Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը խիստ է արձագանքել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական խոստումներին։

Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «16 տարի ղեկավարում ես։ Քո շուրջը հավաքված մի բուռ մարդկանցից բացի ամբողջ ժողովուրդը աղքատության ու պարտքերի մեջ է։ Հեռացիր, բավական է»։

Նշենք, որ Էրդողանը հայտարարել էր, թե իրեն ընտրելու դեպքում կկարողանա հաջորդ հինգ տարվա մեջ այնպես անել, որ քիչ եկամուտ ունեցող խավը սկսի ավելի լավ ապրել։

Просмотров: 752 | Добавил: | Дата: 08.05.2018 | Комментарии (0)

Եվրամիությունն ուրախ է Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հետ համագործակցության հեռանկարի համար: Այս մասին նշված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի եւ եվրահանձնակատար Յոհաննես Հանի հայտարարության մեջ:

«Հայաստանի խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրեց Սահմանադրության համաձայն:

Եվրամիությունը հույս ունի նրա եւ նրա կառավարության հետ համագործակցել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ուղղությամբ, որը ստորագրվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգման ու հանուն Հայաստանի բոլոր քաղաքացիների բարգավաճող եւ կայուն երկրի ստեղծման նպատակով:

Այս կարեւոր նպատակներին հասնելու համար նախկինի նման վճռորոշ նշանակություն ունի Հայաստանում շահագրգիռ բոլոր քաղաքական կողմերի միջեւ, ներառյալ քաղաքացիական հասարակու ... Читать дальше »

Просмотров: 384 | Добавил: | Дата: 08.05.2018 | Комментарии (0)

Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կխթանի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների, Անկախ պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը»,-նշվի հեռագիրում։

Просмотров: 882 | Добавил: | Дата: 08.05.2018 | Комментарии (0)

Հայաստանի վարչապետի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել ՀՀԿ խմբակցության 13 պատգամավորներ:

Փաշինյանի օգտին քվեարկել են Մանվել Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը, Արսեն Միխայիլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Սեդրակ Սարոյանը, Արայիկ Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը, Աշոտ Արսենյանը։

Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը կողմ էր քվեարկել նաեւ մայիսի 1-ին կայացած ընտրություններում։

Հավելենք, որ առաջադրվել էր վարչապետի մեկ թեկնածու՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ «Ելք», «Ծառուկյան դաշինք» եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարել էին, թե կողմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությունը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ ՀՀԿ-ն դեմ է, սակայն հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ 10+1 պատգամավորներ կողմ են քվեարկելու։

«Ելք» ... Читать дальше »

Просмотров: 1308 | Добавил: | Дата: 08.05.2018 | Комментарии (0)

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորել է նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ վայր դրել իր լիազորությունները։

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Այսօրվանից ես դադարեցնում եմ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգեւորիչ խոսքերի եւ աջակցության համար։

Շատ հետաքրքիր եւ պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ եւ հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ եւ էֆեկտիվ երիտասարդներին։

Շնորհավորում եմ նոր Վարչապետին։ Վարչապետին եւ հաջորդող բոլոր վարչապետերին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 855 | Добавил: | Дата: 08.05.2018 | Комментарии (2)

Խոյ: Այսօր հրաշալի լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք:Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ դրվի: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ավարտին հասցնել կոմորցիոն որոշ նախագծեր: Ցանկացած իրավճակից հաղթանակած դուրս կգաք:

 Կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի: Հավատեցեք, հաջողությունը սպասեցնել չի տա:Արագ եք սովորում, սպունգի պես ներծծում եք ստացված նոր ինֆորմացիան: Թույլ չեք տա այնպիսի սխալներ, որոնց համար հետագայում ստիպված կլինեք զղջալ:

 Ցուլ: Աշխատանքում դժվարություններ կծագեն, ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնել, այն դեպքում, երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել: Որոշ Ցուլեր էլ ճիշտ հակառակը՝ փորձում են որքան հնարավոր է շատ վաստակել, երբեմն նույնիսկ գերագնահատում են իր ... Читать дальше »

Просмотров: 229 | Добавил: | Дата: 08.05.2018 | Комментарии (1)