ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի ու Արցախի միավորման հեռանկարների մասին։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Փաշինյանը նշել է, որ Արցախի միջազգային ճանաչումը ուղիներից մեկն է։ «Երբ Արցախը միջազգայնորեն ճանաչված կլինի, Հայաստանի ու Արցախի ժողովուրդները կարտահայտեն իրենց դիրքորոշումը»,–ասել է Փաշինյանը Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր առաջին այցը կատարել է Արցախ։

 

 

Նյութի Աղբյուր News.am

Категория: Նորություններ | Просмотров: 156 | Добавил: | Дата: 09.05.2018 | Комментарии (2)

Խորհրդարանական բոլոր ուժերի հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում կձեւավորվի կառավարություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի կառավարության իր տարբերակը, բայց քանի որ իրենք ձեւակերպել են այլ խնդիր, քան իշխանությունը վերցնել, այդ պատճառով կսկսենք բոլոր խորհրդարանական ուժերի հետ, որոնց արդյունքում կձեւավորեն կառավարություն:

Հարցին, թե ովքեր կլինեն ուժային կառույցների ղեկավարներ, Փաշինյանը պատասխանեց. «Ուժային կառույցների ղեկավարների ընտրության հարցում ես դիտարկում եմ մի քանի տարբերակ եւ առաջիկա օրերին որոշում կկայացնեմ»:

Նյութի Աղբյուր News.am

Категория: Նորություններ | Просмотров: 331 | Добавил: | Дата: 09.05.2018 | Комментарии (0)

Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում կրկին վստահ է իր ուժերին, Շուշիի ազատագրման ոգին արթուն է մեր սրտերում եւ աչքերում: Այս մասին ասված է Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:

Ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ Այդ հաղթանակն ու նրանով պայմանավորված խաղաղությունը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար եւ նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար:

Հայ ժողովրդի բոլոր հատվածներն այդ հաղթանակին տվեցին այն ամենը, ինչ կարող էին եւ փառքով պսակեցին իրենց անունը երկրորդ աշխարհամարտի բոլոր ճակատներում, ինչպես նաեւ թիկունքում, պարտիզանական կռիվներում եւ դիմադրական շարժումներում։

Խորին ակնածանքով այսօր մենք մեր հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնում մեր վետերաններին։

Այսօր մեզ համա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 184 | Добавил: | Дата: 09.05.2018 | Комментарии (0)

«Սասնա ծռեր»  խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ  Պետրոսյանը մայիսի 8-ից հացադուլ են հայտարարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Պաշտպանի խոսքով՝ նրանք պահանջում են լայնածավալ համաներում հայտարարել եւ քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակել:

Նշենք, որ ապրիլի 24-ին իրավապահների կողմից ձերբակալված, «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Գարեգին Չուգասզյանը 14-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Նյութի աղբյուր news.am

Категория: Նորություններ | Просмотров: 188 | Добавил: | Дата: 09.05.2018 | Комментарии (0)

ՀՀԿ-ում բառիս բուն իմաստով կատաղած են Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրության հայր եւ, ինչպես իրենք են ասում, Սահմանադրության «հերն անիծած» Հրայր Թովմասյանի վրա։ Մեզ հետ զրույցներում ՀՀԿ-ի գաղափարական ու ինտելեկտուալ թեւի ներկայացուցիչներն ուղղակի մի կերպ են զսպում իրենց զայրույթը, որ «քաղցր» խոսքեր չասեն Հրայր Թովմասյանի հասցեին։

Նրանք արձանագրում են, որ Հրայր Թովմասյանը, փաստորեն, Սահմանադրությունը կարեց ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի հագով, քանզի հիմա այդ սուպերվարչապետությունը փոխանցվում է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ եթե ժամանակին նա զսպեր իր եւ Սերժ Սարգսյանի ագահությունն ու «շեֆին» հաճոյանալու համար նման «կարուձեւ» չաներ, հիմա իրենք իրենց լարած թակարդը չէին ընկնի։

Նրանք զայրացած են նաեւ, որ Թովմասյանն ու մյուս սահմանադրագետները Սահմանադրության մեջ չեն ամրագրել վարչապետին հետ կանչելու, անվստահություն հայտնելու ճկուն մեխանի ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 208 | Добавил: | Дата: 09.05.2018 | Комментарии (0)

«Մեր սահմանադրությունը չի ենթադրում նախարարի պաշտոնակատարի հրաժարական և ես անթույլատրելի եմ համարում այս իրավիճակում չաշխատելը, քանի որ մենք պատերազմող երկիր ենք»,-այսօր՝ մայիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը ընդգծեց, որ ինքը բացառում է աշխատանքը նոր կառավարության հետ, որովհետև նախարարի աշխատանքը զուտ աշխատավարձ հետապնդող աշխատանք չէ. «Կա քաղաքական հայացքների խնդիր և երբ նշանակվի նոր նախարարը, ես կհեռանամ, իհարկե, հնարավորինս սահմաններում աջակցելով իմ երկրին և բանակին»,-նշեց նախարարը:

Նյութի աղբյուր henaran.am

Категория: Նորություններ | Просмотров: 2075 | Добавил: | Дата: 09.05.2018 | Комментарии (0)