հետաքննիչները տեղեկություններ են հավաքում ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում՝ հարցաքննելով նրանցից տուժած գործարարներին:

ՀԴԲ քննիչների ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ով ևս իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ գործարարների է սնանկացրել՝ խլելով նրանց բիզնեսները և ունեցվածքը»:

Նյութի աղբյուր http://info24.am/

Категория: Նորություններ | Просмотров: 521 | Добавил: | Дата: 15.05.2018 | Комментарии (0)

Հայ միլիարդատերերն են համոզել Սարգսյանին հանձնել իշխանությունը

Ռուս նախագահի վարչակազմին մոտ կանգնած BBC-ի զրուցակիցը պնդում է՝ Հայաստանում ծավալվող իրադարձություններում մեծ դեր են խաղացել հայկական ծագում ունեցող ռուս գործարարները, մասնավորապես «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը և «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագումյանը:

«Հարցը նրանց անձնական շահի մեջ չէ, պետք էր որոշակի լուծումներ ընդունել, իսկ Հայաստանում շատ բան արվում է մարդկանց ազդեցությամբ, որոնք գտնվում են Մոսկվայում, քանի որ Հայաստանի բյուջեն կապված է նրանց հետ, գումարած յուրաքանչյուրը բիզնես շահեր ունեն Հայաստանում, նրանց մասնակցում են էլիտայի կազմավորմանը, ազդում խորհրդարանական ընտրությունների վրա»,-ասել է նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը:

Նա կարծում է, որ մոսկվայաբնակ հայ միլիարդատերերն են համոզել Սարգսյանին հանձնել իշխանությունը:

Ինչու Սարգսյանին չպահեցին

... Читать дальше »
Просмотров: 1364 | Добавил: | Дата: 15.05.2018 | Комментарии (0)

Ես ու Նիկոլը մնացածին համոզեցինք երթ անենք, վերջում էլ Սոչիի գլխավոր փողոցը փակեցինք :))))))))))))))))))))))))))))))))))))

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութի աղբյուր        http://armcomment.am/

Категория: Նորություններ | Просмотров: 120 | Добавил: | Дата: 15.05.2018 | Комментарии (0)

«Մեր թերթն իհարկե կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում՝ վարչապետին», - այսօր «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը։

Օգտատերից մեկը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Հակոբյանը կմիջամտի, եթե իր ամուսինը կայացնի ոչ ճիշտ որոշում, և կքննադատի՞ Փաշինյանի որոշումը «Հայկական ժամանակ» թերթում։

Օգտատերերից մեկի դիտարկմանն էլ, թե «Հայկական ժամանակ»-ը դառնալու է իշխանական հարթակ, Հակոբյանն այսպես արձագանքեց. - «Ես երաշխավորում եմ, որ բոլորի համար թերթը բաց է, անկախ նրանից, թե իրենք որ քաղաքական ուժին են պատկանում, իրենք էս պահին ընդդիմություն են, նախկինում իշխանություն են եղել, կամ հակառակը, բոլորի համար թերթը հարթակ է, որը նրանք կարող են ազատորեն օգտագործել, և որևէ սահմանափակում ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 290 | Добавил: | Дата: 15.05.2018 | Комментарии (10)

Չկարողացա այս հոդվածի կողքով անտարբեր անցնել։ Այն կարող է շատերին կրթել, եթե ոչ՝ քաղաքական մի ողջ դպրոց։ Ներկայացնում եմ ամբողջությամբ․

 կայքում ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դուստր՝ Նարե Շարմազանովան ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԿՈՂՄԸ վերնագրով հոդվածում իր մտորումներով է կիսվել._

Ում համար ՝ «թավշյա հեղափոխություն», ինձ համար՝ «շոկային հեղափոխություն»: Ում համար՝ «բաց ձեռքերի», սիրո և հանդուրժողականության, ինձ համար՝ ատելության և պիտակավորման հեղափոխություն: Ում համար՝ հաղթանակի, ինձ համար՝ կորուստների հեղափոխություն:

Այս քսան օրերին շատ ժամանակ եմ ունեցել մտածելու, թեև զգացմունքների հեղեղը սրբեց բանականությունը, ինչից հետո մնաց միայն լռելու ցանկություն: Լռել, որովհետև միևնույն է, մարդիկ լսում են այն, ինչ ուզում են լսել եւ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել: Բայց այս հեղափոխությունն էլ ունի անտեսանելի կողմեր: Ու դրա ... Читать дальше »

Просмотров: 1364 | Добавил: | Дата: 15.05.2018 | Комментарии (0)