Խաչիկ Գալստյանը գրում է.

Լռեք պարոնայք, ձեր ժամանակն անցել է...
Այս օրերին հետևում եմ ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների (Վիգեն Սարգսյանի շուրթերով) հեռահար երկխոսությանը, ավելի ճիշտ դրա բացակայությանը: Միմյանց պիտակավորելու, անգրագետ ցինիզմով դաշտը ողողելու, հին վերքերը քչփորելու փոխարեն, հարգելի պարոնայք, ավելի լավ է լռեք: Ասեմ ինչու:
1. Որովհետև ձեր ժամանակը սպառվել է,
2. ժամանակը սպառել է ձեզ,
3. ժամանակները փոխվել են, ինչպես սիրում է ասել Նիկոլը՝ իրողությունները փոխվել են ՝ Rebus sic stantibus՝ կասեին հին հռոմեացիները:
4.Որովհետև դուք չեք առաջնորդվում ճշմարտության շահերով:
5. Դուք դեռ առաջնորդվում եք միակ ճշմարիտը լինելու մոլուցքով:

Որովհետև ժողովուրդը միշտ ճիշտ է....

Նյութի աղբյուր  http://lurer.com

Категория: Նորություններ | Просмотров: 541 | Добавил: | Дата: 14.05.2018 | Комментарии (0)

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության բանակցային հարցերի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախկին նախարար Վիգեն Սարգսյանի արտահայտած տեսակետներին:

Հակաճառելով Հայաստանի` որպես Ղարաբաղյան հակամարտության կողմի մասին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, պաշտպանության պաշտոնաթող նախարար Վիգեն Սարգսյանն ասել է հետևյալը. «Երեք օր առաջ, մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են վտանգավոր լինել: … Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միևնույն ժամանակ ակնարկել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք «հակամարտության կողմ&raqu ... Читать дальше »

Просмотров: 449 | Добавил: | Дата: 14.05.2018 | Комментарии (1)

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին:  Վերջինս քիչ առաջ արձագանքել է առաջին նախագահին:

«Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի և իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ:

Կարևորել և կարևորում եմ արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ արհեստավարժ թիմ ձևավորելու խնդիրը` անհատական մոտեցումները որպես երկրի կարծիք ներկայացնելը բացառելու նպատակով: Հատկապես այս պարագայում, երբ վարչապետ ընտրված անձը առիթ չի ունեցել լայն հանրային և նեղ մասնագիտական քննարկումներ անցկացնել արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իր հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ: Հենց դրա մասին եմ, առաջին հերթի ... Читать дальше »

Просмотров: 613 | Добавил: | Дата: 14.05.2018 | Комментарии (0)

Սոչիում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպումը: Այդ հանդիպմանն անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները:

Մասնավորապես, Vesti.ru-ն իր հոդվածում հատկապես առանձնացրել է Վլադիմիր Պուտինի խոսքի այն հատվածը, որտեղ վերջինս հույս է հայտնել, որ նոր կառավարության պայմաններում ևս Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները նույնքան դինամիկ կերպով կզարգանան, որքան նախկինում է եղել:

Ria.ru-ն մանրամասն անդրադարձել է հանդիպմանը՝ մեջբերելով երկու երկրների ղեկավարների խոսքերը: Կայքը, մեջբերով Փաշինյանի խոսքերը, գրում է. «Ես կարծում եմ, որ մեզանից ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Մենք նպատակադրված ենք նոր որակի վրա դնել հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ առևտրա-տնտեսական ոլորտներում»:

Այս հանդիպումը RBK-ի գլխավոր լուրերի թվում է, վերնագիրն էլ «Փաշինյանն ու Պուտինն անցկաց ... Читать дальше »

Просмотров: 1560 | Добавил: | Дата: 14.05.2018 | Комментарии (0)

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է դեղատոմսով դեղերի դուրս գրման կարգին և հայտնել, թե ցանկանում է փոփոխություններ իրականացնել:

Նա մասնավորապես հայտնում է. «ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկում ենք դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը, որպեսզի այդ ընթացքում շտկվեն բոլոր բարձրաձայնված թերությունները: Եթե կառավարությունը հավանություն տա մեր այդ նախաձեռնությունը, ապա կդիմենք բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների և քննարկումների համար, որպեսզի հաշվի առնվեն բոլոր մտահոգությունները և ի վերջո մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել դեղերի անհարկի և սխալ ընդունումից, բայց միևնույն ժամանակ խոչընդոտ չի հանդիսանա բժշկական ծառայություններից օգտվելու համար»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/805818/ < ... Читать дальше »

Просмотров: 565 | Добавил: | Дата: 14.05.2018 | Комментарии (0)