«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» դեմ խաղի ակնկալիքներով:

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սալահ-Ռոնալդու հակամարտություն չի լինի: Ես խաղում եմ շատ լավ թիմում և մենք ունենք բազմաթիվ ուժեղ ֆուտբոլիստներ: Եզրափակիչ հասնելու համար մեզնից պահանջվեց թիմային որակյալ խաղ, հիմա մենք եզրափակչում ենք:Հասկացեք խնդրում եմ, որ ես միայնակ չեմ կարող խաղալ,  ֆուտբոլը թիմային խաղ է: Եթե մենք գնդակ ենք խփում, դա նշանակում է, որ ամբողջ թիմն է լավ խաղացել: Եթե պարտվում ենք, նշանակում է, որ ողջ թիմը պետք է աշխատի ավելի քրտնաջան»,- եգիպտացու խոսքերն է մեջբերում «Fourfourtwo»-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում իրար կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը»: Խաղը տեղի կունենա Կիևում, մայիսի 26-ին:

Категория: Սպորտ | Просмотров: 148 | Добавил: | Дата: 03.05.2018 | Комментарии (1)