ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությանը պատասխանել է:

Հիշեցնենք որ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի ռեսուրսը սպառված է, որ նա չի կարող օգտագործել ժողովրդի ճնշումը օրենքներ ընդունելիս:

Իսկ Փաշինյանը ասել է, որ քանի դեռ կա ժողովրդի  աջակցությունը այն ամբողջովին կօգտագործվի, իսկ երբ չլինի այդ պահից սկսած ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ:

Категория: Նորություններ | Просмотров: 13393 | Добавил: | Дата: 11.05.2018 | Комментарии (1)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես ժամանակին ստիպողաբար ՀՀԿ-ին անդամագրված քաղաքացիները լքում են այդ կուսակցությունը` պատռելով կամ հետ վերադարձնելով իրենց անդամատոմսերը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից ճշտել, թե այս ընթացքում քանի՞ հոգի է լքել կուսակցությունը: «Այս պահին տվյալները ամփոփվում են: Բայց թիվը շատ քիչ է: Այնքան չէ, որքան մամուլում գրում են կամ պատկերացնում: Խոսքը մոտ 200 քաղաքացու մասին է, որոնք դուրս են եկել ՀՀԿ-ից, այդ թվում եւ մի քանի գյուղապետեր: Միաժամանակ նաեւ անդամագրվում են. միտինգներից եկել են ու խնդրել, որ անդամագրենք իրենց»,- ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց գտնել գեթ մեկ մարդու, որ այս օրերին կցանկանար անդամագրվել ՀՀԿ-ին, բայց ապարդյուն: 

Նյութի աղբյուր http://armlur.am

 

Категория: Նորություններ | Просмотров: 1031 | Добавил: | Дата: 11.05.2018 | Комментарии (0)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին  կողմ քվեարկելու որոշման շուրջ, որն անակնկալ էր եղել իր խմբակցության գործընկերների կողմից: Ինչ է սպասվում Թորոսյանին և ինչ որոշում կկայացնի խմբակցությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/805203/ 
 

Категория: Նորություններ | Просмотров: 321 | Добавил: | Дата: 11.05.2018 | Комментарии (0)

Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը բաց նամակ է գրել՝ շնորհավորելով  հայությանը երկրում առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման մեկ այլ իրողության անցում ապահովելու համար:

Շանսոնյեի բաց նամակը, որ հրապարակել է «Ազնավուր» հիմնադրամը, ներկայացնում ենք ստորև:

Հայաստանում գտնվող իմ շա՜տ սիրելի քույրեր և եղբայրներ,

Շնորհավորում եմ ձեզ, որ կարողացաք առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության։

Քաղաքացիական անհնազանդության օրերին ևս դրսևորեցիք արժանապատիվ ու մարդասիրական կեցվածք՝ լուծում առաջարկելով ծագող խնդիրներին այնքան սահուն ու արագ, ասես դա դյուրին էր։ Սա զարմացրեց և մտածելու տեղիք տվեց շատ այլ երկրների կառավարությունների։

Մեզ՝ Սփյուռքի հայերիս համար մեծ հպարտություն էր ցույց տալ աշխարհին, որ կա մի փոքր երկիր, որի քաղաքացիները բացառիկ իմաստնություն և մար ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1089 | Добавил: | Дата: 11.05.2018 | Комментарии (0)

ԱՄՆ Թեննեսի նահանգի Հենդերսոնվիլլի Merrol Hyde Magnet դպրոցի 17 աշակերտ և մեկ ուսուցիչ վնասվածքներ են ստացել՝ չհաջողված գիտափորձի պատճառով։

 

 

Քիմիական փորձը պայթյունի է բերել, ինչի պատճառով տուժել են դասարանում գտնվող մարդիկ, ժամանած փրկարարները տարհանել են դպրոցում գտնվող բոլոր մարդկանց,– գրում է USA Today:

Բժշկական օգնություն է ցուցաբերվել 17 աշակերտի, նրանցից առնվազն չորսին և ուսուցչին հիվանդանոց են հասցրել։

Պայթյունի պատճառը դեռևս հետաքննվում է։ Տուժածների վնասվածքների ծանրության մասին ճշգրիտ տեղեկատվություն այս պահին չկա, բայց նրանցից շատերը քիմիական այրվածքներ են ստացել։

Категория: Լուրեր Աշխարհից | Просмотров: 509 | Добавил: | Дата: 11.05.2018 | Комментарии (126)

ՀՀԿ-ն ունենալով խորհրդարանական մեծամասնություն, ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, եւ դատելով վերջին ելույթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը: Այս մասին Ilur.am-ին հայտնել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին:

Նա, մասնավորապես, նշում է.

«Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի եւ կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեեւ խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական եւ կիսանախագահական հանրապետու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 4395 | Добавил: | Дата: 11.05.2018 | Комментарии (0)