Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ապրող հայ գործարարներին կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում։ Քիչ առաջ Փաշինյանը ժամանել է Սոչի։

Ադլերի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ մեծ բազմություն է հավաքվել՝ դիմավորելու վարչապետին։ :

«Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է։ Մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական տնտեսական, հոգեւոր ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է, ու նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը։

Ես Ռուսաստանի հայ եւ ռուս գործարարներին կոչ եմ անում, որ գան Հայաստան, անեն ներդրումներ, ստեղծեն աշխատատեղեր»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով, սա նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում երաշխավորված է լինելու, եւ որեւէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո։

«Սա մեր ժողովրդի եւ մեր պետության աստեղային ժամն է։ Այսօր մեր պետության հեղինակությունը բարձր է, քան երբեւէ։ Ստեղծված են բոլոր պայմաններ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1430 | Добавил: | Дата: 13.05.2018 | Комментарии (1)

Facebook-յան օգտատեր Հարություն Մկրտչյանն իր անձական էջում պատմել է, թե ինչպես VLV էլեկտրոնային խանութի աշխատակիցները չեն սպասարկել ՀՀԿ-ական պատգամավորին՝ հրաժարվելով պատասխանել անգամ նրա հարցերին:

Այն ինչ այսօր կատարվեց, մի քիչ տխրեցրեց ինձ: Գոնե ես նման բաներից չեմ ուրախանում, որովհետև ինքնադրսևորվելու տարիքից անցել եմ:

Պատմում եմ ականատեսի աչքերով…

ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը մտնում է VLV էլեկտրոնիկայի խանութ-սրահ, հավանաբար գնում կատարելու:

Մենեջերը կապ է տալիս աշխատողներին ու հրահանգում՝ չսպասարկել:

Խանութի բոլոր աշխատողները «դուխով» մայկաներով: Դրան զուգահեռ միացնում են Նիկոլի երգը:

Արման Սաղաթելյանին չեն սպասարկում, հարցերին չեն պատասխանում ու վերջինս ստիպված հեռանում է խանութից:

Իսկ հիմա կարծիքս:

Մարդակերությունը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու: Ատելությունը, մեր մեջ թշնամիների փնտրելը ոչ մի լավ տեղ չի տանելո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 6007 | Добавил: | Дата: 13.05.2018 | Комментарии (0)

ՀՀ 13 բուհերի՝ ԵՊՀ, Սլավոնական, Ֆրանսիական, Ամերիկյան, Մանկավարժական,     Պոլիտեխնիկ,  Բժշկական , Տնտեսագիտական և այլ համալսարանների ուսանողներ բուհական խնդիրների վերաբերյալ փաթեթ են մշակում և այդ խնդիրների լուծման առաջարկներով այն ներկայացնելու են ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին:

Այս մասին ասաց  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

«Ուսանողները խնդիրներ ունեն կրթության որակի, կրթության կազմակերպման, ուսման վարձերի վերաբերյալ, որովհետև  ուսանողները նշում են, որ ուսման վարձերի բարձրացմանը զուգահեռ ուսուցման որակն ու  կենցաղային պայմանները բուհերում չեն բարելավվում»,- ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ խնդիրներ կան նաև բուհերի ինքնակառավարման հետ, այսինքն՝ ուսանողները բողոքում են, որ որոշումների կայացման վրա իրենք ա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 952 | Добавил: | Дата: 13.05.2018 | Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր իշխանությունները շահագրգռված են բրիտանական ներդրումների ու կապիտալի ներգրավմամբ, հավելելով, որ

իշխանությունների քայլերն ուղղված են լինելու նաևներդրումների պաշտպանվածության բարձրացմանը:

Դեսպան Ֆարնոուրթը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նշել, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Դեսպանն իր երկրի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին, այդ թվում՝ կառավարման համակարգի, բիզնես միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական համակարգի արդիականացման և ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 509 | Добавил: | Дата: 13.05.2018 | Комментарии (1)

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Արմեն Սարգսյանի հաստատմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար:

Լիլիթ Կամոյի Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, գերմաներենի մասնագետ, դասախոսում է Հայ-ռուսական (Սլավորական) համալսարանում։

2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59-րդ համարն է եղել։

Ավարտել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։

Ութ տարի է `Հայաստանի Լիբերալ կուսակցության խորհրդի անդամ եւ երիտասարդական կազմակերպության ղեկավար է (2004-2012):

Հանդիսանում է ICNC ծրագրի դասախոս (2016-17):

Կենսագրություն

Ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երևանում: 1990-1999թթ. սովորել է Երևանի 195 միջն. դպրոցում: 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 104 | Добавил: | Дата: 13.05.2018 | Комментарии (0)

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացված ուղիղ եթերի միջոցով դիմեց կոչով զինծառայողների ծնողներին` չուղարկել իրենց երեխաների համար որեւէ հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագա եւ այլն: Նա ասաց, որ եթե հանկարծ տղաները կարիք ունենան, ոչ թե ուղարկել, այլ դիմել իրեն կամ իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին կամ մամուլին, որ զբաղվեն այդ հարցով: Նա ասաց, որ ստացել է հավաստիացումներ, որ այդ խնդիրները կլուծվեն, եւ եթե պարզվի, որ չեն լուծվել այդ խնդիրները, խիստ պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր ասել են, որ խնդիրները լուծվելու են, բայց չեն լուծվել: Նա բազմաթիվ բողոքներ է ստացել զինծառայողների ծնողներից եւ վստահ է, որ խնդիրը լուծվելու է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/10/956208/ 

 

Категория: Նորություններ | Просмотров: 127 | Добавил: | Дата: 13.05.2018 | Комментарии (0)

 

 

Այսօր Եռաբլուրում «Առավոտի» թղթակցի հարցերին պատասխանեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը

– Պարոն Սարգսյան,  ինչպե՞ս  եք վերաբերում ձևավորվող նոր կառավարությանը:

-Հաջողություն եմ մաղթում: Հատկապես մեր երկրի համար կենսական` պաշտպանական և արտաքին քաղաքական ոլորտներում: Դա շատ կարևոր է: Այդ ոլորտներում յուրաքանչյուր հաղթանակ` մեր բոլորի հաղթանակն է, յուրաքանչյուր պարտություն` մեզանից ամեն մեկի, մեր ընտանիքների և զավակների համար լրջագույն մարտահրավեր: Դա էր պատճառը, որ այսօր նախարար Տոնոյանին մանրակրկիտ և բազմաժամ բրիֆինգի ընթացքում փոխանցեցի պաշտպանության ոլորտի բոլոր հիմնական խնդիրները, ծրագրերը և ընթացակարգերը`  ցանկացած պահին որևէ խնդրի լուծման հարցում օգտակար լինելու պատրաստակամություն հայտնելով: Ուրախ եմ, որ արտաքին գործերի նախարար է նշանակվել երկար տարիների դիվանագիտական աշխատանքի բացառիկ փորձ ունեցող, ԱԳՆ- ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 574 | Добавил: | Дата: 13.05.2018 | Комментарии (0)